Երբ երեխան գողանում է

Եթե երկու տարեկան երեխան վերցրել է ուրիշի խաղալիքը և տարել տուն, ապա այդ դեպքը գողություն համարել պետք չէ: Նա տեսել է մի բան, ուզել է ունենալ, վերցրել է։ Դա չի նշանակում, որ երեխան գող է, կամ էլ նրան վիճակված է ապագայում բանտում հայտնվել։ Թեպետ հենց այս տարիքից երեխային պետք է բացատրել, որ այն խաղալիքը, որն իրեն չի պատկանում, նա չի կարող մշտապես պահել իր մոտ, որ այն պետք է վերադարձնել: Երեխայի ինքնագիտակցությունը զարգանում է միայն երեք տարեկանից հետո և օգնում է հասկանալ իր և ուրիշների սահմանները, յուրացնել որոշակի կանոններ:

Դպրոցահասակ երեխան, որպես կանոն, արդեն հասկանում է, որ առանց թույլտվության ուրիշի իրը վերցնելը գողություն է համարվում: Այնուամենայնիվ, պետք չէ շտապել և երեխային «գող» պիտակը վերագրել:

Մանկական տարիքում կամ դեռահասության ժամանակ գողություն են անում հաճախ նաև ֆինանսապես ապահովված ընտանիքի երեխաները: Խնդիրն այն է, որ նմանատիպ պահվածքի դրդապատճառները կարող են շատ տարբեր լինել՝ հուզական դեպրիվացիա, հարազատներից մեկի կորուստ, ծնողների ամուսնալուծություն, ուշադրության պակաս, միայնակության զգացում,  լքված լինելու զգացում և նմանատիպ այլ հոգեբանական խնդիրներ, տրավմաներ:

 Կարևոր է, որ հարազատները մշտապես ամոթանքով և սպառնալիքներով չվախեցնեն երեխային: Դրանք ստեղծում են արատավոր շրջան, որից շատ դժվար է դուրս գալ: Անհրաժեշտ է օգնել երեխային հասկանալ իր արարքը, իր իրական պահանջմունքները բավարարելու ճանապարհներ գտնել:

Կարդացեք նաև

Խնդիրներ

Ագրեսիվ երեխաներ

Ագրեսիան որպես կանոն անսպասելի չի առաջանում: Կարող է առաջանալ տարբեր միջանձնային փոխհարաբերությունների, հրահրման հետևանքով: Ընդ որում խոսքային և ոչ խոսքային դրդիչների հետևանքով կարող է առաջանալ ֆիզիկական ագրեսիա:

27.12.2017
Խնդիրներ

Հիպերակտիվության համախտանիշ

Հիպերակտիվությունը երեխաների մոտ արտահայտվում է տարիքային զարգացմանն անհամապատասխան անուշադրությամբ, ցրվելու հակումով, իմպուլսիվությամբ և գերշարժունությամբ:

27.12.2017
Խնդիրներ

Տագնապային և վախեր ունեցող երեխաներ

Տագնապ բառը ավելի վաղ է ծագել ցույց տալու համար անորոշ լարվածության և անհանգստության զգացում: Դրանից հետո ծագեց նաև տագնապայնություն բառը, որը բնորոշում է անձնային որակ, մարդ որը առավել հակված է տագնապի:

27.12.2017