Ինչ անել հետծննդյան թախծի և դեպրեսիայի ժամանակ

Խորհուրդ է տալիս հոգեբան Անուշ Ալեքսանյանը
 
1. Վստահ եղեք և մի կասկածեք, որ դուք ձեր բալիկին սիրում եք բոլորից շատ:
2. Բոլոր մայրերն ունեն սխալվելու իրավունք, դուք նույնպես: Եթե վախենում եք կամ համարում եք, որ սխալը մեծ էր, նայեք առաջին կետը և ավելի լավ է մի քիչ երկար:
3. Բացառեք մեղքի զգացումը, դուք իրավունք ունեք դեպրեսիա ունենալու, դա երեխայի նկատմամբ գործած մեղք չէ: Դուք տվել եք ձեզ ամբողջությամբ, ու հիմա հոգնել եք ու մի քիչ վերականգնվելու կարիք ունեք:
4. Եթե դեռ ձեր երեխայի նկատմամբ ձեր սիրո ու հոգածության մեջ եք կասկածում, հիշեք՝ երեխաներին չսիրող ծնողները դեպրեսիա չեն ունենում: Նայեք առաջին կետը:
5. Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ դուք չեք կարողանում, որ դուք չգիտեք, որ չի ստացվի, սխալվում են:
6. Դուք իրավունք ունեք չիմանալ, չկարողանալ ու կարող եք հարցնել, բայց դա ձեզ չի զրկում ձեր երեխայի նկատմամբ որևէ իրավունքից:
7. Դուք պիտի հոգատար լինեք ձեր երեխայի կյանքում ամենակարևոր մարդու՝ ձեր բալիկի մամայի նկատմամբ: Նա շատ թանկ մարդ է և տվյալ ժամանակահատվածում առավել կարիք ունի խնամքի:
8. Դուք պարտավոր չեք լինել իդեալական, ձեր երեխան իդեալական մամայի կարիք չունի, ձեր երեխան հենց ձեր կարիքն ունի:
9. Ձեր խնդիրները չեն վնասում ձեր երեխային, դրանք նրան կյանքի փորձ են տալիս, օգնում են կյանքին պատրաստ և ուժեղ լինել: Դուք մեղավոր չեք նրա համար, որ խնդիրներ կամ վատ տրամադրություն ունեք: Երեխաները կարողանում են ներել։
10. Աշխատեք մտովի արժեզրկել, չկարևորել այն մարդկանց, ովքեր ձեզ նեղացնում են: Մարդիկ ձեզ վրա ազդեցություն ունեն միայն այնքան ժամանակ, քանի դեռ նշանակություն ունեն ձեզ համար: Հենց նշանակությունը նվազեցնեք, ազդեցութունը ևս կնվազի: Դա իսկապես հնարավոր է:
11. Եթե կարող եք, գիտեմ որ դժվար է, բայց աջակցություն մի ակնկալեք նրանցից, ովքեր դա չեն կարողանում տրամադրել: Դուք չեք ձախողի, հավատացե՛ք, դուք թիմ ունեք, իսկ մացածը՝ ոչ: Դուք ձեր բալիկի հետ թիմ եք:
12. Իհարկե, հետծննդյան թախծի և դեպրեսիայի ժամանակ ամենագրագետ ճանապարհը կլինի պրոֆեսիոնալ հոգեբանի կամ հոգեթերապևտի դիմելը:
 
 

Կարդացեք նաև

Սթրես

Ի՞նչ փուլերով է ընթանում սթրեսը

Մարդու կյանքում սթրեսային իրավիճակները կարող են միանգամայն տարբեր լինել` սթրես աշխատավայրում, հարազատի կորուստ, ֆինանսական դժվարություններ, առողջական խնդիրներ և այլն:

20.12.2016
Սթրես

Տագնապ. սուր տագնապային խանգարում

Սուր տագնապային խանգարումն առաջ է գալիս, երբ մարդը բախվում է չափազանց տրավմատիկ սթրեսորի: Այն բնորոշվում է հետևյալ ախտանշաններից ամենաքիչը երեքի առկայությամբ.

20.12.2016
Սթրես

Դեպրեսիա՝ դարի հիվանդություն

Մեր օրերում ավելի ու ավելի հաճախ ենք լսում «դեպրեսիա» բառը: Ամեն քայլափոխի կլսենք «ես դեպրեսիայի մեջ եմ» արտահայտությունը: Դեպրեսիա բառը շատ անգամ ուղղակի նույնականացվում է վատ տրամադրության հետ:

20.12.2016