Ինչու են երեխաները ստում

Ցավոք բոլոր ծնողները վաղ թե ուշ բախվում են երեխաների ստի հետ: Բռնելով ամենաանկեղծ և ազնիվ երեխային սուտ խոսելիս՝ մեծահասկների մեծամասնությունն անզգայանում և ապշում է: Նրանք սկսում են մտածել, որ դա կարող է դառնալ սովորություն և անգամ վտանգավոր: Սակայն պետք չէ միանգամից ընկնել նման մտորումների գիրկը:

Մոտավորապես չորս տարեկան գրեթե յուրաքանչյուր երեխա երբեմն ստուգում է որոշ մանրուքներ, քանի որ այդ տարիքում նա լիարժեք դեռ չի գիտակցում լավի և վատի միջև տարբերությունները: Նման վարքը համարվում է երեխայի զարգացման բաղկացուցիչներից մեկը: Երեխաների հորինվածքները հանդիսանում են տրամաբանական և հասուն ձևեր մեծահասակների վրա ազդելու համար, դրանք փոխարինում են մանկահասակին հատուկ հուզական ճնշմանը, այնպիսին, ինչպիսին է լացը  կամ աղերսանքը: Տարիքի հետ երեխաները ունենում են ավելի շատ պատճառ խաբելու համար: Ինչ անել նման դեպքերում, ինչպես թույլ չտալ երեխային դառնալ ստախոս: Դրա համար նախ պետք է պարզել, թե ինչու են երեխաները ստում  և միայն դրանից հետո ինչ-որ միջոցառումներ ձեռնարկել:

Սուտ վախի պատճառով

Մեծամասամբ երեխաները ստում են պատժվելու վախից: Ինչ-որ արաք անելուց հետո երեխայի առաջ է գալիս ընտրություն՝ ասել ճիշտը և պատժվել կամ ասել սուտ և փրկվել: Ընդ որում երեխան ամբողջովին կարող է հասկանալ, որ սուտ խոսելը վատ է, բայց վախի պատճառով տվյալ դիրքորոշումը նրա համար դառնում է երկրորդական: Նման դեպքերում պետք է երեխային հասցնել այն միտքը, որ պատիժը կլինի հենց ստի համար: Փորձեք բացատրել, թե ինչու է ստելը վատ և ինչ հետևանքներ այն  կարող է ունենալ, կարելի է նույնիսկ պատմել ինչ-որ ուսումնական պատմություն ստի մասին:

Հիշեք՝ սուտը, որի պատճառը վախն է, խոսում է ծնողի և երեխայի միջև փոխհասկացման և վստահության կորստի մասին: Հնարավոր է  ձեր պահանջները երեխայի նկատմամբ շատ բարձր են և դուք քննադատում եք նրան այն ժամանակ, երբ հակառակը նրան պետք է ձեր աջակցությունը:

Սուտը որպես պրովոկացիա

Երբեմն երեխաների սուտը կարող է կրել պրովոկացիոն բնույթ: Երեխան ստում է ծնողներին, որպեսզի ինչ-որ կերպ իրեն ուշադրություն դարձնեն: Հիմնականում նման բան լինում է այն ընտանիքներում, որտեղ մեծերը հիմնականում վիճում են կամ ապրում են առանձին: Ստի միջոցով երեխան արտահայտում է իր միայնակությունը, հուսահատությունը, սիրո և հոգատարության պակասը:

 Սուտ շահի համար

Այս դեպքում սուտը կարող է ունենալ տարբեր ուղղություններ: Օրինակ՝ երեխան ասում է, որ ունի վատ ինքնազգացողություն, որպեսզի մնա տանը, կամ պատմում է հորինված ձեռքբերումների մասին, որպեսզի ծնողները գովեն իրեն: Եվ առաջին և երկրոդ դեպքերում երեխան ստում է իր համար ցանկալի արդյունքի հասնելու համար: Միայն թե առաջին դեպքում նա փորձում է մանիպուլիացիայի ենթարկել մածահասակին: Երկրորդ դեպքում երեխայի ստի մեղավորները հենց ծնողներն են, ովքեր ժլատ են երեխային գովելու, հավանություն տալու հարցում: Նման ծնողները իրենց երեխաներից սպասում են ավելին, բայց երեխաները չեն կարողանում բավարարել նրանց սպասելիքները: Այդ ժամանակ նրանք սկսում են հորինել հաջողություններ մեծահասակի բարի հայացքին կամ գովեստին արժանանալու համար:

Սուտը որպես նմանակում

Հարկ է նշել, որ հաճախ ստում են ոչ միայն երեխաները, այլև շատ ու շատ մեծեր: Վաղ թե ուշ ձեր փոքրիկը դա կնկատի, հատկապես եթե դուք խաբում եք իրեն և կպատասխանի ձեզ նույն կերպ: Քանի որ եթե մեծահասկին կարելի է, ինչու իրեն չի կարելի:

Սուտ- ֆանտազիա

Հաճախ է պատահում, երբ երեխան ստում է առանց որևէ պատճառի: Առանց պատճառի սուտը ֆանտազիա է: Երեխան կարող է պատմել, որ տեսել է բարի փերի իր սենյակում կամ հակառակը՝ վախենալու մեկին: Նման ֆանտազիաները հաճախ խոսում են երեխայի մոտ ակտիվ երևակայության և արվեստի հանդեպ հակվածության մասին: Սակայն իրականության և ֆանտազիայի միջև ճիշտ հավասարակշռություն պահելը անհրաժեշտ է:

Երեխաների ստելու դեպքերի մածամասնությունը վկայում է երեխայի և ծնողների միջև վտահության կորստի մասին: Դրա համար նախ հարկավոր է փոխել շփման ոճը և բացառել այն բոլոր պատճառները, որոնք ստիպում են երեխային խաբել: Նման դեպքերում սուտը կանհետանա կամ կհասցվի նվազագույնի: Հակառակ դեպքում այն կամրապնդվի և հետագայում շատ խնդիրներ կառաջացնի ոչ միայն երեխայի, այլև նրան շրջապատող մարդկանց համար:

 

Կարդացեք նաև

Խնդիրներ

Ագրեսիվ երեխաներ

Ագրեսիան որպես կանոն անսպասելի չի առաջանում: Կարող է առաջանալ տարբեր միջանձնային փոխհարաբերությունների, հրահրման հետևանքով: Ընդ որում խոսքային և ոչ խոսքային դրդիչների հետևանքով կարող է առաջանալ ֆիզիկական ագրեսիա:

27.12.2017
Խնդիրներ

Հիպերակտիվության համախտանիշ

Հիպերակտիվությունը երեխաների մոտ արտահայտվում է տարիքային զարգացմանն անհամապատասխան անուշադրությամբ, ցրվելու հակումով, իմպուլսիվությամբ և գերշարժունությամբ:

27.12.2017
Խնդիրներ

Տագնապային և վախեր ունեցող երեխաներ

Տագնապ բառը ավելի վաղ է ծագել ցույց տալու համար անորոշ լարվածության և անհանգստության զգացում: Դրանից հետո ծագեց նաև տագնապայնություն բառը, որը բնորոշում է անձնային որակ, մարդ որը առավել հակված է տագնապի:

27.12.2017