Մեր մասին

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը ստեղծվել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով ծառայել հատկապես այն անձանց, խմբերին և կազմակերպություններին, որոնք բծախնդիր են ծառայությունների մատուցման որակի և մասնագիտական կոմպետենտության հարցերում: Մենք մեր առջև դրել ենք առա­վելագույն պահանջներ՝ պատասխանա­տու, բանիմաց, մատչելի և ազնիվ մոտեցումը դարձնելով արժեհամակարգի հիմք: 

Մեր տեսլականն է՝ կյանքն առանց տառապանքի:

Մեր առաքելությունը՝ դարձնել մեր տեսլականը հնարավոր

  • Խորհրդատվության և թերապիայի միջոցով
  • Տեղեկատվության տարածման միջոցով
  • Ուսուցման միջոցով

 

Մեր ուղեցույցը

Հայտնի ճշմարտություն է՝ մարդը մենակ է գալիս այս աշխարհ, մենակ էլ հեռանում է այս աշխարհից: Դժվար իրավիճակներում առավել սրվում է մենակության զգացումը, եւ հենց այդպիսի պահերին բոլորս էլ աջակցության՝ նրբանկատ եւ ընկալունակ մոտեցման, հոգատար վերաբերմունքի կարիք ենք ունենում: «Ես քեզ մենակ չեմ թողնի»՝ սա մեր ուղեցույցն է:

 

Ինչո՞ւ Երկուսով

Բիզնեսի առաջին և ամենահայտնի աքսիոման է՝ բիզնես անելու համար առնվազն երկու հոգի են անհրաժեշտ: Այսինքն ցանկացած գործ անելու համար անհրաժեշտ են նվազագույնը երկու անձ: Հոգեբանական աշխատանքում ևս անհրաժեշտ է այս երկուսի պարտադիր ներկայությունը: Երեխա լինի, թե մեծահասակ, կազմակերպություն լինի, թե անհատ, կարիք ունի մեկ ուրիշի, որի հետ կիրականացնի իր ծրագիրն ու այդ երկրորդից էլ շատ դեպքերում կախված կլինի իր գործի հաջողությունը: Սա է պատճառը, որ հոգեբանական մասնագիտացված կենտրոնն անվանեցինք «Երկուսով»:

Դե ուրեմն՝

«Երկուսով» հեշտ կանցնենք դժվար ճանապարհը

«Երկուսով» հեշտ կգտնենք լուծումներ

«Երկուսով» ավելի հեշտ կլինի, քան մենակ