Բարկությունից ազատվելու 6 եղանակ

1. Կարգավորեք ձեր հարաբերությունները ձեր երեխայի հետ, որպեսզի նա իրեն ձեզ հետ հանգիստ զգա:

  • Լսեք ձեր երեխային,
  • Որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացրեք նրա հետ,
  • Կիսվեք նրա հետ ձեր փորձով,
  • Պատմեք նրան ձեր մանկության, ձեր հաջողությունների և անհաջողությունների մասին,
  • Եթե ընտանիքում երեխաները մի քանիսն են, փորձեք շփվել ոչ միայն նրանց բոլորի հետ միասին, այլ ուշադրություն հատկացրեք նրանցից յուրաքանչյուրին:

2. Հետևեք ձեզ սթրեսային իրավիճակներում և հատկապես այն պահերին, երբ ձեզ հունից հանելը շատ հեշտ է:

  • Հետաձգեք կամ ընդհանրապես մի արեք երեխայի հետ միասին իրականացվելիք գործերը (եթե իհարկե դա հնարավոր է),
  • Փորձեք չդիպչել երեխային զայրացած ժամանակ:

3. Եթե դուք տխուր եք, ապա ձեր երեխաները պետք է իմանան այդ մասին:

  • Ասեք ձեր երեխաներին ձեր զգացմունքների, ցանկությունների, պահանջմունքների մասին,
  • «Ես շատ տխուր եմ և ուզում եմ մենակ մնալ, խնդրում եմ, խաղա մյուս սենյակում» կամ «Աշխատանքի վայրում գործերը ինձ հունից հանել են, մի քանի րոպե ինձ մի անհանգստացրու և ես կհանգստանամ, մինչ այդ զբաղվիր ինչ-որ բանով»:

4. Այն պահերին, երբ դուք տխուր եք, նյարդային կամ բարկացած, մի այնպիսի լավ բան արեք, որը կօգնի ձեզ հանգստանալ:

  • Տաք լոգանք ընդունեք,
  • Թեյ խմեք,
  • Զանգեք ձեր ընկերներին,
  • Դեմքին հանգստացնող դիմակ դրեք,
  • Պարզապես պառկեք բազմոցին և հանգստացեք,
  • Լսեք ձեր սիրելի երաժշտությունը:

5. Փորձեք կանխատեսել և կանխարգելել հնարավոր անհաջողությունները, որոնք կարող են ձեզ նյարդայնացնել:

  • Թույլ մի տվեք, որ երեխան խաղա այն իրերով, որոնք իսկապես թանկ են ձեզ համար,
  • Թույլ մի տվեք, որ ձեզ բարկացնեն: Կարողացեք կանխազգալ սեփական զգացմունքների պոռթկումը և թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա, մտածեք հաճելիի մասին, կառավարեք ձեզ և իրավիճակը:

6. Երեխայի կյանքի որոշ իրադարձությունների պետք է նախօրոք պատրաստվել: Փորձեք կանխատեսել հնարավոր մանրուքներն ու պատրաստեք երեխային սպասվող իրադարձություններին:

  • Ուսումնասիրեք ձեր երեխայի ուժերն ու հնարավորությունները,
  • Եթե դուք առաջին անգամ պետք է գնաք բժշկի, մանկապարտեզ կամ այլ տեղ, փորձեք նախապատրաստել երեխային, օրինակ` խաղի միջոցով:

Կարդացեք նաև

Հարաբերություն

Ֆիզիկական բռնության շրջափուլերը

Ճիշտ է այսօր մարդկությանը հայտնի են բռնության մի շարք տեսակներ և դրանց միջոցների ամոթալի բազմազանություն, բայց այստեղ մենք կանդրադառնանք բռնության ամենատարածված և հայտնի տեսակին՝ ֆիզիկական բռնությանը:

20.12.2016
Հարաբերություն

Սոցիոֆոբիա

Սոցիոֆոբիան հաճախ սկսվում է դեռահասության տարիքում և իրենից ներկայացնում է վառ արտահայտված, կայուն վախ` պայմանավորված մեկ կամ մի քանի սոցիալական իրավիճակներով, երբ անհատը բախվում է անծանոթ մարդկանց գնահատականներին:

20.12.2016
Հարաբերություն

Ինչպես համակրանք առաջացնել սեփական անձի նկատմամբ

Ճիշտ է այսօր մարդկությանը հայտնի են բռնության մի շարք տեսակներ և դրանց միջոցների ամոթալի բազմազանություն, բայց այստեղ մենք կանդրադառնանք բռնության ամենատարածված և հայտնի տեսակին՝ ֆիզիկական բռնությանը:

20.12.2016