Ֆիզիկական բռնության շրջափուլերը

Ճիշտ է այսօր մարդկությանը հայտնի են բռնության մի շարք տեսակներ և դրանց միջոցների ամոթալի բազմազանություն, բայց այստեղ մենք կանդրադառնանք բռնության ամենատարածված և հայտնի տեսակին՝ ֆիզիկական բռնությանը: Ինչո՞ւ է անհրաժեշտ տեղեկացված լինել բռնության փուլերի և դրանց հաջորդականության մասին: Հաճախ բռնության զոհերը բռնության համեմատաբար զուսպ դրսևորումները կամ դրա առհասարակ բացակայությունը համարում են դրական փոփոխություն, անգամ սպասում են, որ այդ դադարի շրջանը անվերջ կլինի: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ դադարը ավելի շուտ ընդամենը հաջորդ առավել դաժան բռնությանը նախորդող փուլ է, որն ավարտվելու է:

Բռնությունն արտահայտվում է երեք հիմնական փուլերով (Լ. Ուոլքեր), որոնք պարբերաբար կրկնվում են կործանիչ և կործանվող փոխհարաբերությունների ընթացքում: Յուրաքանչյուր փուլի տևողությունը և պարբերականությունը տարբեր է առանձին դեպքերում: Բռնության շրջափուլերի օրինակները տարբեր են, սակայն միշտ կրկնվում են` մեծացնելով բռնության ուժն ու հաճախականությունը:

1-ին փուլին բնորոշ է լարվածության մեծացումը, տեղի են ունենում ծեծի համեմատաբար թեթև դեպքեր և զուգընկերների միջև լարվածության շիկացում: Զոհերն այդպիսի իրավիճակներից դուրս են գալիս տարբեր ճանապարհներով. նրանք կարող են ժխտել բուն ծեծի փաստը կամ բռնության նշանակալիությունը հասցնել նվազագույնի («Կարող էր և ավելի վատ լինել, սա ընդամենը կապտուկ է»): Շատ անգամ արտաքին գործոնները կարող են հավասարակշռության գալ հաջորդ փուլին անցնելու սահմանին: Բռնության զոհերն ամեն բանի գնում են, որպեսզի վերահսկեն այս գործոնները` արդարացնելով դաժանությունը և անգամ պաշտպանելով ընտանիքի անդամների և այլ մարդկանց նման վարքը: Նրանք կարող են նույնիսկ դիմել մասնագետին, որպեսզի նա իրենց սովորեցնի, թե ինչպես վարվեն նման մարդու հետ, ինչպես անեն, որ չզայրացնեն նրան: Այդ աստիճան կարող են բռնության զոհերը ամեն բանի մեղքը տեսնել իրենց վարքում:

2-րդ փուլը բնութագրվում է ուժեղ ծեծի դեպքերով: Առաջին փուլի ավարտին կորում է ցանկացած վերահսկողություն: Այստեղ այլևս ուժեղ ծեծից խուսափել չի հաջողվում: Բռնարարն անկարող է վերահսկել իր կործանիչ վարքը, որը սկիզբ է բուռն և դաժան գործողությունների համար: 1-ին և 2-րդ փուլերի միջև հիմնական տարբերությունն այն է, որ և՛ զոհը, և՛ բռնարարը գիտակցում են, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից:  Միայն մեկը կարող է բռնությանը վերջ տալ, հենց ինքը բռնարարը: Զոհի վարքն այս փուլում ոչինչ չի փոխում:

3-րդ փուլը հաճախ անվանում են մեղրամիս: Այս փուլում տիրում է արտակարգ հանգստություն և սեր բռնարարի կողմից, ուշադրություն և որոշ դեպքերում անգամ զղջում: Դաժանությանը փոխարինում են նվերները, լավ պահվածքը, խոստումները, որ բռնությունն այլևս երբեք չի կրկնվի, ներելու աղաչանքներով: Զոհն ուզում է հավատալ, որ մղձավանջները վերջնականապես կավարտվեն: Այս փուլի ժամանակ զուգընկերները նկատում են, որ իրենց մոտ կրկին արթնանում է անկեղծ սիրո զգացումը: Բայցևայնպես, քանի որ այս տիպի փոխհարաբերությունները կործանարար են, մեղրամսի փուլն ավարտվում է` բռնության նոր շրջափուլով՝ անցնելով լարվածության մեծացման նոր շրջանի:

 

 

Վ. Յու. Մենովշիկով 

 

Կարդացեք նաև

Հարաբերություն

Սոցիոֆոբիա

Սոցիոֆոբիան հաճախ սկսվում է դեռահասության տարիքում և իրենից ներկայացնում է վառ արտահայտված, կայուն վախ` պայմանավորված մեկ կամ մի քանի սոցիալական իրավիճակներով, երբ անհատը բախվում է անծանոթ մարդկանց գնահատականներին:

20.12.2016
Հարաբերություն

Ինչպես համակրանք առաջացնել սեփական անձի նկատմամբ

Ճիշտ է այսօր մարդկությանը հայտնի են բռնության մի շարք տեսակներ և դրանց միջոցների ամոթալի բազմազանություն, բայց այստեղ մենք կանդրադառնանք բռնության ամենատարածված և հայտնի տեսակին՝ ֆիզիկական բռնությանը:

20.12.2016
Հարաբերություն

Որոշ փաստեր սիրահարության մասին

Երբ սիրահարված մարդիկ նայում են իրար աչքերի, նրանց սրտի զարկերը նույն ռիթմով են ընթանում։

20.12.2016