Մեկուսացման 3 տեսակ

Մեկուսացումը պետք է տարանջատել մենակությունից։ Մենակությունը պայմանավորված է սոցիալական, աշխարհագրական կամ մշակութային գործոններով, այնինչ մեկուսացումը շատ ավելի խորքային բնույթ ունի։ Հայտնի հոգեթերապևտ Ի. Յալոմը առանձնացնում է մեկուսացման 3 տիպ.

  1. Մեկուսացում ինքդ քեզնից (ներանձնային)․ մարդը փախչում է իր ինչ-որ մասից` կառուցելով պատնեշներ իր ԵՍ-ի մասերի միջև: Դա տեղի է ունենում ոչ միայն այն ժամանակ, երբ մարդն ուզում է պաշտպանվել տհաճ զգացումներից կամ մտքերից, այլ նաև այն ժամանակ, երբ ժխտում է սեփական ցանկությունները, հետևում է «ճիշտ» կամ «անհրաժեշտ» լինելուն և չի վստահում ինքն իրեն:
  1. Մեկուսացում մյուսներից (միջանձնային)․  մարդը փախչում է այլ մարդկանց հետ հարաբերվելուց և գիտակցումից, որ ապրում է ոչ այնպես, ինչպես կցանկանար: Դրա պատճառները կարող են լինել մի քանիսը, այդ թվում մտերիմ հարաբերություններ ստեղծելու անկարողությունը, վախը, անձնային առանձնահատկությունները, հարաբերությունների նախկին փորձը և այլն: 
  1. Մեկուսացում կյանքից (էքզիստենցիալ)․ մարդն ամբոխի մեջ թաքնվում է տխրությունից և տառապանքից և գիտակցումից, որ ոչ ոք և ոչինչ չի կարող իրեն տալ ապրելու հավերժական իմաստ և ուրախություն: Նա կարող է ունենալ չհիմնավորված լավ հարաբերություններ ընտանիքի անդամների և ինքն իր հետ: Սակայն,  ինչ-որ պահից  կարող է հասկանալ, որ միայն ինքն է պատասխանատու իր կյանքի համար, և որ ոչ մի հարաբերություն չի կարող տալ լիակատար հասկացված լինելու զգացողություն և հավերժական սեր: Դա մի իրավիճակ է, որը ոչինչ չի կարող փոխել և ոչինչ չի կարող չեղյալ համարել կենսական փաստը` մեր էքզիստենցիալ միայնությունը: Այդ փաստի գիտակցմանը գալիս են ոչ միայն ծերերը: Հարցն առաջանում է, երբ մտերիմները և մեզ համար կարևոր մարդիկ հեռանում են կյանքից, և մենք մենակ ենք մնում: Ողբերգական իրադարձություններից հետո մեր կյանքի հորձանուտը լցվում է դատարկությամբ: Հաճախ դրանից հետո մենք զգում ենք վախ և անկարողություն մի զորավոր ուժի առաջ և երբեմն հասկանում ենք, որ կյանքում չկա մեր սպասելիքներին համարժեք հավերժական մի բան: Եթե մի փոքր մտածենք ապագայի մասին, ապա կհասկանանք, որ  մեր իսկ կյանքի վրա մեր ունեցած ազդեցությունը չափազանց սահմանափակ է և մենք միայնակ ենք բնության և հասարակության առաջ:

 

Կարդացեք նաև

Սթրես

Ի՞նչ փուլերով է ընթանում սթրեսը

Մարդու կյանքում սթրեսային իրավիճակները կարող են միանգամայն տարբեր լինել` սթրես աշխատավայրում, հարազատի կորուստ, ֆինանսական դժվարություններ, առողջական խնդիրներ և այլն:

20.12.2016
Սթրես

Տագնապ. սուր տագնապային խանգարում

Սուր տագնապային խանգարումն առաջ է գալիս, երբ մարդը բախվում է չափազանց տրավմատիկ սթրեսորի: Այն բնորոշվում է հետևյալ ախտանշաններից ամենաքիչը երեքի առկայությամբ.

20.12.2016
Սթրես

Դեպրեսիա՝ դարի հիվանդություն

Մեր օրերում ավելի ու ավելի հաճախ ենք լսում «դեպրեսիա» բառը: Ամեն քայլափոխի կլսենք «ես դեպրեսիայի մեջ եմ» արտահայտությունը: Դեպրեսիա բառը շատ անգամ ուղղակի նույնականացվում է վատ տրամադրության հետ:

20.12.2016