
Արդյո՞ք երեխաս ունի հոգեբանի կարիք
Այժմ ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում մարդկանց, որոնք իրենց երեխայի վարքի և հուզական վիճակի ամեն տատանման համար դիմում են մասնագետների օգնությանը կամ, սաստիկ անհանգստանալով, ցանկացած դրսևորման մեջ մի աննորմալ բան են փնտրում: Միևնույն ժամանակ քիչ չեն այնպիսի, որոնք ցանկացած, նույնիսկ ամենածայրահեղ դեպքերում համարում են, որ ինքնուրույն գլուխ կհանեն, անտեսում են մասնագետների դերը և փորձը` ապավինելով միայն իրենց տեսակետին: Երկու մոտեցումներն էլ ծայրահեղ են և սխալ: Հարգելի՛ այցելու, մենք առաջարկում ենք պատասխանել մի շարք հարցերի, որոնք հնարավորություն կտան մոտավոր պատկերացում կազմել Ձեր երեխայի խնդիրների լրջության մասին և որոշում կայացնել մասնագետին դիմելու կամ չդիմելու հարցում:
Հարցերից յուրաքանչյուրը դրսևորում է, որը կարող է լինել կամ չլինել Ձեր երեխայի վարքում և հուզական վիճակում: Հաշվի առեք, որ երբեմն մեզանից յուրաքանչյուրի վարքում կարող են դրսևորվել նշված երևույթներից շատերը: Անհրաժեշտ է ընտրել այո պատասխանը միայն այն դեպքերում, երբ տվյալ դրսևորումը Ձեր երեխայի վարքում նկատում եքպարբերաբար կամ բավական հաճախ:
Հարցեր`
Երեխան ինքնամփոփ է, խուսափում է հասակակիցների հետ շփումից:
Կոնֆլիկտային հարաբերություններ ունի քրոջ կամ եղբոր հետ:
Խանդում է ծնողներին քրոջ/եղբոր նկատմամբ քնքշանք կամ սեր դրսևորելիս:
Հաճախ անկառավարելի վարք ունի:
Հաճախ է հայտնվում իր համար վտանգավոր իրավիճակներում:
Չի ենթարկվում, ծնողներին, հունից հանում է մեծահասակներին:
Երեխան գերակտիվ է, անդադրում, իմպուլսիվ, չի կարողանում կառավարել իր գործողությունները:
Ունի անհաղթահարելի վախեր և ֆոբիաներ:
Երեխան ունի ցածր ինքնագնահատական, դժգոհություն սեփական անձից, տեսքից, հնարավորություններից և այլն:
Ագրեսիվ է, վատ բառեր է ասում, կամ կոնֆլիկտային է, դիտավորյալ վնասում է, խփում իրենից փոքրերին կամ ծնողներին, վնասում է կենդանիներին:
Երեխան մտերիմ բարեկամ, ծնող, հարազատ կամ սիրած կենդանի է կորցրել:
Երեխայի ծնողները ամուսնալուծվել են:
Ծանր սթրես է տարել` բռնություն, կորուստ, դաժան վերաբերմունք, երկարատև բաժանում, ավտովթար, պատերազմական իրավիճակներ, տարհանում, հոսպիտալացում և այլն:
Չափազանց հաճախ է հիվանդանում, հաճախակի փորացավեր, գլխացավեր ունի:
Հինգ տարեկանից մեծ է արդեն և գիշերամիզություն ունի:
Երեխայի մոտ հաճախակի անկառավարելի մանկական օնանիզմ է նկատվում:
Դանդաղկոտ է, կաշկանդված, իրեն պաշտպանել չի կարողանում:
Երեխայի վարքում մի քանի անգամ նկատվել է գողության դրսևորում:
Վտանգավոր վարքագիծ ունի:
Հաճախակի ստում է:
Ունի ուսումնական դժվարություններ, չի հասցնում դպրոցում:
Երեխան ակնհայտ տարբերվում է իր զարգացման մակարդակով, վարքով կամ որևէ այլ բանով իր հասակակից երեխաներից:
Ունի ուշադրությունը կենտրոնացնելու կայուն դժվարություն:
Կակազում է:
Ուրիշների ներկայությամբ կամ առհասարակ երկարատև լռելու հակում ունի, խոսքի լիարժեք զարգացման պարագայում, չի պատասխանում իրեն ուղղված հարցերին:
Քնի խանգարումներ ունի` դժվար է քուն մտնում, շատ խորն է քնում, մղձավանջներ է տեսնում, հանկարծակի արթնանում է, քնի մեջ լաց լինում կամ ճչում:
Երեխան դրսևորում է տարիքին անհամապատասխան սեքսուալ վարք:
Հրաժարվում է սննդից կամ չափազանց ընտրողական է սնվելու մեջ:
Կամակոր է, անհանդուրժող, անհարմար իրավիճակներ է ստեղծում ծնողների համար:
Կրկնվող գործողություններ է կատարում` եղունգներն է կրծում, կոճակի հետ է խաղում, ունքերն է պոկոտում, մատն է ծծում կամ մեկ այլ նմանատիպ գործողություն է կատարում:
Երեխան կպչուն մտքեր ունի, հաճախակի տալիս է միևնույն հարցը, անդադար կրկնում նույն միտքը:
Ապրում է կոնֆլիկտային, անհաշտ ընտանիքում:
Երեխայի ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամ է կամ հոգեկան հիվանդությամբ է տառապում, ալկոհոլիկ է կամ թմրամոլ, անկողնային հիվանդ և այլն:
Երեխան ականատես է լինում կամ ինքն է ենթարկվում բռնության:
Երեխայի ծնողներից մեկը երկար բացակայում է, արտագնա աշխատանք է կատարում:
Դեմքի կամ մարմնի որևէ մկանային խումբ պարբերաբար ոչ կամածին կծկվում է, կամ կրկնվող անկառավարելի ձայներ է հանում (տիկեր ունի):
Երեխան պարբերաբար ծաղրի ու հալածանքի է ենթարկվում դպրոցում կամ այլ միջավայրում:
Երեխան 3 տարեկանից մեծ է և կախվածություն ունի մոտ հարազատներից մեկից, դժվարանում է բաժանվել նրանից անգամ կարճ ժամանակով (մայրիկ, հայրիկ, տատիկ և այլն):
Երեխան անհամապատասխան ախորժակ և ավելորդ քաշ ունի:
Երեխան սառը, անտարբեր վերաբերմունք ունի իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ: Չափից շատ ժամանակ է անցկացնում հեռախոսով կամ համակարգչով զբաղվելով:
0 - 10
Խնդիրները, որոնք Ձեզ անհանգստացնում են, ամենայն հավանակաանությամբ ժամանակավոր բնույթ են կրում և մասնագիտական միջամտության կարիք չունեն: Հնարավոր է, որ դրանք կարողանաք լուծել դաստիարակչական մոտեցումները փոխելով, երեխայի վարքն առավել ուշադիր զննելով, պատճառները բացահայտելով: Երբեմն վարքի փոփոխություններ կարող են առաջանալ տարիքային ճգնաժամերի շրջանում, երբ երեխայի վարքի բացասական փոփոխությունները, անկառավարելի վարքը, դժվար դաստիարակվող լինելը համարվում է նորմալ: Այս պահին հոգեբանական խորհրդատվության կարիք կարծես չկա: Սակայն, եթե այնուամենայնիվ կասկածում եք, կարող եք մեկ անգամ այցելել հոգեբանական խորհրդատվության:
Կրկին անցնել10 - 30
Հոգեբանական խորհրդատվությունը, մանկական թերապիան տվյալ խնդիրների դեպքում ցանկալի է: Դրանք արտահայտվում են մի քանի ոլորտներում և կարող են ժամանակի ընթացքում խորանալ, բարդանալ և անդառնալի փոփոխություններ առաջացնել երեխայի` ինչպես հոգեկան առողջության, այնպես և ֆիզիկական առողջության մեջ: Մենք խնդիրների տարբեր դրսևորումներից յուրաքանչյուրի համար բուժման առանձին մեթոդ չենք օգտագործում, քանզի առավել հաճախ խնդիրներն ունենում են ընդհանուր պատճառ և տարբեր դրսևորումներ: Ինքնաբուժման մեթոդներ մի կիրառեք, միայն դաստիարակչական մոտեցումների փոփոխությունն այստեղ արդյունավետ չի լինի, դիմեք մասնագետ հոգեբանի խորհրդատվությանը:
Կրկին անցնել30 - 50
Հոգեբանական խորհրդատվությունն անհրաժեշտ է: Խնդիրները բազմաթիվ են: Հավանական է, որ դրանց լուծման համար Դուք արդեն դիմել եք տարբեր մասնագետների, բժիշկների, լոգոպեդի կամ նյարդաբանի օգնությանը քանի որ տվյալ դեպքում կան նաև մարմնական դրսևորումներ: Անհրաժեշտ է համալիր մոտեցում, խորքային խնդիրների լուծման և կանխարգելման նպատակով: Տվյալ խնդիրների անտեսումը կարող է հանգեցնել լուրջ բացասական հետևանքների, խորքային անձնային փոփոխությունների, գուցե զարգացման շեղումների: Եթե մինչ օրս չեք դիմել հոգեբանին, ապա հավանական է որ վստահություն չունեք այդ մասնագիտության նկատմամբ: Սակայն մեր խորհուրդն է Ձեզ՝ լավ է մեկ անգամ փորձել, քան տասն անգամ լսել:
Կրկին անցնել50 - 150
Եթե ուշադիր կարդացել եք հարցերը և ազնվորեն նշել պատասխաններն ապա, կարելի է ասել, որ մանկական հոգեբանական խորհրդատվությունը հրատապ է: Այս դեպքում պարտադիր է դիմել հոգեբանին և նախատեսել բավական ժամանակ երեխայի վարքի և հուզական վիճակի վերականգնման և ապաքինման համար: Կարող է կարիք լինի նաև այլ մասնագետների միջամտության՝ համալիր բուժման և վերականգնողական աշխատանքների համար: Վարանել պետք չէ, առողջությունը խաթարել կարելի է շատ կարճ ժամանակում, սակայն դրա վերականգնման համար առավել երկար ժամանակ է պահանջվում, իսկ երբեմն անգամ անհնար է լինում լիարժեք ապաքինումը: Այնուամենայնիվ հուսադրող է այն փաստը, որ երեխաները շատ ճկուն են և հեշտությամբ են գնում փոփոխությունների: Մի՛ հապաղեք, զանգահարեք:
Կրկին անցնելԴուք չեք պատասխանել հարցի:
Պատասխանեք դրանց, որպեսզի իմանաք թեստի արդյունքները: