Նոր տարի, նոր սովորություններ

Նոր տարին հրաշալի ժամանակ է վատ սովորությունները մոռանալու ու նոր սովորություններ ձևավորելու համար։ Եթե կարծում եք, որ 2019-ը ձեր տարին է, ապա հետևեք մեր խորհուրդներին, լավացրեք ձեր ինքնազգացողությունը, որպեսզի փոխվի նաև կյանքի որակը։

1․ Ուղիղ պահեք մեջը։ Այո, ճիշտ կարդացիք։ Ուղիղ մեջը ոչ միայն լավ է ողնաշարի համար, այլև ձեզ ավելի նիհար է ցույց տալիս։ Երբ դուք կորացած եք, ձեր թոքերը ավելի քիչ թթվածին են ստանում, քան երբ ուղիղ եք պահում մեջքը։ Մեջքի ճիշտ դիրքը օգնում է, որ մնացած ներքին օրգաններն ավելի լավ կատարեն իրենց գործառույթը։

2․ Տարատեսակ գազով ըմպելիքները փոխարինեք սովորական ջրով։ Ու առհասարակ մի մոռացեք ջուր խմել։ Կարող եք ինքներդ տարբեր համերով ջուր պատրաստել, ջրի մեջ ավելացրեք կիտրոն կամ նանա կամ այլ մրգեր ու հատապտուղներ։

3․ Մարզվեք։ Եթե չունեք գումար ու ժամանակ մարզասրահ գնալու, ապա կարող եք վարժություններ անել տանը։ Մշակեք գրաֆիկ, արթնացեք 15 րոպե ավելի շուտ, քան սովորաբար ու մինչև լոգարան գնալը մարզվեք։ Օրական մի քանի րոպե մարզվելը ավելի լավ է, քան առհասարակ ոչինչ չանելը։

4․ Ուշադրություն դարձրեք ձեր մտքերին։ Օրվա մեջ մի քանի րոպե ժամանակ հատկացրեք հետևելու, թե ինչպես ու ինչ եք մտածում։ Մենք բոլորս հաճախ մտքերով թափառում ենք անցյալում կամ ապագայում։ Փորձեք ձեր ուշադրությունը կենտրոնացնել «այստեղ և հիմա»-ի վրա, զգացեք պահը, եղեք ներկա։

5․ Քչացրեք շաքարի քանակը ձեր սննդակարգում։


6․ Ուշադրություն դարձրեք քնին։ Փորձեք միշտ քնել նույն ժամին։ Լավ քունը առողջության ու գեղեցկության գրավականն է։

7․ Թույլ տվեք, որ շնորհակալության զգացումը ձեր մեջ ապրի։ Ձեզ համար գնեք գեղեցիկ նոթատետր ու ամեն օր գրեք, թե ինչի համար եք շնորհակալ, ինչն է ձեզ ուրախացնում ու երջանկության զգացողություն տալիս։ Հետազոտությունը ցույց է տվել, որ շնորհակալության օրագիր պահելը լավացնում է ինքնազգացողությունն ու կյանքից բավարարվածությունը։



Կարդացեք նաև

Ներդաշնակություն

Ինչպիսին է հասուն մարդը ըստ Աբրահամ Մասլոուի

Ըստ ամերիկացի հոգեբան Աբրահամ Մասլոուի՝ բնակչության միայն 1%-ն է հասուն։ Այդ մեկ տոկոսը կազմող անհատները հոգեբանորեն առողջ և մարդկային էությունն առավելագույն չափով արտահայտող մարդիկ են:

25.12.2017
Ներդաշնակություն

15 քայլ դեպի ինքնավստահություն

Դուք պասիվ օբյեկտ չեք, որի վրա թափվում են անհաջողությունները, դուք ձեր ծնողների հույսերի մարմնավորումն եք, Աստծո նմանությամբ ստեղծված անկրկնելի անհատականություն, ով ինքն է կառավարում իրադարձությունները:

25.12.2017
Ներդաշնակություն

Ինչպես կառավարել ժամանակը

Ժամանակի կառավարման շնորհիվ մենք կարողանում ենք նվազեցնել մեր կյանքում առկա սթրեսը՝ նույնիսկ հասցնելով այն նվազագույնի: Ժամանակն առավել արդյունավետ օգտագործելու համար մասնագետները մի շարք խորհուրդներ են տալիս...

25.12.2017