2006թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Հոգեբանության բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Գործնական հոգեբանությամբ զբաղվում է 2005թ-ից: 2008 թ-ից ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի աշխատակից է՝ վերապատրաստում է ՀՀ դպրոցների հոգեբաններին, սոցիալական աշխատողներին, մանկավարժներին, դասախոսներին և այլ ոլորտների մասնագետներին: Մի շարք կրթական ոլորտների փորձագետ, վերապատրաստողների վերապատրաստող է՝ հոգեբանություն, առողջ ապրելակերպ, սեռական դաստիարակություն, ներառական կրթություն, նախադպրոցական կրթություն, գենդերային հիմնախնդիրներ և այլն: Մասնագիտական հետաքրքրություններն են մեծահասակների և երեխաների տագնապային խանգարումները, ծնողների խորհրդատվությունը, կրթությունն ու դասավանդման նորագույն մեթոդները, թրեյնինգները, ներառական կրթությունը: Հեղինակ և համահեղինակ է մի շարք ձեռնարկների, ծրագրերի և հոդվածների, բուհական դասագրքի մասնագիտական խմբագիր է:
Կլինիկական հոգեբան, աշխատում է մեծահասակների և դեռահասների հետ: 2008 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Կլինիկական հոգեբանության բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստճան: Անցել է կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի, գեշտալտ թերապիայի դասընթացներ և մի շարք այլ նեղ մասնագիտական վերապատրաստումներ: Մասնագիտական գործունեությունը սկսել է 2010 թվականից՝ աշխատելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ, ապա՝ կրթական համակարգում, իսկ այնուհետև՝ որպես հոգեբան-թերապևտ սոցիալ-տնտեսական դժվար վիճակում հայտված մարդկանց հետ: Ներկայումս սովորում է ասպիրանտուրայում՝ կլինիկական հոգեբանության մասնագիտացմամբ: Մանագիտական հետաքրքություններն են տագնապային խանգարումները, հոգեսոմատիկան, աշխատանքը տրավմայի և վշտի պարագայում, կրթությունը: «Երկուսով»-ին միացել է 2020թ․-ից:
2007 թ. ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը։ Ունի մագիստրոսի աստիճան: Մասնակցել է վերապատրաստման մի շարք դասընթացների։ Մասնավորապես, 2021 թ. ստացել է «ԱՇԴՎ I և II մակարդակների դասընթաց»- ի հավաստագիր (EMDR)՝ ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների
ասոցիացիայի և Եվրոպայի ԱՇԴՎ ասոցիացիայի կողմից: 2021 թ. մասնակցել է «Էկզիստենցիալ հոգեթերապիայի վերապատրաստման ծրագրին»՝ ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի կողմից իրականացված։
Ունի էկզիստենցիալ հոգեթերապևտի որակավորում: Աշխատել է հետտրավմատիկ սթրեսային խանգարումների (PTSD), բռնություն վերապրած (ընտանեկան/սեռական) անձանց, տագնապային խանգարումների և վախերի, սեռական կողմնորոշման և
գենդերային ինքնության հարցերով այցելուների, վշտի և կորստի, միջանձնային և ներանձնային հարաբերություններով խնդիրների հետ: Աշխատում է հայերենով, անգլերենով և պարսկերենով, ինչպես նաև տարբեր մշակույթներ կրող անձանց հետ: «Երկուսով»-ին միացել է 2021 թ.-ից:
2012թ․ ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Հոգեբանության բաժինը: Ունի մագիստրոսի աստիճան։ Մասնագիտական գործունեությունն սկսել է 2012թ․-ից՝ աշխատելով քրոնիկ ֆիզիկական հիվանդություն ունեցող անձանց հետ, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հարցերով անձանց հետ, սուր սթրեսային վիճակների, հոգետրավմայի հաղթահարման և բուժանձնակազմի, սոցաշխատողների մասնագիտական հուզական այրումների կանխարգելման հարցերի հետ։ Անցել է «Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա», «Գեշտալտ հոգեթերապիա», «Սահմանային անձնային ադապտացիաներ, գեշտալտ մոտեցում», «Սուիցիդալ ռիսկերի գնահատում» և այլ մասնագիտական վերապատրաստումներ։
Մասնակցում է «Բալինտյան շարժում» սուպերվիզիոն խմբերին 2015թ․-ից առ այսօր (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն)։ Մասնագիտական հետաքրքրություններն են՝ անձի բարեկեցության, սեռակրթության հարցերը, հոգետրավման, կոնֆլիկտային հարաբերությունները և աշխատանքային հուզական այրումների կանխարգելումը։ Ունի գիտական հոդվածներ բժշկական հոգեբանության, հոգեսոմատիկայի ոլորտում։ «Երկուսով»-ին միացել է 2022թ․-ից։
2014թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի Հատուկ հոգեբանության բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Անցել է մի շարք վերապատրաստման դասընթացներ, մասնագիտական պրակտիվա «Երկուսով»-ում: Իրականացնում է զարգացնող և շտկող աշխատանք հատուկ կարիքներով՝ աուտիզմ, մտավոր հետամնացություն, հոգեկան զարգացման հապաղում, գերակտիվ, ագրեսիվ, վախեր ունեցող երեխաների հետ, տրամադրում է ծնողների խորհրդատվություն, վարում է զարգացման և թերապևտիկ խմբեր, սեմինարներ: «Երկուսով»-ին միացել է 2013թ.-ից:
2018թ ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության բաժինը։ Ունի մագիստրոսի աստիճան։ 2017-2018թթ. աշխատել է Այբ դպրոցում՝ որպես հոգեբան։ 2020֊2021թթ.՝ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամում՝ որպես մանկան զարգացման խմբակավար։ Անցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ, մասնավորապես մանկական հոգեթերապիայի
և արտթերապիայի ոլորտներում: Մասնագիտական հետաքրքրություններն են աուտիզմ, տագնապներ, վախեր, հաղորդակցման դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանքը, ծնողների
խորհրդատվությունը: Վարում է խմբեր և սեմինարներ: «Երկուսով»-ին միացել է 2022թ.-ից:
2006թ․ ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը։ Ունի մագիստրոսի աստիճան։ 2002-2008թթ․ աշխատել է «Մանանա» մանկապատանեկան կենտրոնում՝ որպես երեխաների և դեռահասների հոգեբան և խմբավար։
Անցել է երաժշտական թերապիայի և մասնագիտական մի շարք այլ դասընթացներ։ 2008-2014թթ․ շարունակել է ուսումը Գերմանիայում և Ավստրիայում։
Այժմ զարգացնում է մասնագիտական հմտությունները Ռուսաստանում՝ Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի
ասոցիացիայում։ Վերջինիս անդամ է։ Նեղ մասնագիտացում ունի դեռահասների և մեծահասակների մոտ սննդային վարքագծի խանգարումների հետ աշխատանքում։ «Երկուսով»-ին միացել է 2021թ․- ից։
2009 թ. ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի
հոգեբանության բաժինը։ Ունի մագիստրոսի աստիճան։ Անցել է մի շարք նեղ մասնագիտական վերապատրաստումներ՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիա, մանկական հոգեթերապիա, խաղային թերապիա, վախերի և ագրեսիայի հետ աշխատանքի առանձնահատկություններ,
ավազաթերապիա և այլն։ Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի անդամ է։ Աշխատանքային գործունեության ընթացքում իրականացնում է մի շարք վերապատրաստումներ ուսուցիչների հետ,
ծնողավարման դասընթացներ, անհատական, խմբային աշխատանքներ երեխաների և դեռահասների հետ։ «Երկուսով»-ին միացել է 2022 թ.-ի ապրիլից։
2015թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հատուկ կրթության մանկավարժություն և հոգեբանություն» ֆակուլտետի լոգոպեդիա բաժինը` ստանալով մագիստրոսի գիտական աստիճան։ Անցել է մի շարք վերապատրաստման դասընթացներ։ Իրականացնում է խոսքի զարգացնող և շտկող աշխատանք հատուկ կարիք ունեցող անձանց հետ (աուտիզմ, հոգեկան զարգացման հապաղում, մտավոր հետամնացություն, մանկական ուղեղային կաթված)։ Իրականացնում է անխոսության, հնչարտասանության, գրավոր խոսքի խանգարման շտկողական աշխատանքներ։ «Երկուսով»-ին միացել է 2021թ.-ից։
2013թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ․ Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիայի բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
2012թ. ստացել է ABA ծրագրով աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատելու վարքային թերապիստի որակավորում:
2013թ. ստացել է PECS (Picture Exchange Communication System) մեթոդով աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատելու որակավորում:
Մասնագիտական հետաքրքրություններն են՝ աուտիզմ, հոգեկան զարգացման հապաղում, մտավոր հետամնացություն, Ասպերգերի համախտանիշ ունեցող երեխաների խոսքի զարգացմանն ուղղված լոգոպեդական տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը, նոր մեթոդների մշակումը և ինտեգրումը, ինչպես նաև տարբեր մասնագիտական սեմինարիների և թրեյնինգների կազմակերպումը:
«Երկուսով»-ին միացել է 2015թ.-ից:
2008թ-ին ավարտել է ԵՊՄՀ-ի Հոգեբանության և սոցիալական մանկավարժության բաժինը` ստանալով բակալավրի աստիճան: Մասնագիտական գործունեությունը սկսել է 2009 թ-ից: 2015թ-ին ԳԱԱ-ում ստացել է կլինիկական հոգեբանի մագիստրոսի աստիճան: Անցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ` մասնավորապես մանկական հոգեթերապիայի և արտթերապիայի ոլորտներում: Մասնագիտական հետաքրքրություններն են աուտիզմ, տագնապներ, վախեր, հաղորդակցման դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանքը, ծնողների խորհրդատվությունը: Վարում է խմբեր և սեմինարներ: «Երկուսով»-ին միացել է 2020թ-ից:
2008թ. ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի Տեղեկատվական Համակարգեր բաժինը` ստանալով բակալավրի աստիճան: 2010թ. ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի Կառավարման Տեղեկատվական Համակարգեր բաժինը` ստանալով մագիստրոսի աստիճան: Համակարգում և վերահսկում է կենտրոնի անխափան աշխատանքը` ապահովելով սպասարկման բարձր որակ: Կենտրոն զանգահարելով` Դուք լսում եք նրա խաղաղ ձայնը և ստանում նրա հոգատար աջակցությունը` Ձեր նախընտրած ժամին և օրվան համապատասխան գրանցում ստանալով: Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում ուսումնասիրում է նախագծերի կառավարման ժամանակակից գործիքները, նրանց գործնական կիրառումը տարբեր ոլորտներում: «Երկուսով»-ին միացել է 2019թ․-ից:
2011թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ Ունի մագիստրոսի աստիճան։
Համակարգում և վերահսկում է կենտրոնի անխափան աշխատանքը՝ ապահովելով սպասարկման բարձր որակ։
«Երկուսով»-ին միացել է 2016թ.-ից։