1 տարեկանի ճգնաժամ

Նորածնության շրջանի ավարտին մոտ գտնվող երեխան մի փոքր ինքնուրույնություն և անկախություն է ձեռք բերում: Մոր և երեխայի անբաժանելի միասնությունն սկսում է քանդվել: Սա կապված է այն բանի հետ, որ երեխան ոչ միայն ձեռք է բերում նոր ֆիզիկական հնարավորություններ, այլև ակտիվորեն զարգանում են նրա հոգեկան գործընթացները, իսկ վաղ մանկության ավարտին արդեն ինքնագիտակցության ձևավորման նախադրյալներ են նկատվում:

Մանկիկությունից վաղ մանկության անցնելու շրջանում երեխան ճգնաժամ է ապրում: Ըստ Դ. Բ. Էլկոնինի՝ մեկ տարեկանին մոտ երեխայի զարգացման սոցիալական իրավիճակը լիովին փոխվում է. խախտվում է մեծահասակի հետ միաձուլումը և առաջանում են երկու հոգի՝ երեխա և մեծահասակ: Այս շրջանում երեխան ձեռք է բերում որոշակի ինքնուրույնություն, արտաբերում է առաջին խոսքերը, սկսում է քայլել, սակայն դեռ պարզորոշ չէ՝ նա քայլո՞ղ է, թե՞ ոչ, խոսո՞ւմ է, թե՞ ոչ: Բացառիկ երեխաներ կան, ովքեր անմիջապես են քայլում. երեխաները, սովորաբար, մի շրջան գտնվում են քայլելու և չքայլելու, խոսելու և չխոսելու միջև:

Քայլելու հետ կապված երեխայի ակտիվության ավելացման հետ միաժամանակ ավելանում են նաև երեխայի համար արգելված իրերն ու վայրերը: Այնուհետև, խոսքի դեռևս ոչ լիարժեք ձևավորված լինելու արդյունքում երեխայի դժվարությունները մեծահասակներին հասկանալի լինելու առումով ավելանում են: Այս երկու դժվարությունները բերում են հուզական բռնկումների. որոշ երեխաներ լաց են լինում, պառկում են հատակին, ոտքերով խփում: Երեխայի ցանկությունների, կարողությունների և սոցիալական միջավայրի միջև հակասություն է առաջանում: Երեխայի մոտ առաջին անգամ դրսևորվում են հակադրության և ըմբոստանալու նշաններ, նա ավելի անհանգիստ և լացկան է դառնում:

Պետք է ներողամիտ և հանդուրժող գտնվել երեխայի վարքի նման դրսևորումների նկատմամբ: Այն կապված է միայն տարիքային փոփոխությունների հետ, որոնց նա դեռ սովոր չէ և պետք է հաղթահարի: Պետք չէ անհանգստանալ, քանի որ վարքի տարիքային դրսևորումները հենց տարիքի հետ էլ փոխվում են:

Կարդացեք նաև

Զարգացում

Նորածնության ճգնաժամ

Նորածնության շրջանը կարծես միջանկյալ տեղ է զբաղեցնում երեխայի զարգացման ներարգանդային և հետագա շրջանների միջև: Հոգեբաններն այս շրջանն անվանում են նորածնության ճգնաժամ:

24.12.2017
Զարգացում

3 տարեկանի ճգնաժամ

3 տարեկանը վաղ մանկության և նախադպրոցական տարիքի սահմանն է, երեխայի կյանքի դժվարագույն պահերից մեկը: Սա նախկին սոցիալական հարաբերությունների փլուզման, դրանց վերանայման շրջան է, սեփական «ես»-ի տարբերակման ճգնաժամն է:

24.12.2017
Զարգացում

Ինչպես կիրառել հեքիաթները

Հեքիաթներ բոլորս ենք լսել և սիրում: Դրանք երեխաների հետ շփման, նրանց ներաշխարհին հաղորդակից դառնալու ամենանախընտրելի միջոցներից են և անասելի հաճույք են պատճառում նրանց:

08.06.2018