Ֆոբիաներ

Ֆոբիա ունեցող մարդիկ ապրում են ուժեղ վախ կամ տագնապ կապված որոշակի օբյեկտների կամ իրավիճակների հետ և փորձում են խուսափել դրանցից, որքան հնարավոր է: Անձն ունենում է վառ արտահայտված չափազանցված և չարդարացված վախի զգացում, որն առաջ է գալիս, երբ նա բախվում է կամ կանխազգում է բախումը որոշակի սպեցիֆիկ օբյեկտների կամ իրավիճակների հետ` թռիչք օդանավով, բարձրություն, սրսկում, արյուն: Վախեցնող ազդակի հետ բախումը միշտ առաջ է բերում տագնապի անհապաղ ռեակցիա, որն արտահայտվում է խուճապով: Երեխաների մոտ տագնապը կարող է արտահայտվել լացով, քմահաճությամբ, տեղում քարանալով: Պետք է նշել, որ տվյալ անձը հասկանում է, որ իր վախը չափազանցված է և անհիմն (երեխաների մոտ այս առանձնահատկությունը կարող է բացակայել): Նա փորձում է ամեն կերպ խուսափել ֆոբիկ իրավիճակներից, իսկ եթե այնուամենայնիվ այդպիսին առաջանում է, ապա հանգեցնում է ուժեղ վախի և տառապանքի: Տագնապային հակազդումը, խուսափումը խանգարում է անձի առօրյայի բնականոն ընթացքը, աշխատանքային, ուսումնական գործունեությունը, միջանձնային հարաբերությունները:

Սպեցիֆիկ ֆոբիաներն բաժանվում են հինգ տարատեսակի, ֆոբիաներ կապված՝
✔️կենդանիների հետ,
✔️բնական միջավայրի հետ. բնական միջավայրի երևույթների` բարձրություն, մթություն, ջուր, ամպրոպ,
✔️արյան, ներարկումների, վնասվածքների հետ. արյան կամ վնասվածքի տեսքը, սրսկումներ կամ բժշկական միջամտության այլ տեսակներ,
✔️իրավիճակային. սպեցիֆիկ իրավիճակներ. օր.` թռիչք ինքնաթիռով, ավտոմեքենա վարել, գտնվել փակ տարածությունում, կամուրջի վրայով կամ թունելի միջով անցնել,
✔️այլ ֆոբիկ խուսափում բարձր ձայներից, դիմակավորված կերպարներից, իրավիճակներից, որոնք կարող են խեղդվելու, հիվանդանալու կամ փսխման հանգեցնել։

Կարդացեք նաև

Սթրես

Ի՞նչ փուլերով է ընթանում սթրեսը

Մարդու կյանքում սթրեսային իրավիճակները կարող են միանգամայն տարբեր լինել` սթրես աշխատավայրում, հարազատի կորուստ, ֆինանսական դժվարություններ, առողջական խնդիրներ և այլն:

20.12.2016
Սթրես

Տագնապ. սուր տագնապային խանգարում

Սուր տագնապային խանգարումն առաջ է գալիս, երբ մարդը բախվում է չափազանց տրավմատիկ սթրեսորի: Այն բնորոշվում է հետևյալ ախտանշաններից ամենաքիչը երեքի առկայությամբ.

20.12.2016
Սթրես

Դեպրեսիա՝ դարի հիվանդություն

Մեր օրերում ավելի ու ավելի հաճախ ենք լսում «դեպրեսիա» բառը: Ամեն քայլափոխի կլսենք «ես դեպրեսիայի մեջ եմ» արտահայտությունը: Դեպրեսիա բառը շատ անգամ ուղղակի նույնականացվում է վատ տրամադրության հետ:

20.12.2016