Հույզերի կառավարման 6 քայլ

Քայլ 1
Անհրաժեշտ է գիտակցել հույզերը, հնարավոր չէ ղեկավարել մի բան, որը չես ճանաչում կամ տեսնում։ Ամենաառաջին և հնարավոր է՝ ամենակարևոր քայլը սեփական վիճակն ու հույզերը ճանաչել սովորելն է։ Դրանից հետո արդեն կարելի է կառավարել։ Պիտի հստակ հասկանալի ու պարզ լինի մարդու համար այն իրավիճակները, որոնցում ինքը բուռն հույզեր է ապրում։ Այդ իրավիճակներում սովորաբար օրինաչափություններ են լինում։ Օրինակ՝ զայրույթի զգացումը մենք սովորաբար ունենում ենք նմանատիպ իրավիճակներում։ Այդ օրինաչափությունները գտնելն օգնում է հասկանալ, թե ինչպիսի ներքին խնդրի է առնչվում այդ իրավիճակը։ Վերոնշյալ զայրույթի զգացումը առնչվում է անկարողության զգացման հետ։

Քայլ 2
Որոշակի հույզեր համապատասխանում են տվյալ իրավիճակին, իսկ որոշները միանգամայն այլ իրավիճակի։ Շատ հնարավոր է, որ այն հույզը, զգացմունքը, որը դուք ապրում եք այս իրավիճակում, ամենևին չի համապատասխանում դրան։ Դա սովորաբար տեղի է ունենում զուգորդումների հետևանքով։ Բանն այն է, որ տարբեր իրավիճակներում առաջացած հույզերը հետագայում կապվում են այդ իրավիճակի տարբեր բաղկացուցիչների հետ, և դրանիցից յուրաքանչյուրը կարող է առաջացնել այդ հույզը, առանց հիմնավոր պատճառների։ Եթե մի շարք անգամներ, մենք տհաճ ապրումներ ենք ունեցել օրինակ բանկում, ապա հետագայում բանկ մտնելիս հնարավոր է նորից նույն զգացումն ունենանք, անկախ նրանից, թե ինչպես են մեզ սպասարկում։

Քայլ 3
Կառավարել հույզերի ուժգնությունը։ Սա նշանակում է, որ հույզն ավելի հեշտ է կառավարել և տնօրինել, երբ այն թույլ է արտահայտվում։ Թույլ արտահայտվող հույզերն արտահայտվում են հազվադեպ և պատահականորեն, հեշտությամբ ճնշվում են այլ հույզերի կողմից։ Միջին ուժգնության հույզերը կառավարվում են գիտակցության կողմից և կարող են ազդել այլ հույզերի վրա։ Ուժգին հույզերը դժվարությամբ են կառավարվում գիտակցության կողմից և կարող են կործանարար ազդեցություն ունենալ հարաբերությունների և աշխատանքային միջավայրի վրա։ Այդ պատճառով անհրաժեշտ է ճանաչել այն իրավիճակները, որոնցում բուռն հույզեր են առաջանում, և կառավարել դրանք առաջացման առաջին իսկ պահերից։

Քայլ 4
Ձևափոխել հույզը, երբ այն արդեն ի հայտ է եկել։ Երբ կոնկրետ իրավիճակում հասկանում ենք, որ այս հույզը խանգարում է տվյալ իրավիճակի դրական լուծմանը, անհրաժեշտ է հույզն աստիճանաբար փոխել և վերածել առավել ընդունելի ու իրավիճակին համապատասխան հույզի։

Քայլ 5
Արտահայտել հույզերը, քանի որ դրանք էներգիա են պարունակում։ Իսկ այդ էներգիան պահանջում է արտահայտում մարմնական մակարդակում՝ շարժումներում, խոսքում, դիրքում։ Եթե դա չանեք և հույզերը զսպեք մեխանիկական ձևով, այդ էներգիան ստիպված կշրջի օրգանիզմում այնքան, մինչև որևէ կերպ արտահայտման ձև գտնի՝ լարվածության, սպազմերի, ցավերի, կամ ծայրահեղ դեպքում ինչ-որ հիվանդության ձևով։

Քայլ 6
Արձագանքել այն իրավիճակին, որը հույզ է առաջացրել։

Կարդացեք նաև

Ներդաշնակություն

Ինչպիսին է հասուն մարդը ըստ Աբրահամ Մասլոուի

Ըստ ամերիկացի հոգեբան Աբրահամ Մասլոուի՝ բնակչության միայն 1%-ն է հասուն։ Այդ մեկ տոկոսը կազմող անհատները հոգեբանորեն առողջ և մարդկային էությունն առավելագույն չափով արտահայտող մարդիկ են:

25.12.2017
Ներդաշնակություն

15 քայլ դեպի ինքնավստահություն

Դուք պասիվ օբյեկտ չեք, որի վրա թափվում են անհաջողությունները, դուք ձեր ծնողների հույսերի մարմնավորումն եք, Աստծո նմանությամբ ստեղծված անկրկնելի անհատականություն, ով ինքն է կառավարում իրադարձությունները:

25.12.2017
Ներդաշնակություն

Ինչպես կառավարել ժամանակը

Ժամանակի կառավարման շնորհիվ մենք կարողանում ենք նվազեցնել մեր կյանքում առկա սթրեսը՝ նույնիսկ հասցնելով այն նվազագույնի: Ժամանակն առավել արդյունավետ օգտագործելու համար մասնագետները մի շարք խորհուրդներ են տալիս...

25.12.2017