Ակտիվ լսողություն

        Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաների հետ փոխհարաբերություններում օգտագործել ակտիվ լսողության միջոցները։ Ակտիվ լսողությունը մեծահասակի և երեխայի միջև ջերմ փոխհարաբերություններ է ստեղծում․

  •           Օգնում է մեծահասակին մտնել երեխայի «կաշվի» մեջ
  • ·         Հեշտացնում է երեխայի խնդիրների լուծումը
  • ·         Երեխաների մոտ ցանկություն է առաջանում ականջ դնել մեծերի տեսակետներին
  • ·         Օգնում է դաստիարակել պատասխանատվություն և ինքնակառավարում


Ակտիվ լսուղությունը կազմված է մի քանի միջոցներից․

·         Վերաձևակերպում – զրուցակցի խոսքերի ձևակերպումը սեփական բառերով, սովորաբար վերաձևակերպումը սկսում ենք՝ «Ես ճիշտ հասկացա, դու․․․», «Այլ կերպ ասած՝․․․», «Դու նկատի ունես․․․»։ Արդյունքում զրուցակիցն իրեն հասկացված է զգում, իսկ մենք համոզվում են, որ ճիշտ հասկացանք։

·         Զգացմունքների արտացոլում – զրուցակցի զգացմունքների արտացոլումը սեփական բառերով, սովորաբար սա արվում է «ինձ թվում է՝ դու վիրավորված ես», «հավանաբար շատ անհարմար ես քեզ զգում», «ամաչում ես նույնիսկ դրա մասին խոսելիս», «շատ զայրացած ես»։ Արդյունքում երեխան բացի հասկացված զգալուց, սկսում է ավելի համարձակ արտահայտել իր զգացմունքները, չի վախենում բացասական զգացմունքներից։

·         Պարզաբանում – բացառապես վերաբերում է ասվածի բովանադակությանը, այն, ինչի մասին խոսում է զրուցակիցը։ Պարզաբանումը կարող է վերաբերվել նաև ասվածի կոնկրետացմանը։ Հաճախ օգտագործվում են «Բացատրիր, խնդրում եմ՝ ինչ նկատի ունես», «Ասացիր, որ սկսել ես վաղուց, վաղուց ե՞րբ․․․» և այլն։

·         Ամփոփում -  կիրառվում է երկարատև զրույցների դեպքում։ Ամփոփելու համար զրուցակցի խոսքերը՝ անհրաժեշտ է ուշադրություն, նրբանկատություն, լավ հիշողություն։

 

·         Ենթատեքստի արտացոլում -  զրուցակցի դեռ չասված մտքի արտահայտում։ Հաճախ երեխաները մեծահասակի հետ խոսելիս անընդհատ պտտվում են բուն մտքի շուրջ և չեն համարձակվում բարձրաձայն ասել։ Ենթատեքստի արտացոլումը անհրաժեշտ է երեխայի հետ փոխհարաբերությունները բավարարելու համար, այլ ոչ թե ապացուցելու, թե ինչքան խելոք ենք մենք։ Երեխան ասում է՝ «մա՛մ, նկատեցիր, թե ինչ լավ եմ հավաքել սենյակը»։ Այս արտահայտության տակ կարող է թաքնված լինել՝ «ինչո՞ւ ինձ չես գովում» կամ «թույլ կտա՞ս գնամ պարելու» և այլն։

   

Կարդացեք նաև

Զարգացում

Նորածնության ճգնաժամ

Նորածնության շրջանը կարծես միջանկյալ տեղ է զբաղեցնում երեխայի զարգացման ներարգանդային և հետագա շրջանների միջև: Հոգեբաններն այս շրջանն անվանում են նորածնության ճգնաժամ:

24.12.2017
Զարգացում

1 տարեկանի ճգնաժամ

Մանկիկությունից վաղ մանկության անցնելու շրջանում երեխան ճգնաժամ է ապրում: Մեկ տարեկանին մոտ երեխայի զարգացման սոցիալական իրավիճակը լիովին փոխվում է. խախտվում է մեծահասակի հետ միաձուլումը և առաջանում են երկու հոգի՝ երեխա և մեծահասակ:

24.12.2017
Զարգացում

3 տարեկանի ճգնաժամ

3 տարեկանը վաղ մանկության և նախադպրոցական տարիքի սահմանն է, երեխայի կյանքի դժվարագույն պահերից մեկը: Սա նախկին սոցիալական հարաբերությունների փլուզման, դրանց վերանայման շրջան է, սեփական «ես»-ի տարբերակման ճգնաժամն է:

24.12.2017