Վշտի նշանները

Վշտի բնական դրսևորումների ու պաթոլոգիական (անոմալ) նշանների դեպքում մասնագիտական աջակցության ձևերը տարբեր են։ Առաջինի դեպքում կարող է անհրաժեշտ լինել, չնայած պարտադր չէ, միայն հոգեբական խորհրդատվություն, իսկ երկրորդի դեպքում կարող է պահանջվել նաև բժշկական օգնություն։

Սովորաբար վշտի տիպիկ նշանների շարքին են դասվում

  • Քնի խանգարումները
  • Անորեքսիան կամ քաշի կորուստը (ավելացում)
  • Դյուրագրգիռություն
  • Ուշադրությունը կենտրոնացնելու դժվարությունները
  • Նորությունների, աշխատանքի, ընկերների և այլնի հանդեպ

   հետաքրքրության կորուստը

  • Ընկճվածությունը
  • Անզգայության (ապատիա) և օտարության դրսևորումները, առանձնանալու

ձգտումը

  • Լացը
  • Ինքնախարազանումը, մեղքի զգացումը
  • Մարմնական նշանները
  • Հոգնածության զգացումը
  • Քնաբեր կամ հանգստացնող դեղորայքի ընդունումը
  • Պատրանքները, մահացածի հետ նույնացման կամ նրա ներկայության

զգացումը

Ոչ տիպիկ, պաթոլոգիկ նշանները ներառում են

  • Վշտի ապրման ձգձգում (մինչև մի քանի տարի)
  • Հարազատի կորստին ուշացած արձագանքելը (երկու և ավելի շաբաթվա

ընթացքում ապրումների բացակայություն)

  • Անքնությամբ ուղեկցվող ուժեղ դեպրեսիան, ինքնանվաստացման զգացումը, լարվածությունը, սեփական հասցեին դառը հանդիմանությունները և ինքնախարազանման կարիքը
  • Հոգեմարմնական հիվանդությունների, ինչպիսիք են՝ խոցային կոլիտ, ռեվմատիկ արտրիտ, ասթմա, ի հայտ գալը։ Հաճախ է լինում նաև զգայունության թուլացում և այլն։
  • Հիպոխոնդրիա՝ այն հիվանդությունների նշանների զարգացում, ինչով տառապել է մահացածը։
  • Գերակտիվություն՝ կորուստ ապրած մարդը սկսում է եռացող գործունեություն ծավալել, չզգալով կորստի ցավը։
  • Կատաղի թշնամություն, որն ուղղված է կոնկրետ մարդկանց դեմ։ Հաճախ ուղեկցվում է սպառնալիքներով, բայց միայն՝ բառային։
  • Նորմալ սոցիալական և տնտեսական գոյության հետ չհամտեղվող վարք։ Կարող է լինել կյանքի ոճի ամբողջական փոփոխություն։
  • Շարժառիթների և նախաձեռնողականության կայուն պակաս՝ անշարժություն։
  • Թույլ արտահայտված հույզեր, զգացմունք ունենալու անկարողություն։
  • Կարճ ժամանակահատվածում տանջանքի զգացումից ինքնագոհության կտրուկ անցում։ Ինքնասպանության մտքերի հավանական առկայություն։
  • Ընկերների ու բարեկամների նկատմամբ վերաբեմունքի փոփոխություն՝ դյուրագրգիռություն, նրանց զզվեցնելու մտավախություն, հրաժարում սոցիալական ակտիվությունից, առանձնանալու աճող ցանկություն։
  • Ինքնասպանության, մահացածի հետ միանալու, ամեն ինչին վերջ տալու մասին խոսակցություններ։
  • Հատկապես ուժեղ ապրումների դեպքում վիշտը կարող է նույնիսկ մարդու հիվանդության ու մահվան պատճառ դառնալ։ Վիշտը հաճախ է ուղակցվում դեպրեսիայով։

 

Կարդացեք նաև

Սթրես

Ի՞նչ փուլերով է ընթանում սթրեսը

Մարդու կյանքում սթրեսային իրավիճակները կարող են միանգամայն տարբեր լինել` սթրես աշխատավայրում, հարազատի կորուստ, ֆինանսական դժվարություններ, առողջական խնդիրներ և այլն:

20.12.2016
Սթրես

Տագնապ. սուր տագնապային խանգարում

Սուր տագնապային խանգարումն առաջ է գալիս, երբ մարդը բախվում է չափազանց տրավմատիկ սթրեսորի: Այն բնորոշվում է հետևյալ ախտանշաններից ամենաքիչը երեքի առկայությամբ.

20.12.2016
Սթրես

Դեպրեսիա՝ դարի հիվանդություն

Մեր օրերում ավելի ու ավելի հաճախ ենք լսում «դեպրեսիա» բառը: Ամեն քայլափոխի կլսենք «ես դեպրեսիայի մեջ եմ» արտահայտությունը: Դեպրեսիա բառը շատ անգամ ուղղակի նույնականացվում է վատ տրամադրության հետ:

20.12.2016