Երեխաս ունի՞ հոգեբանի կարիք։

Այժմ ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում մարդկանց, ովքեր իրենց երեխայի վարքի և հուզական վիճակի ամեն տատանման համար դիմում են մասնագետների օգնությանը կամ, սաստիկ անհանգստանալով, ցանկացած դրսևորման մեջ մի աննորմալ բան են փնտրում: Միևնույն ժամանակ քիչ չեն այնպիսիք, ովքեր ցանկացած, նույնիսկ ամենածայրահեղ դեպքերում համարում են, որ ինքնուրույն գլուխ կհանեն, անտեսում են մասնագետների դերը և փորձը` ապավինելով միայն իրենց տեսակետին: Երկու մոտեցումներն էլ ծայրահեղ են և սխալ: Հարգելի’ այցելու, մենք առաջարկում ենք պատասխանել մի շարք հարցերի, որոնք հնարավորություն կտան մոտավոր պատկերացում կազմել ձեր երեխայի խնդիրների լրջության մասին և որոշում կայացնել մասնագետին դիմելու կամ չդիմելու առումով:

Հարցերից յուրաքանչյուրը դրսևորում է, որը կարող է լինել կամ չլինել ձեր երեխայի վարքում և հուզական վիճակում: Հաշվի առեք, որ հազվադեպ մեզանից յուրաքանչյուրի վարքում կարող է դրսևորվել նշված երևույթներից շատերը: Անհրաժեշտ է ընտրել այո պատասխանը միայն այն դեպքերում, երբ տվյալ դրսևորումը ձեր երեխայի վարքում նկատում եք բավական հաճախ:

 

Հարցեր`



Երեխան ինքնամփոփ է, խուսափում է հասակակիցների հետ շփումից: 

Այո Ոչ
Այո Ոչ

Կոնֆլիկտային հարաբերություններ ունի քրոջ կամ եղբոր հետ:

Այո Ոչ
Այո Ոչ

Խանդում է ծնողներին քրոջ/եղբոր նկատմամբ քնքշանք կամ սեր դրսևորելիս: 

Այո Ոչ
Այո Ոչ

Հաճախ անկառավարելի է: 

Այո Ոչ
Այո Ոչ

Հայտնվում է իր համար վտանգավոր իրավիճակներում: 

Այո Ոչ
Այո Ոչ

Չի ենթարկվում, հունից հանում է մեծահասակներին

Այո Ոչ
Այո Ոչ

Երեխան հիպերակտիվ է, անդադրում, իմպուլսիվ: 

Այո Ոչ
Այո Ոչ

Ունի անհաղթահարելի վախեր և ֆոբիաներ:

Այո Ոչ
Այո Ոչ

Երեխան ունի ցածր ինքնագնահատական, դժգոհություն սեփական անձից, տեսքից, հնարավորություններից և այլն: 

Այո Ոչ
Այո Ոչ

Չափազանց ագրեսիվ է, կոնֆլիկտային, դիտավորյալ վնասում է, խփում իրենից փոքրերին, անթույլատրելի խոսքեր է ասում: 

Այո Ոչ
Այո Ոչ

Երեխան մտերիմ բարեկամ, ծնող, հարազատ կամ սիրած կենդանի է կորցրել: 

Այո Ոչ
Այո Ոչ

Երեխայի ծնողները ամուսնալուծվել են: 

Այո Ոչ
Այո Ոչ

Ծանր սթրես է տարել` բռնություն, կորուստ, դաժան վերաբերմունք, երկարատև բաժանում, ավտովթար, պատերազմական իրավիճակներ, հոսպիտալացում և այլն: 

Այո Ոչ
Այո Ոչ

Երեխան ունի մանկական ձեռնաշարժություն (օնանիզմ): 

Այո Ոչ
Այո Ոչ

Դանդաղկոտ է, կաշկանդված, իրեն պաշտպանել չի կարողանում: 

Այո Ոչ
Այո Ոչ

Երեխան գողության հակում ունի: 

Այո Ոչ
Այո Ոչ

Իր գործողությունների հետևանքները կանխատեսել չի կարողանում:

Այո Ոչ
Այո Ոչ

Հաճախակի ստում է: 

Այո Ոչ
Այո Ոչ

Ունի ուսումնական դժվարություններ, չի հասցնում դպրոցում: 

Այո Ոչ
Այո Ոչ

Երեխան ակնհայտ տարբերվում է իր զարգացման մակարդակով, վարքով կամ որևէ այլ բանով իր հասակակից երեխաներից: 

Այո Ոչ
Այո Ոչ

Ունի ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություն: 

Այո Ոչ
Այո Ոչ

Կակազում է: 

Այո Ոչ
Այո Ոչ

Կամակոր է, անհանդուրժող, անհարմար իրավիճակներ է ստեղծում ծնողների համար: 

Այո Ոչ
Այո Ոչ

Կրկնվող գործողություններ է կատարում` եղունգներն է կրծում, կոճակի հետ է խաղում, ունքերն է պոկոտում, մատն է ծծում կամ մեկ այլ նմանատիպ գործողություն է կատարում:

ԱՅՈ ՈՉ
ԱՅՈ ՈՉ

Երեխան կպչուն մտքեր ունի, հաճախակի տալիս է միևնույն հարցը, անդադար կրկնում նույն միտքը: 

ԱՅՈ ՈՉ
ԱՅՈ ՈՉ

Ապրում է կոնֆլիկտային, անհաշտ ընտանիքում: 

ԱՅՈ ՈՉ
ԱՅՈ ՈՉ

Երեխայի ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամ է կամ հոգեկան հիվանդությամբ է տառապում, ալկոհոլիկ է  կամ թմրամոլ, անկողնային հիվանդ և այլն:

ԱՅՈ ՈՉ
ԱՅՈ ՈՉ

Երեխան ականատես է լինում կամ ինքն է ենթարկվում բռնության:

ԱՅՈ ՈՉ
ԱՅՈ ՈՉ

Երեխայի ծնողներից մեկը երկար բացակայում է, արտագնա աշխատանք է կատարում: 

ԱՅՈ ՈՉ
ԱՅՈ ՈՉ

Դեմքի կամ մարմնի որևէ մկանային խումբ պարբերաբար ոչ կամածին կծկվում է (տիկեր ունի): 

ԱՅՈ ՈՉ
ԱՅՈ ՈՉ

Երեխան պարբերաբար ծաղրի ու հալածանքի է ենթարկվում դպրոցում կամ այլ միջավայրում: 

ԱՅՈ ՈՉ
ԱՅՈ ՈՉ

Երեխան կախվածություն ունի մոտ հարազատներից մեկից, դժվարանում է բաժանվել նրանից անգամ կարճ ժամանակով (մայրիկ, հայրիկ, տատիկ և այլն): 

ԱՅՈ ՈՉ
ԱՅՈ ՈՉ

Երեխան իր տարիքին անհամապատասխան ախորժակ և ավելորդ քաշ ունի: [

ԱՅՈ ՈՉ
ԱՅՈ ՈՉ

Երեխան սառը, անտարբեր վերաբերմունք ունի իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ: 

ԱՅՈ ՈՉ
ԱՅՈ ՈՉ
Իմանալ արդյունքը

0-10

Այժմ ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում մարդկանց, ովքեր իրենց երեխայի վարքի և հուզական վիճակի ամեն տատանման համար դիմում են մասնագետների օգնությանը կամ, սաստիկ անհանգստանալով, ցանկացած դրսևորման մեջ մի աննորմալ բան են փնտրում:

Կրկին անցնել

10-30

Հոգեբանական խորհրդատվությունը, մանկական թերապիան տվյալ խնդիրների դեպքում ցանկալի է: Դրանք արտահայտվում են մի քանի ոլորտներում և կարող են ժամանակի ընթացքում խորանալ, բարդանալ և անդառնալի փոփոխություններ առաջացնել երեխայի` ինչպես հոգեկան առողջության, այնպես և ֆիզիկական առողջության մեջ: Նման դեպքերում մենք հաճախ չենք կապում իրար հետ խնդիրների տարբեր դրսևորումները, դրանցից յուրաքանչյուրի համար կիրառելով առանձին բուժման մեթոդ: Սակայն ավելի հաճախ խնդիրները ունենում են ընդհանուր պատճառ և տարբեր դրսևորումներ: Ինքնաբուժման մեթոդներ մի կիրառեք, դաստիարակչական մոտեցումների փոփոխությունն այստեղ արդյունավետ չի լինի, դիմեք մասնագետ հոգեբանի խորհրդատվությանը:

Կրկին անցնել

30-50

Հոգեբանական խորհրդատվությունն անհրաժեշտ է: Խնդիրները բազաթիվ են: Հավանական է, որ դրանց լուծման համար դուք արդեն դիմել եք տարբեր մասնագետների, բժիշկների, լոգոպեդի կամ նյարդաբանի օգնությանը քանի որ տվյալ դեպքում կան նաև մարմնական դրսևորումներ: Անհրաժեշտ է համալիր մոտեցում, խորքային խնդիրների լուծման և կանխարգելման նպատակով: Տվյալ խնդիրների անտեսումը կարող է հանգեցնել լուրջ բացասական հետևանքների, խորքային անձնային փոփոխությունների, գուցե զարգացման շեղումների: Եթե մինչ օրս չեք դիմել հոգեբանին, ապա հավանական է որ վստահություն չունեք այդ մասնագիտության նկատմամբ: Սակայն մեր խորհուրդն է ձեզ, լավ է մեկ անգամ փորձել, քան տասն անգամ լսել: 

Կրկին անցնել

50-ից բարձր

Եթե ուշադիր կարդացել եք հարցերը և ազնվորեն նշել պատասխաններն ապա կարելի է ասել, որ մանկական հոգեբանական խորհրդատվությունը հրատապ, է: Այս դեպքում պարտադիր է դիմել հոգեբանին և նախատեսել բավական ժամանակ երեխայի վարքի և հուզական վիճակի վերականգնման և ապաքինման համար: Կարող է կարիք լինի նաև այլ մասնագետների միջամտության, համալիր բուժման և վերականգնողական աշխատանքների համար: Վարանել պետք չէ, առողջությունը խաթարել կարելի է շատ կարճ ժամանակում, սակայն դրա վերականգնման համար առավել երկար ժամանակ է պահանջվում, իսկ երբեմն անգամ անհնար է լինում լիարժեք ապաքինումը: Այնուամենայնիվ հուսադրող է այն փաստը, որ երեխաները շատ ճկուն են և հեշտությամբ են գնում փոփոխությունների: Մի’ հապաղեք, զանգահարեք: 

Կրկին անցնել

Դուք չեք պատասխանել հարցի:
Պատասխանեք դրանց, որպեսզի իմանաք թեստի արդյունքները:

Լավ