Արդյոք ունե՞մ հոգեբանի կարիք

Այսօր արդեն մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ իրեն տվել է նման հարց: Հատկապես, երբ առիթ է լինում հանդիպելու կամ շփվելու հոգեբանների հետ, կարդալու բազմաբնույթ հոգեբանական հոդվածներ և պատմություններ, ակամայից միտք է ծագում` իսկ ես ունե՞մ հոգեբանի կարիք: Երբեմն այս հարցը ծագում է, երբ մեր մեջ, մեր վարքում, հոգեվիճակում, հարաբերություններում նկատում ենք բացասական փոփոխություններ, որոնց պատճառն անհասկանալի է թվում կամ կամային ճիգերով այդ բացասական փոփոխությունները վերացնելը անհնարին է լինում: Ամեն անգամ, երբ այս հարցը առաջանում է գուցե այնքան էլ հեշտ չէ դիմել հոգեբանի կամ զանգ տալ հայտնի հոգեբանական կենտրոն և գրանցվել այցելության: Մենք առաջարկում ենք այս հարցի պատասխանն ստանալ տանը, համակարգչի առաջ` մի քանի հարցերի պատասխանելով: Հարգելի՛ այցելու, խնդրում ենք ուշադիր կարդալ պնդումները: Դրանցից յուրաքանչյուրը որևէ հոգեբանական դժվարության կամ խնդրի կարճ նկարագրություն է: Խնդրում ենք ընտրել ԱՅՈ պատասխանը, եթե տվյալ երևույթը Ձեր մեջ նկատում եք բավական հաճախ: Յուրաքանչյուր նկարագրված խնդիր կարող է մեկ անգամ հանդիպած լինի բոլորիս կյանքում, սակայն խոսքը հաճախ դրսևորվող երևույթների մասին է: Այնուամենայնիվ հիշեք, որ այս պահին ձեր պատասխանները վերլուծողը մասնագետը չէ և անգամ կատարյալ հարցերի պարագայում, կարող են լինել սխալներ, հետևաբար այս հարցի ամենաստույգ պատասխանը կարող եք ստանալ հոգեբանի սենյակում իրական խորհրդատվության ժամանակ:

Հարցեր`


Մարմնի կամ դեմքի հատվածում մկանային կծկումներ ունեք:

Այո Ոչ
Այո Ոչ

Շրջապատում ամեն բան վտանգավոր է թվում, կյանքն անարդար և չար:

Այո Ոչ
Այո Ոչ

Հաճախակի նյարդային պոռթկումներ եք ունենում, երբեմն անհիմն:

Այո Ոչ
Այո Ոչ

Հաճախակի գլխացավեր, միգրեն ունեք:

Այո Ոչ
Այո Ոչ

Սեքսուալ ոլորտի խնդիրներ ունեք կամ բավարարված չեք ձեր սեռական կյանքից:

Այո Ոչ
Այո Ոչ

Դուք մտերիմ եք կորցրել և արդեն մի քանի տարի է, ինչ այդ մարդու մասին մտքերը հանգիստ չեն տալիս:

Այո Ոչ
Այո Ոչ

Դուք չափից շատ զգայուն, նյարդային կամ բռնկվող, կոնֆլիկտային, ագրեսիվ եք:

Այո Ոչ
Այո Ոչ

Պարբերաբար ունենում եք անորոշ տագնապի կամ ուժեղ վախի զգացում, արագ սրտխփոց, որը կարող է ավարտվել անգամ շտապօգնության այցով:

Այո Ոչ
Այո Ոչ

Ձեզ տանջում է որևէ վախ` փակ տարածությունից, հանրության առջև ելույթ ունենալուց, բարձրությունից, թիթեռներից, հիվանդանալուց, մահանալուց, հարազատ մեկին կորցնելուց և այլն:

Այո Ոչ
Այո Ոչ

Սթրեսային իրավիճակում կարող է նյարդային կամ ագրեսիվ պոռթկում ունենաք կամ լաց լինեք:

Այո Ոչ
Այո Ոչ

Պարբերաբար կատարում եք գործողություններ, երբեմն աննպատակ և անիմաստ, որոնք կամային ճիգերով դադարեցնելն անհրարին է:

Այո Ոչ
Այո Ոչ

Մարսողության խանգարումներ ունեք:

Այո Ոչ
Այո Ոչ

Շփումը Ձեզ չի բավարարում:

Այո Ոչ
Այո Ոչ

Ձեր մտերիմներից մեկի կամ մի քանիսի կողմից հոգեբանական կամ ֆիզիկական ճնշումների, բռնության եք ենթարկվում:

Այո Ոչ
Այո Ոչ

Դուք կարծում եք, որ սիրո արժանի չեք:

Այո Ոչ
Այո Ոչ

Դժվար եք շփվում մարդկանց հետ, մեկուսանում եք:

Այո Ոչ
Այո Ոչ

Դժգոհ եք Ձեր տեսքից կամ բնավորությունից:

Այո Ոչ
Այո Ոչ

Դուք շարունակում եք նիհարել, սակայն Ձեր տեսքը Ձեզ չի գոհացնում:

Այո Ոչ
Այո Ոչ

Չեք վստահում որևէ մեկին:

Այո Ոչ
Այո Ոչ

Դուք անզուսպ ուտելու ցանկություն ունեք, քաշի ավելացումը չի պակասեցնում ախորժակը:

Այո Ոչ
Այո Ոչ

Ձեզ տանջում են տեղի ունեցած ցնցումային դեպքի մասին մտքերն ու հիշողությունները, երազները:

Այո Ոչ
Այո Ոչ

Ձեզ անհաջողակ եք համարում կյանքի մի քանի կարևոր ոլորտում:

Այո Ոչ
Այո Ոչ

Տարաբնույթ մաշկային խնդիրներ ունեք:

Այո Ոչ
Այո Ոչ

Կյանքը դասավորվել է ոչ այնպես, ինչպես Դուք կցանկանայիք:

Այո Ոչ
Այո Ոչ

Չափից շատ ամաչկոտ եք:

Այո Ոչ
Այո Ոչ

Այլ մարդկանց խնդիրները սրտին չափազանց մոտ եք ընդունում:

Այո Ոչ
Այո Ոչ

Ձեզ հաճախ շահագործում են ընկերներն ու մտերիմները, շրջապատի մարդիկ:

Այո Ոչ
Այո Ոչ

Դուք դժբախտ սիրո պատմություն եք ունեցել:

Այո Ոչ
Այո Ոչ

Կյանքն անիմաստ, անպետք է թվում:

Այո Ոչ
Այո Ոչ

Մահվան կամ ինքնասպանության մասին մտքեր են առաջանում:

Այո Ոչ
Այո Ոչ

Անընդհատ հոգնածությունն ու սպառվածությունը խանգարում են կենտրոնանալ:

Այո Ոչ
Այո Ոչ

Ձեզ միայնակ, չհասկացված և մերժված եք զգում:

Այո Ոչ
Այո Ոչ

Կպչուն մտքեր ունեք, որոնք անընդհատ կրկնվում են, խանգարում, կամքով դրանք ցրել չեք կարողանում:

Այո Ոչ
Այո Ոչ

Դուք ավելի շատ տխուր, քան ուրախ եք լինում:

Այո Ոչ
Այո Ոչ

Երազանքների և հույսերի բացակայություն եք զգում:

Այո Ոչ
Այո Ոչ

Ցածր ինքնագնահատական ունեք, անընդհատ թերագնահատում եք Ձեզ և Ձեր հնարավորությունները:

Այո Ոչ
Այո Ոչ

Անքնություն, մղձավանջներ կամ շատ մակերեսային քուն ունեք:

Այո Ոչ
Այո Ոչ

Դուք կախվածություն եք զգում ալկոհոլից, թմրամիջոցներից, խաղից կամ մեկ այլ բանից:

Այո Ոչ
Այո Ոչ
Իմանալ արդյունքը

0-10

Ամենայն հավանականությամբ խնդիրները, որոնք դրսևորվում են, գտնվում են նորմայի սահմաններում կամ կապված են որոշակի սթրեսային իրավիճակների հետ: Դրանք չեն խանգարում իրականացնել առօրյա գործերն ու պարտականությունները, ապրել լիարժեք կյանքով: Այնուամենայնիվ, եթե այդ խնդիրներից մեկն ունի չափազանց վառ արտահայտվածություն և խանգարում է տարբեր իրավիճակներում, ապա կարող եք ուշադրություն չդարձնել տվյալ թեստի պատասխաններին և մեկ անգամ այցելել հոգեբանական խորհրդատվության:

Կրկին անցնել

10-30

Հոգեբանական խորհրդատվությունը տվյալ խնդիրների դեպքում ցանկալի է: Դրանք արտահայտվում են մի քանի ոլորտներում և կարող են ժամանակի ընթացքում խորանալ, բարդանալ և անդառնալի փոփոխություններ առաջացնել ինչպես հոգեկան առողջության, այնպես և ֆիզիկական առողջության մեջ: Նման դեպքերում մենք հաճախ չենք կապում իրար խնդիրների տարբեր դրսևորումները՝ դրանցից յուրաքանչյուրի համար կիրառելով առանձին բուժման մեթոդ: Սակայն ավելի հաճախ խնդիրներն ունենում են ընդհանուր պատճառ և տարբեր դրսևորումներ: Ինքնաբուժման մեթոդներ մի կիրառեք, դիմեք մասնագետ հոգեբանի խորհրդատվությանը:

Կրկին անցնել

30-50

Հոգեբանական խորհրդատվությունն անհրաժեշտ է: Խնդիրները բազմաթիվ են: Հավանական է, որ դրանց լուծման համար արդեն դիմել եք տարբեր մասնագետների, բժիշկների, քանի որ տվյալ դեպքում կան նաև մարմնական դրսևորումներ: Անհրաժեշտ է համալիր մոտեցում խորքային խնդիրների լուծման և կանխարգելման նպատակով: Տվյալ խնդիրների անտեսումը կարող է հանգեցնել լուրջ բացասական հետևանքների, խորքային անձնային փոփոխությունների: Եթե մինչև օրս չեք դիմել հոգեբանին, ապա հավանական է, որ վստահություն չունեք այդ մասնագիտության նկատմամբ: Սակայն մեր խորհուրդն է՝ լավ է մեկ անգամ փորձել, քան տասն անգամ լսել:

Կրկին անցնել

50-ից բարձր

Եթե ուշադիր կարդացել եք հարցերը և ազնվորեն նշել պատասխանները, ապա կարելի է ասել, որ հոգեբանական խորհրդատվությունը հրատապ է: Այս դեպքում պարտադիր է դիմել հոգեբանին և նախատեսել բավական ժամանակ վերականգնման և ապաքինման համար: Կարող է կարիք լինի նաև այլ մասնագետների միջամտության, համալիր բուժման և վերականգնողական աշխատանքների կատարման: Վարանել պետք չէ, առողջությունը խաթարել կարելի է շատ կարճ ժամանակում, սակայն դրա վերականգնման համար առավել երկար ժամանակ է պահանջվում, իսկ երբեմն անգամ անհնար է լինում լիարժեք ապաքինումը: Մի՛ հապաղեք, զանգահարեք:

Կրկին անցնել

Դուք չեք պատասխանել հարցի:
Պատասխանեք դրանց, որպեսզի իմանաք թեստի արդյունքները:

Լավ