Երեխաների նեղացկոտության մասին

Վիրավորանքը մարդու էմոցիոնալ ռեակցիան է, որն առաջանում է անարդարության զգացումից, երբ կարծում ես, որ քեզ անտեղի մերժում կամ անտեսում են։ Երեխաները վիրավորվելիս տարբեր վարք են դրսևորում․ մեկը, կարող է փքելով շուրթերը, ցուցադրական շրջվի ու գնա: Մյուսը՝ բարձր բղավի ու լաց լինի, ասելով՝ «դու վատն ես, դու վատն ես»: Երրորդը կարող է բառերից անցնել գործի` սկսի խփել իրեն նեղացնողին: Երբեմն երեխայի էմոցիոնալ վիճակը կարող է շատ ծայրահեղ ձևերով դրսևորել, օրինակ՝ երեխան ուժեղ լացով և բղավոցով  կարող է պոկվել իրեն հանգստացնել փորձող մեծահասակների ձեռքերից և փորձի փախչել՝ ինքն էլ չհասկանալով, թե ուր:

Զանազան պատճառներ կարող են առիթ հանդիսանալ, որ երեխաները նեղանան, օրինակ՝ չեն կանչել խաղալու, կամ չեն ողջունել նրա առաջարկությունը, չեն տվել խոստացված խաղալիքը, սկսել են անվանակոչել, նյարդերի հետ խաղալ: Եվ վերջապես նրանց համար ամենասարսափելին (բայց ոչ ըստ կարևորության)՝ ինչ-որ մեկն ավելի արագ էր, հաջողակ և դրա համար ստացավ գովասանք: Պրոֆեսոր Ե.Օ. Սմիրնովան գրում է՝ «Նեղացկոտ երեխաները ընկալում են մյուսների հաջողությունը, ինչպես սեփական նվաստացումը, դրա համար էլ անհանգստանում են և ցուցադրում վիրավորանք»:

Բոլոր երեխաներն էլ երբեմն վիրավորվում են: Այն հիմնականում դրսևորվում է կոմունիկատիվ վիճակների միայն ժամանակավոր խանգարմամբ, որն էլ սարսափելի չէ, քանի որ կոնտակտի շարունակության պոտենցիալը անպայման մնում է: Այլ հարց է, երբ վիրավորվածությունը (նեղացկոտությունը, երբ երեխան ցուցադրում է սեփական ռեկացիան այնքան հաճախ, որ դա խոչընդոտում է  այլ երեխաների հետ հարաբերություններին, «փչացնում է նրա կերպարը») մշտապես, պատեհ-անպատեհ կիրառվող ու աշխարհի հետ հարաբերվելու միակ ձևն է։

Եթե երեխայի  մոտ ցածր է «նեղացկոտության շեմը», եթե նա շատ արագ ու հեշտ է նեղացողի դերում հայտնվում, ապա նա պատրաստ է մեկնաբանել իր հետ կատարվածը (կամ իր շուրջը) ոչ իր օգտին․ երբ երեխան նեղացկոտ է, ապա կարելի է ասել, որ նրա ռեակցիան արդարացված չէ, շատ ուժեղ է, անգամ ոչ ադեկվատ: Եթե այս պահին նրան չեն նեղացնում, ապա նա սպասում է, որ հաջորդ պահին իրեն նեղացնեն:

Արդեն 5-6 տարեկանում երեխան ամբողջովին կարող է դատողություններ անել այդ թեմայով, օրինակ ասել՝ «Ինձ բոլորը նեղացնում են, ես դժբախտ եմ»: Այսինքն` այդ «մեղմ» նեղացկոտությունը կարող է այնքան գերակշռել, որ երեխային դարձնի դեպրեսիվ: Եվ այդ եզրահանգմանը եկած երեխային անհնար է մտափոխել,  ու այն միտքը, որ «իրականում ամեն ինչ նորմալ է, քեզ միայն պետք է ավելի քիչ նեղանալ», չի աշխատի։

Երեխան, ով վիրավորված ժամանակ անցնում է ագրեսիայի, այսպիսի բացատրություն է տալիս՝ «Ես ցանկանում եմ նրան ցավեցնել, որպեսզի նրան այնքան ցավոտ լինի, որքան ինձ»։ Եթե այս տրամադրությունները շարունակվեն, ապա ավելի քիչ առիթներ անհրաժեշտ կլինեն նեղանալու համար և ավելի ուժեղ կլինի վրեժ լուծելու ցանկությունը: Եթե չդադարեցնել այդ «սպառազինությունների մրցավազքը», ապա երեխան շատ ավելի կասկածամիտ մարդ կմեծանա, մյուսների գործողություներում կփնտրի կրկնամիտք և ողջ կյանքը կծախսի վրեժի պլաններ գծագրելու վրա:

Ամենևին պարտադիր չէ, որ վիրավորանքը ուղեկցվի ագրեսիվ պահվածքով: Բայց  միշտ կա մի ցուցադրական դիրք․ «Տեսեք՝ որքան դժբախտ եմ ես: Ահա, թե  ինչ ես դու ինձ հետ արել»։

Իհարկե, պարտադիր չէ, որ դա երեխան բառացի ասի, այն կարելի է ընթերցել նրա վարքից։ Նա ցանկանում է առաջացնել մեղավորության զգացում և փոխել իրավիճակն իր օգտին: Այդ պատճառով նեղացկոտությունը մանիպուլատիվ բնույթ ունի։

Նեղացկոտությունը կարող է թունավորել ոչ միայն նեղացողի կյանքը, այլ նաև այն մարդկանց, ովքեր շրջապատում և սիրում են իրեն։

Կարդացեք նաև

Խնդիրներ

Ագրեսիվ երեխաներ

Ագրեսիան որպես կանոն անսպասելի չի առաջանում: Կարող է առաջանալ տարբեր միջանձնային փոխհարաբերությունների, հրահրման հետևանքով: Ընդ որում խոսքային և ոչ խոսքային դրդիչների հետևանքով կարող է առաջանալ ֆիզիկական ագրեսիա:

27.12.2017
Խնդիրներ

Հիպերակտիվության համախտանիշ

Հիպերակտիվությունը երեխաների մոտ արտահայտվում է տարիքային զարգացմանն անհամապատասխան անուշադրությամբ, ցրվելու հակումով, իմպուլսիվությամբ և գերշարժունությամբ:

27.12.2017
Խնդիրներ

Տագնապային և վախեր ունեցող երեխաներ

Տագնապ բառը ավելի վաղ է ծագել ցույց տալու համար անորոշ լարվածության և անհանգստության զգացում: Դրանից հետո ծագեց նաև տագնապայնություն բառը, որը բնորոշում է անձնային որակ, մարդ որը առավել հակված է տագնապի:

27.12.2017