Մոլորություններ խոսելու և լսելու մասին

Խոսելու ընթացքում համբերությունն ու զսպվածությունը ավելի արժեքավոր են, քան խելացի խոսքը: 

Ֆրենսիս Բեկոն

 

Հետաքրքիր է, որ մեր հասարակության մեջ կարծում են, որ խոսողը ղեկավարն է, լիդերը, ով գերիշխող դիրքում է: Մեր մեջ մանկուց այն համոզմունքն են սերմանել,  որ «ով խոսում է, նա մեծն է, իսկ նրանք, ովքեր պետք է խելոք լսեն, ենթականերն են»: Այս դիրքորոշումները խանգարում են բոլոր դեպքերում: Գրախանութները հիմնականում վաճառում են այնպիսի գրքեր, որոնք սովորեցնում են խոսել, այլ ոչ թե լսել…

Համաձայն արևելյան և արևմտյան հոգեբանության` զրույցը վարում է հենց նա, ով ճիշտ լսում է: Հենց այդ մարդիկ էլ ամենախելացի և տաղանդավոր դիվանագետներն են` լիդերները:

Արևմտյան հոգեբանների հետազոտությունները ցույց են տվել, որ ժամանակակից մարդիկ կարծում են, որ եթե մարդը լսում է, նշանակում է նա մանկամիտ է, ապատիկ և թույլ: Դա այդպես չէ: Թող այդպես մտածեն անհաջողակները: Իրականում, երբ մարդը խոսում է, իսկ դուք նրան լսում, դիտում եք, դուք նկատում եք նրա բոլոր թերություններն ու բարդույթները, նա ինքն է իրեն մատնում:

Վառ արտահայտված էքստրավերտներն իրենց մատնում են 1-2 րոպեի ընթացքում: Այսպիսի մարդուց նույնիսկ կարիք չկա «խոսք քաշել». բավական է միայն հարցնել` ինչպես են գործերդ, տալ մի քանի հարց և նրա բառերը կսկսեն հոսել:

Մարդը, ով կարողանում է լսել, ուշադիր է և զուսպ, հաշված րոպեների ընթացքում կարողանում է հստակ «կարդալ» ձեզ, որոշել ձեր մարդկային տեսակը, իմանալ ձեր ցանկությունները, ուժեղ և թույլ կողմերը և այլն: Ե՞վ, ո՞վ է այս դեպքում ղեկավարում ընթացքը, ո՞վ է ընդունում ճիշտ որոշումներ:

Ինչպե՞ս են վարվում փորձառու բանակցողները: Նրանք հրահրում են: Զրուցակիցը սկսում է ինչ-որ բան պատմել, և նրանք «կարդում են» նրան, եզրակացություններ են անում և «հարվածում» ուղիղ թիրախին: Երբ մարդը լռում է, ինչ-որ չափով հնարավոր է նրան կարդալ նաև ժեստերի միջոցով, բայց եթե մարդը խոսի, նրան կարդալը շատ ավելի հեշտ կլինի: Այդ պատճառով էլ իմաստուն ղեկավարները երկար ժամանակ են տրամադրում լսելուն:

Որքա՞ն էր խոսում Կուտուզովը: Շատ քիչ: Եթե վերացարկվենք Հիտլերի կատարած բոլոր սարսափելի ու հրեշավոր գործերից, որպես ղեկավարի` նրան ըստ արժանվույն են քննադատում: Իրականում նա վատ առաջնորդ է եղել. նա երբեք չէր լսում և չեր կարդում ենթակաների ուղարկած հաշվետվությունները: Ինչո՞ւ էին ցանկանում սպանել նրան 1944-ին: Պարզապես մարդիկ այլևս չէին կարողանում տանել նրա բթությունը: Գեներալներ էին այցելում նրան, զեկուցում իրավիճակի մասին ու խորհուրդնել տալիս, բացատրում նրա որոշումների հնարավոր հետևանքները, սակայն նա չէր լսում և անում էր այնպես, ինչպես ինքն էր ցանկանում: Ինքն իրեն հանճար էր համարում: Ընդունակ չէր լսել և դա իրականում մեծագույն խնդիր էր:

Այսպիսով,  պետք չէ շատ խոսել: Սովորեք հիմնականում լսել: Ոչ ոք ձեզ չի ստիպում պատեհ-անպատեհ խոսել:

Արևելյան բժշկության և հոգեբանության մի շարք դպրոցներ փաստում են, որ մարդու էներգիայի հիմնական մասը դուրս է գալիս խոսքի միջոցով: Արդյունքում  դա կարող է հիվանդության առաջացման պատճառ դառնալ: Անգամ բառերը, որոնք  ասվում են գործով, բայց ոչ սիրով, խլում են ձեր էներգիան ու կենսուանկությունը: Այդ պատճառով էլ գրեթե բոլոր հոգևոր արարողություններում ներառված էին պարտադիր լռության րոպեներ:

Խոսքը կարող է նաև դեղ լինել, հոգեկան զարգացման միջոց: Եթե մենք, գտնվելով «այստեղ և հիմա» վիճակում, ասում ենք բառեր, որոնք մեզ և շրջապատողներին մոտեցնում են աստվածայինին, մթնոլորտը լցնում են սիրով, մենք նույնպես լցվում ենք հոգևոր էներգիայով:

Կարդացեք նաև

Հարաբերություն

Ֆիզիկական բռնության շրջափուլերը

Ճիշտ է այսօր մարդկությանը հայտնի են բռնության մի շարք տեսակներ և դրանց միջոցների ամոթալի բազմազանություն, բայց այստեղ մենք կանդրադառնանք բռնության ամենատարածված և հայտնի տեսակին՝ ֆիզիկական բռնությանը:

20.12.2016
Հարաբերություն

Սոցիոֆոբիա

Սոցիոֆոբիան հաճախ սկսվում է դեռահասության տարիքում և իրենից ներկայացնում է վառ արտահայտված, կայուն վախ` պայմանավորված մեկ կամ մի քանի սոցիալական իրավիճակներով, երբ անհատը բախվում է անծանոթ մարդկանց գնահատականներին:

20.12.2016
Հարաբերություն

Ինչպես համակրանք առաջացնել սեփական անձի նկատմամբ

Ճիշտ է այսօր մարդկությանը հայտնի են բռնության մի շարք տեսակներ և դրանց միջոցների ամոթալի բազմազանություն, բայց այստեղ մենք կանդրադառնանք բռնության ամենատարածված և հայտնի տեսակին՝ ֆիզիկական բռնությանը:

20.12.2016