Նորածնության ճգնաժամ

Պատկերացրեք, անկողնում պառկած եք, ծածկվել եք տաք վերմակով, գլխի տակ փափուկ բարձ է: Մեկ էլ անսպասելի ձեզ անկողնուց գցում են ներքև, խլում են վերմակը և ստիպում են անել բաներ, որոնք դուք մինչ այդ չէիք անում: Այ, մոտավորապես այդպես է իրեն զգում մանկիկը ծնվելիս:

Ծնվելով երեխաներն ընկնում են մի աշխարհ, որը լի է սպասելիքներով, ընդունված կարգերով, արժեքներով և սովորույթներով: Նորածին երեխաներն իրենք իրենց չեն տարբերում ուրիշներից, տղամարդկանց՝ կանանցից, մեծահասակներին՝ փոքրերից, ինչպես նաև նրանք սպասելիքներ չունեն ուրիշներից. նրանց համար կամ ինչ-որ բան տեղի է ունենում, կամ ոչ: Սակայն երեխաներն աշխարհ են գալիս որոշակի որակներով և արդեն ծնված օրվանից աչքի են ընկնում իրենց խառնվածքով:

Ծնվելու պահին երեխան ֆիզիկապես առանձնանում է մորից, բայց դեռ երկար ժամանակ կենսաբանորեն մորից կախման մեջ է մնում: Այդ պատճառով նորածնության շրջանը կարծես միջանկյալ տեղ է զբաղեցնում երեխայի զարգացման ներարգանդային և հետագա շրջանների միջև:

Հոգեբաններն այս շրջանն անվանում են նորածնության ճգնաժամ, որի առաջացման պատճառները երկու բնույթի են.

- Ֆիզիոլոգիական՝ ծնվելով երեխան ֆիզիկապես առանձնանանում է մորից, նա հայտնվում է ամբողջովին նոր շրջապատում, նոր պայմանների մեջ. թթվածնային միջավայր, որը պահանջում է շնչառության և սնվելու նոր ձև, սառնություն, վառ լուսավորություն և այլն:

- Հոգեբանական՝ նորածին երեխայի հոգեկանը պայմանական ռեֆլեքսների մի խումբ է, որն օգնում է նրան կյանքի առաջին օրերին: Դրանք, առաջին հերթին, շնչելու, ծծելու, ինչպես նաև պաշտպանական և կողմնորոշման ռեֆլեքսներն են: Նորածնության շրջանը երեխայի ՝ կյանքի նոր պայմաններին հարմարվելու շրջանն է:

Բնականաբար, նա միայնակ չի կարող հաղթահարել դժվարությունները: Ուստի կարևոր է, որ մայրիկը միշտ երեխայի կողքին լինի և շրջապատի նրան սիրով ու հոգատարությամբ:

Կարդացեք նաև

Զարգացում

1 տարեկանի ճգնաժամ

Մանկիկությունից վաղ մանկության անցնելու շրջանում երեխան ճգնաժամ է ապրում: Մեկ տարեկանին մոտ երեխայի զարգացման սոցիալական իրավիճակը լիովին փոխվում է. խախտվում է մեծահասակի հետ միաձուլումը և առաջանում են երկու հոգի՝ երեխա և մեծահասակ:

24.12.2017
Զարգացում

3 տարեկանի ճգնաժամ

3 տարեկանը վաղ մանկության և նախադպրոցական տարիքի սահմանն է, երեխայի կյանքի դժվարագույն պահերից մեկը: Սա նախկին սոցիալական հարաբերությունների փլուզման, դրանց վերանայման շրջան է, սեփական «ես»-ի տարբերակման ճգնաժամն է:

24.12.2017
Զարգացում

Ինչպես կիրառել հեքիաթները

Հեքիաթներ բոլորս ենք լսել և սիրում: Դրանք երեխաների հետ շփման, նրանց ներաշխարհին հաղորդակից դառնալու ամենանախընտրելի միջոցներից են և անասելի հաճույք են պատճառում նրանց:

08.06.2018