Ինչպես համակրանք առաջացնել սեփական անձի նկատմամբ

Ինչո՞ւ են որոշ մարդիկ մեզ դուր գալիս, իսկ մյուսները՝ ոչ: Ինչպե՞ս սովորել դուր գալ այլ մարդկանց: Փորձենք պատասխանել այդ հարցերին:

Սեփական անձի մասին դիմացինի առաջին տպավորությունը կազմվում է միայն արտաքինի հիման վրա: Ենթադրենք՝ իրականում շատ շփվող մարդ ես և ահա ինչ-որ մեկի ծննդյան տոնակատարության ժամանակ քեզ ծանոթացրել են աղջկա հետ (եթե դու աղջիկ ես, ապա տղայի), ով քեզ առաջին իսկ հայացքից այնքան շատ է դուր եկել, որ կարմրել ես և ամաչել նրա հետ շփվելիս: Ի՞նչ ես կարծում՝ ինչպիսի եզրակացություն կանի նա ձեր այդ հանդիպումից հետո: Ավելի հավանական է, որ նրա մեջ համոզմունք կձևավորվի, որ դու շատ ամաչկոտ մարդ ես և չես սիրում ու չես կարողանում շփվել նոր մարդկանց հետ: Պետք չէ դրա համար մեղադրել դիմացիցն, նա պայծառատես չէ, որ միանգամից և անսխալ հասկանա, թե իրականում ինչով է պայմանավորված եղել քո այդ պահվածքը:

Անծանոթների կամ քիչ ծանոթների հետ հանդիպաման ժամանակ քո մասին առաջին տպավորությունը ձևավորվում է հանդիպման առաջին իսկ րոպեներին: Դա անվանում են «առաջին տպավորության էֆեկտ»: Այն մարդու մոտ, ով առաջին անգամ է քեզ հետ ծանոթանում, սկզբում ձևավորվում է շատ ընդհանարական կարծիք քո մասին: Օրինակ` երիտասարդ տղան տեսնում է մի աղջկա և նրա մասին սկսում է մտածել մոտավորապես հետևյալ կերպ` լավն է, թե վատը, համակրելի է, թե ոչ, խելացի է, թե հիմար, արժե արդյոք շարունակել շփումը նրա հետ, թե ոչ: Եթե այս բոլոր հարցերի պատասխաններն դրական են, ապա դրական կարծիք է ձևավորվում դիմացինի մասին: Իսկ ի՞նչ ես մտածում՝ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ քո զրուցակցին այս հարցերին պատասխանելու և քո մասին ընդհանուր կարծիք ձևավորելու համար: Միջինում դրա համար 4 րոպե է անհրաժեշտ: Այնպես որ, եթե ծանոթանում ես ինչ-որ մեկի հետ, ուշադրություն դարձրու, թե ինչպես ես քեզ ներկայացնում և ինչ կասես առաջին հերթին: Դա վերաբերում է նաև ուսուցչի հետ շփմանը, որի մոտ դու պետք է քննություն հանձնես: Հնարավորին չափ մանրամասն մտածիր քո պատասխանի սկիզբը, սկսիր խոսել այն բաներից, ինչից լավ տեղյակ ես և վստահ, որ ճիշտ է:

Շատ լավ ծանոթ մարդկանց հետ հանդիպման ժամանակ հերթական տպավորության վրա ամենաուժեղ ազդեցությունն ունենում են նախորդ հանդիպման վերջին մի քանի րոպեները: Եթե մարդը քեզ վաղուց գիտի և լավ է ճանաչում, նրա հերթական տպավորությունը քո մասին այլևս նոր չի լինի, առաջին հանդիպման տպավորության էֆեկտն այստեղ արդեն չի աշխատի: Իսկ ինչո՞վ առաջին հերթին պայմանավորված կլինի նրա վերաբերմունքը քո նկատմամբ: Այո, այն բանով, թե ինչ է եղել ձեր նախորդ հանդիպման ժամանակ: Դա կոչվում է «նորության էֆեկտ». ավելի լավ հիշվում են ամենաթարմ տպավորությունները: Եթե հրաժեշտ եք տվել միմյանց նկատմամբ ջերմ զգացմունքներով, այդ ջերմ զգացմունքներն էլ հիշելու եք, և դրա հիման վրա նորից հանդիպելու մեծ ցանկություն է առաջանալու: Եթե վիճել եք և հրաժեշտ տվել, ապա երկուսդ էլ ամենավառը հիշելու եք հենց այդ վեճը, իսկ այն լավ բաները, որոնք եղել էին դրանից առաջ, սովորաբար անցնում են երկրորդ պլան: Արդյունքում դուք այդպես էլ կշարունակեք բարկացած մնալ միմյանց վրա մինչև չհանդիպեք և չհաշտվեք: Սակայն այդպիսի ցանկություն կարող է և չառաջանալ, քանի որ վառ հիշվում են միայն վերջին վեճն ու հնչած վիրավորական բառերը, իսկ այդ զգացողությունն ամեն դեպքում գերակշռում է դրան նախորդող լավ զգացողությունների նկատմամբ: Եթե մարդը քեզ համար իսկապես կարևոր է, մի բաժանվիր նրա հետ հենց վեճի պահին. նախ հաշտվեք, հետո ամեն մեկդ գնացեք ձեր ճանապարհով:

Քեզ ոչ այնքան ծանոթ մարդկանց հանդիպելիս արտաքինդ շատ կարևոր է: Եթե վաղուց եք ծանոթ, ապա կարևոր են դառնում քո անձնային որակները: Սա լրիվ բնական է, քանի որ քո արտաքինն այն է, ինչն առաջին հայացքից աչքի է ընկնում և ակտիվորեն ազդում առաջին տպավորության ձևավորման վրա: Որպեսզի մարդիկ հասկանան, որ դու խելացի ես և լավը, պետք է շփվեն քեզ հետ որոշ ժամանակ: Իսկ եթե դու թափթված և կեղտոտ հագուստով ես կամ չարությամբ ես նայում այդ մարդկանց, քեզ հետ շփվելու ցանկություն կարող է և չառաջանալ: Արտաքին հմայքը լավ պայմաններ է ապահովում շրջապատը մեծացնելու և լավ հարաբերություններ ստեղծելու համար: Միևնույն ժամանակ մտերմիկ հարաբերությունների դեպքում դրա դերը նվազում է, առաջին պլան են դուրս գալիս քո անձնային որակները: Այնպես որ հին ասացվածքն այսօր էլ արդիական է` «Հագուստով դիմավորում են, խելքով ճանապարհում»:

Շրջապատողների մասին տպավորությունը կախված է այն վիճակից, որում մարդն ինքն է այդ պահին գտնվում: Կես կատակ կես լուրջ խորհուրդ աղջիկներին`եթե ցանկանում ես դուր գալ որևէ տղայի, ապա նրա աչքին երևա այն ժամանակ, երբ նրա սիրտն արագ է բաբախում: Դա չպետք է պարտադիր լինի այն ժամանակ, երբ նա գինովցած է կամ, ինչ-որ ավելի թունդ բան է ընդունած, քեզ նման խելացի, գեղեցիկ աղջկան հարբեցող կամ թմրամոլ տղամարդ պետք չէ. չէ՞ որ դու ավելի լավին ես արժանի:

Քո վարքի պատճառները հասկանալու համար շրջապատողները հաճախ գերագնահատում են քո անձնային որակների դերը և թերագնահատում այն իրավիճակի դերը, որում գտնվում ես: Եթե ինչ-որ մեկին կոպտես, նա կմտածի`նա ուղղակի բռի, անտաշի մեկն է, բայց իր տեսադաշտից կարող են դուրս մնալ այն իրադարձությունները, որոնք հրահրել են այդ կոպտությունը: Միաժամանկ մարդն ինքն ավելի հակված է իր վարքը բացատրել արտաքին ազդեցությունների հիման վրա, այլ ոչ թե ներքին որակաների: Նա, ով հաճախ է կոպտում մարդկանց, համոզված է, որ դրա պատճառը ոչ թե իր դաստիարակությունն է, այլ այն, որ շրջապատողներն իրեն «հասցրել են»:

Մարդիկ դուր կգան իրար, թե ոչ, մեծ մասամբ կախված է նաև այն իրավիճակից, որում նրանք հանդիպում են: 

Այսպիսի մի խորհուրդ`գտեք այն իրավիճակները, որում դուք ավելի հմայիչ կլինեք:

  • Հաճախ նման իրավիճակներ լինում են միասին սպորտով զբաղվելիս: Հոգեբաններն ապացուցել են, որ համատեղ որոշակի ֆիզիկական վարժություններ կատարելը հակառակ սեռերին միմյանց աչքում ավելի համակրելի է դարձնում:
  • Հանդիպեք շատ գեղեցիկ վայրերում: Եթե ամբողջ  իրադրությունը մարդու մեջ հաճելի զգացմունքներ է առաջացնում, ապա դու էլ այդ ամենի ֆոնին ավելի շահավետ դիրքում կլինես:
  • Հանդիպման համար ոչ սովորական, սովորականից տարբերվող իրավիճակներ ընտրիր, որոնք վառ զգացմունքներ են առաջացնում: 

Կարդացեք նաև

Հարաբերություն

Ֆիզիկական բռնության շրջափուլերը

Ճիշտ է այսօր մարդկությանը հայտնի են բռնության մի շարք տեսակներ և դրանց միջոցների ամոթալի բազմազանություն, բայց այստեղ մենք կանդրադառնանք բռնության ամենատարածված և հայտնի տեսակին՝ ֆիզիկական բռնությանը:

20.12.2016
Հարաբերություն

Սոցիոֆոբիա

Սոցիոֆոբիան հաճախ սկսվում է դեռահասության տարիքում և իրենից ներկայացնում է վառ արտահայտված, կայուն վախ` պայմանավորված մեկ կամ մի քանի սոցիալական իրավիճակներով, երբ անհատը բախվում է անծանոթ մարդկանց գնահատականներին:

20.12.2016
Հարաբերություն

Որոշ փաստեր սիրահարության մասին

Երբ սիրահարված մարդիկ նայում են իրար աչքերի, նրանց սրտի զարկերը նույն ռիթմով են ընթանում։

20.12.2016