Ինչպես սեփական վարքով պաշտպանել երեխայի իրավունքներն ու շահերը

Երբեմն մեծահասակներն ու ծնողներն իրենք էլ չեն նկատում, թե ինչպես են իրենց վարքով ազդում երեխայի հոգեկան ու ֆիզիական զարգացման և երեխայի անձի ձևավորման վրա։ Lինելով շտապես պատասխանատու երեխայի համար, երեխայից ուժեղ և երեխայի համար որոշում կայացնող՝ ծնողները հաճախ կորցնում են օբյեկտիվ լինելու կարողությունը և սկսում են իրավիճակին ավելի հաճախ նայել միայն իրենց տեսանկյունից։
Երեխայի հետ ներդաշնակ հարաբերություններ ունենալու համար անհրաժեշտ է հրաժարվել պայքարից ու հաշվի առնել երեխայի պահանջմունքները։ Պետք է պարզապես լսել երեխային։ Մասնագետները շեշտում են երեխաների ու մեծահասակների միջև հավասարությունը, ինչպես իրավունքների, այնպես էլ պարտավորությունների ոլորտում, հավասարություն, բայց ոչ նույնականացում։ Պարտականությունների ոլորտում հավասարությունը  նշանակում է կիսել դրանք ըստ տարիքային ու ֆիզիկական հնարավորությունների։ Մասնագետները նաև զգուշացնում են, որ երեխաների հետ «Վերևից ներքև» զրուցելը բերում է նրան, որ երեխաներն իրենց հերթին «Վերևից ներքև» խոսում են մեծահասակների հետ։ Մեծահասակների ու երեխաների փոխհարաբերությունների առաջին լուրջ ուսումնասիրողներից կարելի է համարել Ալֆրեդ Ադլերին։ Ադլերը խորհուրդ է տալիս․

  • Դաստիարակողը, ծնողը կամ ուսուցիչը պետք է վայելի երեխայի սերը։ Դաստիարակության կարևորագույն օգնականը սերն է։ Երեխայի հանդեպ սերը նրա դաստիարակելիության գլխավոր երաշխիքն է։
  • Երեխայի զարգացման մեջ ամենասատարող գործոնը սեփական ուժերի մեջ նրա վստահույթունն է։ Երեխայի ինքնավստահությունը, նրա անձնային համարձակությունը մեծագույն երջանկություն է իր համար։
  • Թույլ ու վատառողջ երեխաները հեշտությամբ կորցնում են ինքնավստահությունը, այնպես, ինչպես երես առած գերխնամված երեխաները։ Բոլոր երեխաների ինքնավստահությունը պետք է պաշտպանել ու ուժեղացնել։
  • Ոչ մի իրավիճակում երեխան չպետք է վախենա իրեն դաստիարակողից

Ինչ վերաբերում է կարգապահական նորմերին, ապա խրախուսանքն ու պարգևատրումը ավելի նախընտրելի են, քան պատիժը։ Եթե պատիժն անխուսափելի է, ապա այն պետք է երեխային հիշեցնի իր սխալ արարքի մասին և շեշտը դնի վարքի առավել արդյունավետ ու դրական ձևերի վրա։

Դաստիարակության վերաբերյալ Ադլերի հիմնական գաղափարը հենվում է «համագործակցություն» և «հավասարություն» հասկացությունների վրա։

Կարդացեք նաև

Զարգացում

Նորածնության ճգնաժամ

Նորածնության շրջանը կարծես միջանկյալ տեղ է զբաղեցնում երեխայի զարգացման ներարգանդային և հետագա շրջանների միջև: Հոգեբաններն այս շրջանն անվանում են նորածնության ճգնաժամ:

24.12.2017
Զարգացում

1 տարեկանի ճգնաժամ

Մանկիկությունից վաղ մանկության անցնելու շրջանում երեխան ճգնաժամ է ապրում: Մեկ տարեկանին մոտ երեխայի զարգացման սոցիալական իրավիճակը լիովին փոխվում է. խախտվում է մեծահասակի հետ միաձուլումը և առաջանում են երկու հոգի՝ երեխա և մեծահասակ:

24.12.2017
Զարգացում

3 տարեկանի ճգնաժամ

3 տարեկանը վաղ մանկության և նախադպրոցական տարիքի սահմանն է, երեխայի կյանքի դժվարագույն պահերից մեկը: Սա նախկին սոցիալական հարաբերությունների փլուզման, դրանց վերանայման շրջան է, սեփական «ես»-ի տարբերակման ճգնաժամն է:

24.12.2017