Աուտիզմի շտկման մեթոդները

Եվրոպայում աուտիզմով հիվանդ երեխաների համար դպրոցներ բացվել են 1920 թվականից, երբ ոչ հոգեբանության և ոչ էլ մանկավարժության մեջ մանկական աուտիզմը դեռևս բացահայտված չէր: Գոյություն ունեն շտկման բազմաթիվ մեթոդներ, որոնցից առավել արդյունավետ է համարվում օպերանտ ուսուցումը և TEACCH-ը (Treatment and Education of Autistic and Related Communication Handicapped Children):

Օպերանտ ուսուցումը բավականին մեծ տարածում ունի ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Հարավային Կորեայում: Մեթոդը ենթադրում է, ներքին պայմաններ ստեղծելով, ձևավորել ցանկալի վարք տարբեր ոլորտներում` սոցիալ-կենցաղային, խոսքային: Ուսուցումն անհատական է: Երեխաների 50-60 տոկոսը կարողանում է սովորել հանրակրթական դպրոցում, կարողանում է կատարել այնպիսի աշխատանք, որի միջոցով կապահովի իր գոյությունը: Որոշ դեպքերում երիտասարդները կարող են ընդունվել համալսարան կամ քոլեջ:

ТЕАССН-ը ստեղծվել է 70-ական թվականներին Չեպել Հիլլի բժշկական դպրոցի դոկտոր Էրիկ Սքոփլերի (Eric Schopler) կողմից: Այս ծրագիրն ընդգծում է վաղ մանկական տարիքից մինչև մեծ երեխաների ուսուցմանն օժանդակելու անհրաժեշտությունը: Այն պահանջում է ուսուցիչների հատուկ պատրաստվածություն, և՛ ընտանիքների, և՛ բժիշկների հետ համագործակցություն: Այս ծրագրի հիմքում ընկած է աուտիկ երեխաների անձի վրա ուշադրության կենտրոնացումը և ուսումնական ծրագրերի մշակումը: Առանձնահատուկ են ուսումնական նպատակները: Այդ նպատակներին հասնելու միջոցները շարունակում են էվոլուցիայի ենթարկվել մարդու ամբողջ կյանքում` ելնելով ինքնագնահատականից և նկատվող հաջողություններից: Աուտիկ անձանց մոտ խանգարված է ամբողջականության առանձին մասերի ընկալման հնարավորությունը և գործընթացի իմաստի ըմբռնումը: Շրջապատող աշխարհը նրան քաոտիկ, անհասկանալի և հետևաբար անհաղթահարելի է թվում: Հաջողության հասնելու համար օգնությունը պետք է սկսել ամբողջի կառուցվածքը ցույց տալուց, վախի մակարդակի իջեցումից և ուսումնական գործընթացի արդյունավետության ապահովումից: Հենց սա է ТЕАССН-ի էությունը: Այս ծրագիրը ստեղծվել է АВА-ի հիման վրա՝ խրախուսանք, դիսկրետ փորձերի մեթոդ, ունակությունների սեգմենտացիա (հատվածավորում), PECs (Picture Exchange Communication): ТЕАССН-ը ոչ թե մեթոդ կամ թերապիա է, այլ աուտիզմ ունեցող մարդկանց զարգացման ընդգրկուն ծրագիր:

ТЕАССН-ի սկզբունքներն են՝

- Ըստ ժամանակակից հետազոտությունների արդյունքների՝ աուտիզմն ուղեղի օրգանական խանգարմամբ պայմանավորված ճանաչողական խանգարում է, որը մինչև այժմ հնարավոր չի եղել բուժել:

- աուտիզմով մարդկանց հետ աշխատանքը տեղի է ունենում այսպես կոչված «զուգահեռ ուղիների սկզբի» ձևով: Այլ կերպ ասած՝ այս մարդիկ կարծես այլ մշակույթի կրողներ լինեն: Նրանք աշխարհն ընկալում են այլ կերպ, սովորում են այլ կերպ, ունեն այլ արժեքներ, այլ կանոններ: Չնայած դրան՝ նրանք ապրում են մի աշխարհում, որը դրոշմված է մեր «ոչ աուտիստիկ մշակույթով», և որը նրանց համապատասխան պահանջներ է ներկայացնում:

- Այս երեխաների հետ աշխատող մասնագետները պետք է իմանան աուտիստիկ խանգարման բոլոր կողմերը, քանի որ միայն այս կերպ նրանք ի վիճակի կլինեն խորամուխ լինել հարցին և մշակել նրանց հետ աշխատելու հնարավոր տարբերակներ:

- Մեծ նշանակություն ունի ծնողների հետ համագործակցությունը, քանի որ նրանք են կրում երեխայի ուժեղ կողմերի, հետաքրքրությունների և հատուկ խնդիրների մասին ամբողջ ինֆորմացիան:

- Զարգացման ծրագրերը յուրաքանչյուրին անհատապես հարմարեցնելու համար անհրաժեշտ է երեխայի հետաքրքրությունների, ունակությունների և կյանքի տարբեր ոլորտներում խնդիրների մասին ընդգրկուն տեղեկություն ունենալ:

Կարդացեք նաև

Զարգացում

Նորածնության ճգնաժամ

Նորածնության շրջանը կարծես միջանկյալ տեղ է զբաղեցնում երեխայի զարգացման ներարգանդային և հետագա շրջանների միջև: Հոգեբաններն այս շրջանն անվանում են նորածնության ճգնաժամ:

24.12.2017
Զարգացում

1 տարեկանի ճգնաժամ

Մանկիկությունից վաղ մանկության անցնելու շրջանում երեխան ճգնաժամ է ապրում: Մեկ տարեկանին մոտ երեխայի զարգացման սոցիալական իրավիճակը լիովին փոխվում է. խախտվում է մեծահասակի հետ միաձուլումը և առաջանում են երկու հոգի՝ երեխա և մեծահասակ:

24.12.2017
Զարգացում

3 տարեկանի ճգնաժամ

3 տարեկանը վաղ մանկության և նախադպրոցական տարիքի սահմանն է, երեխայի կյանքի դժվարագույն պահերից մեկը: Սա նախկին սոցիալական հարաբերությունների փլուզման, դրանց վերանայման շրջան է, սեփական «ես»-ի տարբերակման ճգնաժամն է:

24.12.2017