Ինչպես խուսափել դեռահասությանը բնորոշ վտանգներից

Դեռահաս տարիքի երեխա ունեցող ծնողներին մասնագետները խորհուրդ են տալիս անկախ դեռահասի վարքից, բնավորությունից, իրավիճակից, դեռահասի համար ապահովել.

Սեր առանց ծնողների սիրո դեռահասը չի կարող ձեռք բերել վստահության, սեփական արժանապատվության և ինքնավստահության զգացում: Սիրո պակասը դառնում է այն հիմնական պատճառը, որի հետևանքով դեռահասները դիմում են անմտածված, անպատասխանատու քայլերի, վտանգավոր վարքագիծ են դրսևորում:

Տարածություն դեռահասին անհրաժեշտ է իր սենյակն ունենալ, որտեղ նա կհա­սու­նանա, կմտածի, կսովորի, և սխալներ կգործի։ Ծնողական գերխնամքն ու չափից ավելի ուշադրությունը դեռահասի մեջ չեն կարող դաստիարակել անկախու­թյան և վստահության զգացում, ինչը հնարավոր է ձեռք բերել միայն ինքնուրույն թռիչքի մեջ։

Կարող է թվալ` ինչ-որ հակասություն կա նախորդի և երկրորդի միջև, սակայն պետք է հիշել, որ սերը ապրում է միայն ազատության և անկախության մեջ, իրական հարգանքի և ինքնուրույնության պայմաններում կարելի է իրապես սիրել:

Ընկերներ նրանք թեթևացնում են ծնողների տնից «դուրս գալու» ընթացքը, փոխարենն առաջարկելով հարմարավետություն, հուսալիություն և կարեկցանք։ Պետք չէ մոռանալ, որ դեռահասությունը իսկապես նախորդում է հասուն կյանքին, և դեռահասը պիտի սովորի ապրել առանց ծնողական խնամքի և հսկողության: Դրան օգնում են ընկերները, միջավայրը, որում դեռահասը հարստացնում է իր գիտելինքերը և ինքնուրույն որոշումներ է կայացնում:

Ավանդույթներ լինեն դրանք կրոնական, թե էթնիկ կապեր, դպրոցական տո­ների կամ ընտանեկան հանդիսությունների անցկացման արարողություններ, ավան­դույթ­ները դեռահասին ամրացնում են իր արմատներին և տալիս են ներկան նշանակալի դարձնելու հնարավորություն։ Ավանդույթը կարող է լինել ընտանեկան արարողություն, կիրակի օրը ընտանիքով միասին ճաշելը, կամ շաբաթվա ընթացքում մեկ օր միասին քաղաքից դուրս գնալը: Այդ օրերը հիշեցնում են մեզ մեր արմատների մասին և օգնում են թևերն ամրացնել թռիչքից առաջ

Սահմաններ յուրաքանչյուր դեռահասի անհրաժեշտ է որոշակիորեն սահմանափակել՝ այդ ձևով նրան սովորեցնելով իրական աշխարհում իրեն պահել կարողանալուն։ Կանոններն ապահովում են հիմք և անվտանգություն։ Միայն պետք է հիշել, որ կանոնները դեռհասի անվտանգության համար են, ոչ ծնողների քմահաճույքները բավարարելու համար: Դրանք պիտի լինեն քիչ, տրամաբանական, դեռահասի համար հասկանալի և հնարավորինս ընդունելի:

Մեծահասակներ ծնողներից և ուսուցիչներից, հասարակական և կրոնական առաջնորդներից և սիրելի հարազատներից բացի, դեռահասին երբեմն անհրաժեշտ է շփում իմաստուն և հասկանալու ընդունակ որևէ մեծահասակի հետ։ Այս տարիքում դեռահասներին երբեմն դժվար է լինում հարազատների հետ անկեղծ և անկաշկանդ խոսել իրենց հուզող հարցերի շուրջ: Օտար, իրեն չքննադատող մեծահասակի հետ շփումն ու ընկերությունը կարող է շատ օգտակար լինել:

Մասնագետները համոզմունք են հայտնում նաև, որ դեռահասին անհրաժեշտ է սեփական գործն ունենալ, հետաքրքրությունը (սպորտ, խմբակ), ինքնաարտա­հայտման սեփական ձև և տարեկիցների ուշադրությունը գրավելու միջոց։

Կարդացեք նաև

Դեռահասներ

Դեռահասների ծնողներին (Մաս 1)

Դեռահասության տարիքը ծնողների համար, կարելի է ասել, ամենադժվար շրջանն է երեխայի դաստիարակության, ծնողական ներքին անհանգստության ու վախերի իմաստով: Այս շրջանում նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ:

21.09.2017
Դեռահասներ

Դեռահասություն. հոգեբանական փոփոխություններ (Մաս 1)

Այս տարիքում հոգեբանական փոփոխությունները մեծապես կախված են ֆիզիկական փոփոխություններից: Դեռահասները շատ անկայուն հուզական վիճակում են գտնվում, արագ փոփոխվող տրամադրությունը խնդիրներ է առաջացնում և´ ինքնազգացողության, և´ ակտիվության, և´ հարաբերությունների ոլորտում:

21.09.2017
Դեռահասներ

Դեռահասություն. հոգեբանական փոփոխություններ (Մաս 2)

Դեռահասության տարիքում բոլոր երեխաներն են վիճում ծնողների հետ, բայց հետագայում դառնում են ընկերներ ու հավասարի պես են շփվում միմյանց հետ: Իրականում, բացառությամբ որոշ ծայրահեղ դեպքերի, բոլոր ծնողները սիրում են իրենց՝ անգամ ամենակռվարար, ամենածույլ և ամենակոպիտ դեռահասին:

21.09.2017