Ագրեսիվ երեխաներ

Ագրեսիա - (լատիներենից «agressio»-հարձակում, նոպա) սա ապակառուցողական, դեստրուկտիվ, հասարակության մեջ գործող նորմերին, կանոններին հակասող, մարդկանց համատեղ կյանքին խանգարող, հարձակման օբյեկտներին վնաս հասցնող, ֆիզիկական վնաս հասցնող վարքն է: (Психологический словарь, 1997)

 «Ագրեսիան» մտադրված գործողություններ են, ուղղված մեկ ուրիշ անձին, կենդանիներին, կամ մարդկանց խմբին վնաս հասցնելուն: «Ագրեսիվությունը» անձի հատկություն է, որը դրսևորվում է ագրեսիվության պատրաստակամության մեջ:

Մասնագետները տարբերում են ագրեսիայի պատճառների մի քանի խումբ.

  • սոցիալական - ֆրուստրացիա, խոսքային կամ ֆիզիկական հարձակում, հրահրում,
  • արտաքին - շոգ, աղմուկ, նեղվածք, աղտոտված օդ,
  • անհատական - անձ, դիրքորոշումներ, գենդեր:

Ագրեսիան որպես կանոն անսպասելի չի առաջանում:  Կարող է առաջանալ տարբեր միջանձնային փոխհարաբերությունների, հրահրման հետևանքով: Ընդ որում խոսքային և ոչ խոսքային դրդիչների հետևանքով կարող է առաջանալ ֆիզիկական ագրեսիա: Միջավայրը, որում մարդիկ գտնվում են, ևս կարող է ազդել ագրեսիայի առաջացման վրա, օրինակ՝ սենյակում, որտեղ տհաճ հոտ կա, ծխախոտի ծուխ, աղմուկ, վատ լուսավորվածություն, ագրեսիայի առաջացման հավանականությունն ավելի մեծ է, քան լավ օդափոխվող, մաքուր, հարմարավետ և լուսավոր սենյակում: 

Ագրեսիայի տեսակները

Ա. Բասսը և Ա. Դարկին առանձնացնում են ագրեսիայի 5 հիմնական տեսակ.

  1. ֆիզիկական ագրեսիա (ֆիզիկական գործողություններ ինչ-որ մեկի դեմ),
  2. գրգռվածություն (դյուրաբորբոքություն, կոպտություն),
  3. վերբալ ագրեսիա (սպառնալիքներ, ճչոցներ, անպատիվ խոսքեր և այլն),
  4. միջնորդավորված ագրեսիա` ուղղորդված (բամբասանք, չար կատակներ) և չուղղորդված ( ճչոցներ, ոտքերով աղմուկ  և այլն):
  5. նեգատիվիզմ (ընդդիմադիր վարք):

Է. Ֆրոմը կարծում է, որ գոյություն ունի ագրեսիայի երկու տեսակ` բարորակ և չաչորակ: Բարորակ ագրեսիան առաջանում է վտանգի ժամանակ և պաշտպանական բնույթ ունի: Հենց վտանգը հեռանում է անհետանում է նաև ագրեսիան: Երկրորդը իրենից ներկայացում է դաժանություն, կործանրար վարք և իքնաբուխ է առաջանում` կապված անձի կառուցվածքի հետ:

Ագրեսիայի այս բոլոր տեսակները կարելի է դիտարկել մարդկանց մոտ, ցանկացած տարիքում և ոչ հազվադեպ նրանք ի հայտ են գալիս վաղ մանուկ հասակում: Երեխայի մոտ ագրեսիվության առաջացման վրա կարո ղեն ազդել մի շարք գործոններ` որոշ սոմատիկ հիվանդություններ, գլխուղեղի հիվանդություններ, ինչպես նաև մի շարք սոցիալական գործոններ:

Ագրեսիվ երեխայի բացահայտման չափանիշները

1. Վիճում և անպատվում է մեծահասակներին

2. Կորցնում է սեփական վերահսկողությունը

3. Ուրիշներին մեղադրում է իր սխալների համար

4. Նախանձում է և քինախնդիր է

5. Ջղայնանում է և հրաժարվում որևէ բան անել

6. Հատուկ զայրացնում է մարդկանց

7. Հրաժարվում է կանոններին ենթարկվել

8. Զգայուն է և շատ արագ է արձագանքում իրեն շրջապատող մարդկանց (երեխաներ, մեծահասակներ, որոնք հաճախ իրեն նյարդայնացնում են) արարքներին

Եթե այս չափանիշներից նվազագույնը 4-ը հաճախ նկատվում են երեխայի մոտ, 6 ամսից ոչ պակաս ժամանակահատվածում, ապա կարելի է ասել որ երեխան ագրեսիվ է:

 

Անուշ Ալեքսանյան
«Ինչ պետք է իմանան անցանկալի վարքի մասին մանկավարժները»

 

Կարդացեք նաև

Խնդիրներ

Հիպերակտիվության համախտանիշ

Հիպերակտիվությունը երեխաների մոտ արտահայտվում է տարիքային զարգացմանն անհամապատասխան անուշադրությամբ, ցրվելու հակումով, իմպուլսիվությամբ և գերշարժունությամբ:

27.12.2017
Խնդիրներ

Տագնապային և վախեր ունեցող երեխաներ

Տագնապ բառը ավելի վաղ է ծագել ցույց տալու համար անորոշ լարվածության և անհանգստության զգացում: Դրանից հետո ծագեց նաև տագնապայնություն բառը, որը բնորոշում է անձնային որակ, մարդ որը առավել հակված է տագնապի:

27.12.2017
Խնդիրներ

Մանկավարժորեն բարձիթողի երեխաներ

Մանկավարժական բարձիթողություն կարող է առաջանալ այն դեպքում, եթե սոցիալ-մանկավարժական անբարենպաստ պայմաններն առաջացել են տարիքային զարգացման այն փուլում, երբ երեխայի ուղեղի իմացական և ինտելեկտուալ հիմնական որակներն արդեն քիչ թե շատ ձևավորված են:

27.12.2017