Չորս առասպել ընտանեկան բռնության մասին

Բռնությունը ֆիզիկական, հոգեբանական, հուզական և սեռական սպառնալիքն է: Այն կարող է լինել ոչ միայն ամուսնական զույգերի փոխհարաբերություններում, այլև միասին ապրողների, սիրեկանների, նախկին ամուսինների, ծնողների և երեխաների: Բռնություն լինում է նաև հոմոսեքսուալ հարաբերություններում:

Ֆիզիկական սպառնալիքը հանցագործություն է, որը կասկած չի հարուցում: Կանանց համար դժվար է հուզական վիրավորանքը որպես բռնություն ընդունել, քանի որ այն մարմնի վրա վնասվածքներ չի թողնում՝ չնայած որ կարող է և շատ կործանիչ լինել՝ թափանցելով հոգու խորքը: Ցանկացած կին կարող է բռնության ենթարկվել՝ անկախ դասային, ռասսայական, կրոնական պատկանելությունից կամ կրթության մակարդակից: Երբեմն կինը, որը մեծացել է ընտանիքում, որտեղ բռնությունը սովորական երևույթ է եղել, դա համարում է իր ընտանեկան կյանքի բնականոն մի մաս: Հաճախ տղամարդկանց կողմից ծեծվելով՝ կանայք ընկերների կամ ընտանիքի կողմից քննադատվելու կամ մերժվելու վախի պատճառով ամաչում են խոստովանել դա: Հաճախ նրանց ուղղակի չեն հավատում:

Մեզանում գոյություն ունեն ընտանեկան բռնության մասին շատ թյուր պատկերացումներ, առասպելներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, սակայն շատ կենսունակ են և պահպանվում են հասարասկության կարծրատիպերում: Ահա ընտանեկան բռնության մասին մի քանի առասպել.

Առասպել 1. կանանց վիրավորելը տարածված է հատկապես սոցիալական ցածր խավերում և ազգային փոքրամասնությունների մոտ:

Փաստ. կանանց ծեծելը լայնորեն տարածված է սոցիալ-տնտեսական բոլոր խմբերում: Կարևոր է հիշել, որ հասարակության միջին և բարձր խավերին պատկանող կանայք փորձում են չբարձրաձայնել իրենց խնդիրների մասին: Այդ կանայք նաև կարող են վախենալ հասարակական դժվարություններից և խնայել ամուսնու կարիերան: Մյուս կողմից՝ խեղճ կանայք օգնության կարող են դիմել միայն ոստիկանությանը կամ հասարակական կազմակերպություններին:

Առասպել 2. վիրավորված կանայք մազոխիստներ և խելագարներ են:

Փաստ. հազիվ թե որևէ մեկը հաճույք ստանա ծեծից կամ սպառնալիքներից: Կանայք չեն բացահայտում հարաբերություններում իրենց տառապանք պատճառողներին նրանցից ֆինանսական կախվածության պատճառով, երբեմն էլ ամաչում են ինչ-որ մեկին պատմել: Երբեմն հասարակությունը, ընտանիքը և եկեղեցին հրաժարվում են նրանց ընդունել: Գոյատևելու ցանկությամբ պայմանավորված վարքը հաճախ սխալմամբ դիտարկվում է իբրև խելագարություն:

Առասպել 3. բռնությունն ուղղակիորեն կապված է հարբեցողության հետ. միայն խմող տղամարդիկ են ծեծում իրենց կանանց:

Փաստ. բռնություն իրականացնող ամեն երրորդ տղամարդ ընդհանրապես չի խմում։ Շատերն են բախվում հարբեցողության խնդրին, բայց ծիծաղում են իրենց կանանց վրա ինչպես հարբած, այնպես էլ սթափ ժամանակ: Միայն քչերն են գրեթե միշտ հարբած: Ալկոհոլը քանդում է արգելքները և որոշ տղամարդկանց համար ծեծը դարձնում թույլատրելի և արդարացված:

Առասպել 4. կանայք իրենք են մտածված հրահրում իրենց ծեծողներին:

Փաստ. հասարակությունը, որը չի ցանկանում մեղքը բարդել բռնությունն իրականացրած տղամարդու վրա, դրա փոխարեն փորձում է ռացիոնալիզացնել և անգամ արդարացնել բռնությունը` զոհին նկարագրելով որպես փնթփնթան ու նվնվան կին, որն ինքն է հրահրում ամուսնուն և ծեծվում:

Այսպիսով, ցանկացած տղամարդ, անկախ այն բանից՝ հարբեցող է, թմրամոլ, թե ոչ, կարող է բռնություն կիրառող լինել: Իրականում նրանցից շատերը լավ վերահսկում են իրենց, ունեն հեղինակավոր աշխատանք, ակտիվ են հասարակության մեջ, շատ ընկերներ ունեն: Եղեք ուշադիր ձեր շրջապատի նկատմամբ և օգնեք նրանց, ովքեր լսված լինելու կարիք ունեն:

Կարդացեք նաև

Հարաբերություն

Ֆիզիկական բռնության շրջափուլերը

Ճիշտ է այսօր մարդկությանը հայտնի են բռնության մի շարք տեսակներ և դրանց միջոցների ամոթալի բազմազանություն, բայց այստեղ մենք կանդրադառնանք բռնության ամենատարածված և հայտնի տեսակին՝ ֆիզիկական բռնությանը:

20.12.2016
Հարաբերություն

Սոցիոֆոբիա

Սոցիոֆոբիան հաճախ սկսվում է դեռահասության տարիքում և իրենից ներկայացնում է վառ արտահայտված, կայուն վախ` պայմանավորված մեկ կամ մի քանի սոցիալական իրավիճակներով, երբ անհատը բախվում է անծանոթ մարդկանց գնահատականներին:

20.12.2016
Հարաբերություն

Ինչպես համակրանք առաջացնել սեփական անձի նկատմամբ

Ճիշտ է այսօր մարդկությանը հայտնի են բռնության մի շարք տեսակներ և դրանց միջոցների ամոթալի բազմազանություն, բայց այստեղ մենք կանդրադառնանք բռնության ամենատարածված և հայտնի տեսակին՝ ֆիզիկական բռնությանը:

20.12.2016