Գիտություն առողջության մասին

Առողջության մասին գիտությունն անվանում են վալեոլոգիա (լատ. valeo-«առողջություն» կամ «լինել առողջ» և logos-«գիտություն» բառերից): Վալեոլոգիա տերմինը գիտական շրջանառության մեջ է մտցրել ռուս գիտնական Բրեխմանովը 1980թ.-ին` սահմանելով որպես առողջության, ինչպես նաև վերջինիս ձևավորման և պահպանման մասին գիտություն:
Երկար ժամանակ առողջությունը դիտարկվում էր որպես հիվանդության կամ ակնհայտ արատի բացակայություն:
Սակայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) առողջությունը սահմանում է որպես լիակատար ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ, այլ ոչ թե միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայություն: Այլ կերպ ասած` հիվանդությունը առողջության բացակայությունն է, սակայն առողջությունն ավելին է, քան պարզապես հիվանդության բացակայություն:

Առողջության վրա ազդող գործոններն են`
Վերջին ուսումնասիրությունները փաստում են, որ առողջությունը`
50% պայմանավորված է մարդու կենսակերպով
20% պայմանավորված է ժառանգականությամբ
20% կախված է արտաքին միջավայրի ազդեցությունից
10% կապված է առողջապահական համակարգի զարգացվածության մակարդակից

Առողջ ապրելակերպ
Մարդու օրգանիզմի կենսագործունեության արտաքին և ներքին պայմանների ամբողջությունն է, որի առկայության դեպքում ողջ օրգանիզմն աշխատում է երկարատև, ինչպես նաև մեթոդների ամբողջություն, որը հնարավորություն է տալիս պահպանել, ամրացնել առողջությունը, նպաստել անձի ներդաշնակ զարգացմանը:
Առողջ ապրելակերպի կանոններն են`
• Առողջ քուն (7-8 ժամ)
• Պարբերաբար սնվել
• Հրաժարում լրացուցիչ սննդի ընդունումից
• Մարմնի զանգվածը չպետք է գերազանցի մարմնի օպտիմալ զանգվածի 10%
• Ֆիզիկական վարժությունների կանոնավոր կատարում
• Ալկոհոլի օգտագործման սահմանափակում
• Ծխախոտի օգտագործման բացառում
• Անհատական հիգիենա
• Աշխատանքի և հանգստի ռեժիմի կարգավորում
• Աշխատանքից բավարարվածություն

Առո՛ղջ եղեք։

Կարդացեք նաև

Ներդաշնակություն

Ինչպիսին է հասուն մարդը ըստ Աբրահամ Մասլոուի

Ըստ ամերիկացի հոգեբան Աբրահամ Մասլոուի՝ բնակչության միայն 1%-ն է հասուն։ Այդ մեկ տոկոսը կազմող անհատները հոգեբանորեն առողջ և մարդկային էությունն առավելագույն չափով արտահայտող մարդիկ են:

25.12.2017
Ներդաշնակություն

15 քայլ դեպի ինքնավստահություն

Դուք պասիվ օբյեկտ չեք, որի վրա թափվում են անհաջողությունները, դուք ձեր ծնողների հույսերի մարմնավորումն եք, Աստծո նմանությամբ ստեղծված անկրկնելի անհատականություն, ով ինքն է կառավարում իրադարձությունները:

25.12.2017
Ներդաշնակություն

Ինչպես կառավարել ժամանակը

Ժամանակի կառավարման շնորհիվ մենք կարողանում ենք նվազեցնել մեր կյանքում առկա սթրեսը՝ նույնիսկ հասցնելով այն նվազագույնի: Ժամանակն առավել արդյունավետ օգտագործելու համար մասնագետները մի շարք խորհուրդներ են տալիս...

25.12.2017