Երեխան և մահը

Երբ մահանում է երեխայի համար մտերիմ և սիրելի մարդ, նա կարող է վիշտ և վախ զգալ: Այդ պրոցեսը կարող է շատ երկար տևել՝ կախված այն բանից, թե ինչքան մտերիմ էր մարդը երխային:

Երեխան կարող է հավատալ, որ մահացածը դեռ կվերադառնա:

Կարող է բարկություն զգալ, քանի որ նրան թվում է՝ իրեն թողել է այն մարդը, ում նա այդքան սիրում է:

Կարող է տխրել, լացել, իրեն ճնշված զգալ:

Կարող է վախ զգալ հուղարկավորության արարողություններից:

Եվ վերջապես երեխան հաշտվում է իրադարձությունների հետ, և սկսում է աշխարհը յուրովի ընկալել:

 

 Ինչպես կանխարգելել խնդիրը

  • Ժամանակ առ ժամանակ երեխայի համար կարդացեք գրքեր, որտեղ նկարագրվում է ինչ-որ մեկի մահը: Օրինակ «Մոխրոտիկը» հեքիաթում նշվում է, որ նրա ծնողները մահացել են: Խոսեք երեխայի հետ այն մասին, թե ինչ է նա հասկանում:
  • Եթե ինչ-որ հայտնի մարդ մահանա (սովորաբար այդ մասին երեխաները իմանում են ծնողներից կամ նորությունների թողարկումներից), խոսեք այն բանի մասին, ինչպես էր նա ապրում, ինչպես է շարունակվելու այն, ինչ նա անում էր:
  • Եթե երեխաները ինչ-որ փոքրիկ սատկած միջատ կամ թռչնակ գտնեն, օգտվեք այդ առիթից  և բացատրեք նրանց՝ ինչ է լինում մահվան ժամանակ ֆիզիկական մակարդակում` անշարժություն, լռություն, ռեակցիաների ամբողջական բացակայություն։

 

Ինչպես հաղթահարել խնդիրը, եթե այն արդեն կա

Օգնեք երեխաներին արտահայտել իրենց զգացմունքները, թող նրանք խմոր պատրաստեն, նկարեն, մեխեր խփեն:

Միասին գիրք գրեք նրա մասին, ով մահացել է, և այն հիանալի բաների մասին, որոնք նա հասցրել է անել իր կյանքի ընթացքում: Եթե երեխան հակված չէ խոսել այդ մարդու մասին, միասին պատմություն հորինեք ինչ-որ մի փոքրիկ գազանիկի մասին, ով կորցրել է իր սիրելի հարազատներից մեկին:

Եթե մահը հաջորդել է հիվանդությանը, բացատրեք, որ ոչ բոլոր հիվանդություններն են բերում մահվան:

Պատասխանեք մահվան հարցերին ուղիղ և հստակ: Հիշեք , որ եթե երեխաները նման հարցեր են տալիս, ապա  նրանք մտածում և խորհում են դրա մասին: Երբեմն այդ  հարցերը կապված են լինում սեփական կյանքի մասին անհանգստությունների հետ`«իսկ ե՞րբ ես կմահանամ»: Այս հարցի ամենալավ պատասխանը հետևյալն է՝ «Ես հույս ունեմ, որ դու դեռ շատ ու շատ երկար ես ապրելու»:

 

Կարդացեք նաև

Խնդիրներ

Ագրեսիվ երեխաներ

Ագրեսիան որպես կանոն անսպասելի չի առաջանում: Կարող է առաջանալ տարբեր միջանձնային փոխհարաբերությունների, հրահրման հետևանքով: Ընդ որում խոսքային և ոչ խոսքային դրդիչների հետևանքով կարող է առաջանալ ֆիզիկական ագրեսիա:

27.12.2017
Խնդիրներ

Հիպերակտիվության համախտանիշ

Հիպերակտիվությունը երեխաների մոտ արտահայտվում է տարիքային զարգացմանն անհամապատասխան անուշադրությամբ, ցրվելու հակումով, իմպուլսիվությամբ և գերշարժունությամբ:

27.12.2017
Խնդիրներ

Տագնապային և վախեր ունեցող երեխաներ

Տագնապ բառը ավելի վաղ է ծագել ցույց տալու համար անորոշ լարվածության և անհանգստության զգացում: Դրանից հետո ծագեց նաև տագնապայնություն բառը, որը բնորոշում է անձնային որակ, մարդ որը առավել հակված է տագնապի:

27.12.2017