Կանխարգելիչ կանոններ բոլորի և յուրաքանչյուրի համար

Մեր կյանքն այնպիսի խելահեղ արագություն է ստացել, որ սկսում է սպառնալ ոչ միայն մարդկանց նյարդահոգեբանական, այլև ֆիզիկական առողջությանը: Գիտնականները չեն դադարում մշակել մեթոդներ, որոնք կօգնեն ժամանակակից քաղաքակրթված մարդուն չընկնել «սթրեսային գերության» մեջ:

Ահա, թե ինչ են խորհուրդ տալիս ավստրալացի մասնագետները.

1. Շաբաթվա ընթացքում կես օր նվիրեք ձեր սիրելի զբաղմունքին. լողացեք, պարեք, զբոսնեք, այգում նստեք նստարանին: Այսինքն` բավական է ձեզ նվիրեք միայն աշխատանքին:

2. Օրվա ընթացքում ձեր սիրելի մարդկանց առնվազն մեկ անգամ ջերմ խոսքեր ասեք: Մի կասկածեք, որ նրանք կասեն նման խոսքեր ի պատասխան:

3. Շաբաթվա ընթացքում 2-3 անգամ ֆիզիկական լարված աշխատանք կատարեք: Վարժությունները չպետք է չարչարող լինեն. բայց եթե դրանցից հետո ցնցուղ ընդունելու կարիք չունեք, ուրեմն ինչ-որ բան սխալ եք արել:

4. Ավելի շատ ջուր խմեք, որպեսզի օրգանիզմը լավ վիճակում պահեք: Պետք է օրվա ընթացքում 1-1.5 լ ջուր խմել:

5. Նվազագույնը շաբաթական մեկ անգամ պետք է խախտել սեփական կանոնները, զբաղվել այնպիսի բաներով, որ իբրև թե չի կարելի ձեզ` խախտել դիետան, շոկոլադ ուտել, բամբասել և այլն: Հետևել ինքներդ ձեզ անհրաժեշտ է, բայց երբ դա շատ խիստ է արվում, հիպոխոնդրիկ դառնալու վտանգ կա:

6. Թույլ մի՛ տվեք գողանալ ձեր կյանքը: Երբեմն կարելի է չպատասխանել զանգերին և նամակներին: Որոշ մարդիկ գողանում են ձեր կյանքի ժամերն ու օրերը` ստիպելով զբաղվել այնպիսի գործերով, որոնք ձեզ պետք չեն:

7. Եթե ընկճված եք ու ջղայնացած, ինտենսիվ ֆիզիկական աշխատանք կատարեք: Կարող եք քաղաքից դուրս գնալ և գոռալ այնտեղ: Նմանատիպ անհամապատասխան, երբեմն ծիծաղելի գործողությունները պաշտպանում են սթրեսից:

8. Օրվա ընթացքում նվազագույնը մեկ բանան կերեք: Դրա մեջ գրեթե բոլոր վիտամիններն ու շատ միկրոէլեմենտներ կան, ինչպես նաև այն մեծ էներգետիկ պաշար ունի:

Կարդացեք նաև

Ներդաշնակություն

Ինչպիսին է հասուն մարդը ըստ Աբրահամ Մասլոուի

Ըստ ամերիկացի հոգեբան Աբրահամ Մասլոուի՝ բնակչության միայն 1%-ն է հասուն։ Այդ մեկ տոկոսը կազմող անհատները հոգեբանորեն առողջ և մարդկային էությունն առավելագույն չափով արտահայտող մարդիկ են:

25.12.2017
Ներդաշնակություն

15 քայլ դեպի ինքնավստահություն

Դուք պասիվ օբյեկտ չեք, որի վրա թափվում են անհաջողությունները, դուք ձեր ծնողների հույսերի մարմնավորումն եք, Աստծո նմանությամբ ստեղծված անկրկնելի անհատականություն, ով ինքն է կառավարում իրադարձությունները:

25.12.2017
Ներդաշնակություն

Ինչպես կառավարել ժամանակը

Ժամանակի կառավարման շնորհիվ մենք կարողանում ենք նվազեցնել մեր կյանքում առկա սթրեսը՝ նույնիսկ հասցնելով այն նվազագույնի: Ժամանակն առավել արդյունավետ օգտագործելու համար մասնագետները մի շարք խորհուրդներ են տալիս...

25.12.2017