Ի՞նչ փուլերով է ընթանում սթրեսը

Մարդու կյանքում սթրեսային իրավիճակները կարող են միանգամայն տարբեր լինել` սթրես աշխատավայրում, հարազատի կորուստ, ֆինանսական դժվարություններ, առողջական խնդիրներ և այլն: Այդ տարբեր իրավիճակներին մեր օրգանիզմը և հոգեկան ներաշխարհն արձագանքում են մի շարք օրինաչափ ձևերով: Յուրաքանչյուր սթրեսային արձագանք ընթանում է երեք փուլով: Որոշ դեպքերում սթրեսային արձագանքը չի հասնում երրորդ փուլին, եթե մարդը կարողանում է հաղթահարել սթրեսը նախքան այդ փուլին հասնելը:

I. Նյարդային լարվածության փուլ: Ստեղծվում է վերոնշյալ իրավիճակների հետևանքով: Սովորաբար նման իրավիճակներում մարդու առաջին արձագանքը լինում է հուզական ընկճվածությունը, սեփական անձով անբավարարվածության զգացումը, անելանելիության զգացումը, տագնապը, անհանգստությունը, քնի խանգարումները, դեպրեսիան և այլն: Այսինքն այն բոլոր վարքային և հուզական դրսևորումները, որոնք մենք ունենում ենք, երբ հայտնվում ենք մեզ համար անցանկալի, չսպասված, տհաճ կամ անհարմար իրավիճակում:

II. Դիմադրության փուլ: Մարդն այս կամ այն կերպ փորձում է ինքն իրեն պաշտպանել բացասական ազդեցություններից, փոխել իրավիճակը, լուծել կոնֆլիկտը, գումար հայթայթել խնդրի լուծման համար և այլն: Այս շրջանում մարդը կարող է ոչ համապատասխան հուզական արձագանքներ տալ, կարող է լինել դյուրագրգիռ, զայրանալ ամեն մանրուքից, մի բանից շատ զայրանալ, մյուսի հանդեպ առհասարակ անտարբեր մնալ, կարող է որոշ ժամանակ ապակողմնորոշված լինել, մասնագիտական ոլորտում ավելի անուշադիր դառնալ կամ կոնկրետ գործերն անել լավ, մյուսները` շատ թերի կատարել:

III. Սպառման փուլ: Այս փուլին բնորոշ է հոգեկան պաշարների սպառումը, հուզական տոնուսի նվազումը: Այս փուլին մարդիկ հասնում են այն դեպքերում, երբ նախորդ փուլում դրսևորած դիմադրությունն անարդյունավետ է եղել: Այս շրջանում մարդիկ կարող են մեկուսանալ, հոգնածություն զգալ, առհասարակ խուսափել շփումներից, ֆիզիկական ու հոգեմարմնական խանգարումներ ունենալ: 

Կարդացեք նաև

Սթրես

Տագնապ. սուր տագնապային խանգարում

Սուր տագնապային խանգարումն առաջ է գալիս, երբ մարդը բախվում է չափազանց տրավմատիկ սթրեսորի: Այն բնորոշվում է հետևյալ ախտանշաններից ամենաքիչը երեքի առկայությամբ.

20.12.2016
Սթրես

Դեպրեսիա՝ դարի հիվանդություն

Մեր օրերում ավելի ու ավելի հաճախ ենք լսում «դեպրեսիա» բառը: Ամեն քայլափոխի կլսենք «ես դեպրեսիայի մեջ եմ» արտահայտությունը: Դեպրեսիա բառը շատ անգամ ուղղակի նույնականացվում է վատ տրամադրության հետ:

20.12.2016
Սթրես

Մեկուսացման 3 տեսակ

Մեկուսացումը պետք է տարանջատել մենակությունից։ Մենակությունը պայմանավորված է սոցիալական, աշխարհագրական կամ մշակութային գործոններով, այնինչ մեկուսացումը շատ ավելի խորքային բնույթ ունի։

20.12.2016