
Արդյո՞ք իմ դեռահասն ունի հոգեբանի կարիք
Դեռահասության շրջանն ինքնին ճգնաժամային է: Դեռահասը լի է հակասություններով, ներքին և արտաքին բախումներով, տրամադրության տատանումներով, ֆիզիկական վերակառուցումներով: Դեռահասն այլևս փոքր երեխա չէ, սակայն ոչ էլ մեծահասակ է: Նա ձգտում է առավելագույն ինքնուրույնության, սակայն դեռևս չունի այն հմտություններն ու կարողությունները, որոնք նրան թույլ կտային իր ցանկություններին համապատասխան ինքնուրույն լինել: Դեռահասի մոտ կարող են խնդիրներ առաջանալ ինչպես տանը, այնպես էլ դրսում: Այս փուլը լիարժեք առողջ անցնելը շատ կարևոր է հասուն կյանքում ինքնաբավ և ամուր անձ ունենալու համար:
Ծնողական առողջ վերաբերմունքն անշուշտ օգնում է դեռահասության փուլի առավել մեղմ և անցնցում ընթացքին, սակայն որքան էլ ծնողները փորձեն ուշադիր լինել և գրագետ մոտեցումներ կիրառել, կան դրսևորումներ, որոնք մասնագիտական հայացքի կարիք ունեն:
Հարգելի՛ այցելու, մենք առաջարկում ենք պատասխանել մի շարք հարցերի, որոնք հնարավորություն կտան մոտավոր պատկերացում կազմել Ձեր դեռահասի խնդիրների լրջության մասին և որոշում կայացնել մասնագետին դիմելու կամ չդիմելու հարցում: Հարցերից յուրաքանչյուրը դրսևորում է, որը կարող է լինել կամ չլինել Ձեր դեռահասի վարքում և հուզական վիճակում: Հաշվի առեք, որ երբեմն մեզանից յուրաքանչյուրի վարքում կարող են դրսևորվել նշված երևույթներից շատերը: Անհրաժեշտ է ընտրել այո պատասխանը միայն այն դեպքերում, երբ տվյալ դրսևորումը Ձեր դեռահասի վարքում նկատում եք պարբերաբար կամ հաճախ:
Հարցեր՝
Դեռահասն ինքնամփոփ է, խուսափում է հասակակիցների հետ շփումից:
Կոնֆլիկտային հարաբերություններ ունի քրոջ/եղբոր կամ մտերիմ մեծահասակների հետ:
Տրամադրության կտրուկ, ծայրահեղ տատանումներ ունի:
Հայտնվում է իր համար վտանգավոր իրավիճակներում, ռիսկային վարքագիծ է դրսևորում, վտանգավոր արարքներ է կատարում:
Խիստ կասկածամիտ է շրջապատող միջավայրի հանդեպ, շարունակ վտանգ է սպասում ծանոթ կամ անծանոթ մարդկանցից:
Դեռահասը գերակտիվ է, անդադրում, իմպուլսիվ, ցրված, անուշադիր:
Ունի անհաղթահարելի վախեր և ֆոբիաներ:
Դեռահասն ունի ցածր ինքնագնահատական, դժգոհություն սեփական անձից, տեսքից, հնարավորություններից և այլն:
Չափազանց ագրեսիվ է, կոնֆլիկտային, կռիվների մեջ է հայտնվում, հարվածում, վնասում այլոց, հայհոյանքներով է խոսում:
Դեռահասը մտերիմ բարեկամ, ծնող, հարազատ կամ սիրած կենդանի է կորցրել:
Դեռահասի ծնողները ամուսնալուծվել են:
Ծանր սթրես է տարել` բռնություն, կորուստ, դաժան վերաբերմունք, երկարատև բաժանում, ավտովթար, պատերազմական իրավիճակներ, հոսպիտալացում և այլն:
Չափազանց հաճախ է հիվանդանում, հաճախակի փորացավեր, գլխացավեր ունի:
Հաճախ է խոսում կամ մտածում մահվան մասին, կորցրել է ապրելու իմաստը:
Գիշերամիզություն ունի:
Չափից շատ ժամանակ է անցկացնում պոռնոգրաֆիկ նյութեր դիտելու վրա:
Դանդաղկոտ է, կաշկանդված, իրեն պաշտպանել չի կարողանում:
Դեռահասը գողության հակում ունի:
Իր գործողությունների համար պատասխանատվություն չի վերցնում, անհետևողական է:
Հաճախակի ստում է:
Ունի ուսումնական դժվարություններ, չի հասցնում դպրոցում:
Ունի մոտիվացիայի կամ էներգիայի պակաս, կորցրել է հետաքրքրությունը իր սիրած զբաղմունքների կամ ընկերների հանդեպ:
Դեռահասն ակնհայտ տարբերվում է իր զարգացման մակարդակով, վարքով կամ որևէ այլ բանով իր հասակակից դեռահասներից:
Ունի ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություն, չափազանց ցրված է:
Առկա են ինքնավնասման փորձեր՝ կտրածի կամ վառածի հետքեր մարմնի վրա:
Ուրիշների ներկայությամբ կամ առհասարակ երկարատև լռելու հակում ունի:
Քնի խանգարումներ ունի, քուն մտնելու կամ արթնանալու դժվարություն, մակերեսային քուն:
Դեռահասը դրսևորում է հանդուգն սեքսուալ վարք:
Անկառավարելի ուտում է, կամ հրաժարվում սննդից, քաշի կտրուկ ավելացում կամ կորուստ ունի, նկատում եք, որ սնվելուց հետո փսխում է:
Դեռահասը դարձել է առավել ագրեսիվ շրջապատի հանդեպ, հաճախ է ունենում կատաղության պոռթկումներ:
Կրկնվող գործողություններ է կատարում, օրինակ՝ եղունգներն է կրծում, կոճակի հետ է խաղում, սովորականից խիստ տարբերվող հաճախականությամբ լվանում է ձեռքերը կամ կատարում այլ նմանատիպ կպչուն գործողություններ:
Դեռահասը կպչուն մտքեր ունի, հաճախակի խոսում է միևնույն բանի մասին, անդադար կրկնում նույն միտքը:
Ապրում է կոնֆլիկտային, անհաշտ ընտանիքում:
Դեռահասի ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամ է կամ հոգեկան հիվանդությամբ է տառապում, ալկոհոլիկ է կամ թմրամոլ, անկողնային հիվանդ և այլն:
Դեռահասն ականատես է լինում կամ ինքն է ենթարկվում բռնության:
Դեռահասի ծնողներից մեկը երկար բացակայում է, արտագնա աշխատանք է կատարում:
Դեմքի կամ մարմնի որևէ մկան պարբերաբար ոչ կամածին կծկվում է, ձայներ է հանում(տիկեր ունի):
Դեռահասը պարբերաբար ծաղրի ու հալածանքի է ենթարկվում դպրոցում կամ այլ միջավայրում:
Դեռահասը հոգեակտիվ նյութեր է օգտագործում կամ կախվածություն ունի դրանցից:
Դեռահասը սառը, անտարբեր վերաբերմունք ունի իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ: Չափից շատ ժամանակ է անցկացնում հեռախոսով կամ համակարգչով զբաղվելով:
0 - 10
Խնդիրները, որոնք Ձեզ անհանգստացնում են, ամենայն հավանակաանությամբ ժամանակավոր բնույթ են կրում և մասնագիտական միջամտության կարիք չունեն: Հնարավոր է, որ դրանք կարողանաք լուծել դաստիարակչական մոտեցումները փոխելով, դեռահասի վարքն առավել ուշադիր զննելով, պատճառները բացահայտելով: Երբեմն վարքի փոփոխություններ կարող են առաջանալ տարիքային ճգնաժամի շրջանում, երբ դեռահասի վարքի բացասական փոփոխությունները, անկառավարելի վարքը համարվում է նորմալ: Այս պահին հոգեբանական խորհրդատվության կարիք կարծես չկա: Սակայն, եթե այնուամենայնիվ կասկածում եք, կարող եք մեկ անգամ այցելել հոգեբանական խորհրդատվության:
Կրկին անցնել10 - 30
Հոգեբանական խորհրդատվությունը և դեռահասի հոգեթերապիան տվյալ խնդիրների դեպքում ցանկալի է: Դրանք արտահայտվում են մի քանի ոլորտներում և կարող են ժամանակի ընթացքում խորանալ, բարդանալ և անդառնալի փոփոխություններ առաջացնել դեռահասի` ինչպես հոգեկան առողջության, այնպես և ֆիզիկական առողջության մեջ: Մենք խնդիրների տարբեր դրսևորումներից յուրաքանչյուրի համար բուժման առանձին մեթոդ չենք օգտագործում, քանզի առավել հաճախ խնդիրներն ունենում են ընդհանուր պատճառ և տարբեր դրսևորումներ: Ինքնաբուժման մեթոդներ մի կիրառեք, միայն դաստիարակչական մոտեցումների փոփոխությունն այստեղ արդյունավետ չի լինի, դիմեք մասնագետ հոգեբանի խորհրդատվությանը:
Կրկին անցնել30 - 50
Հոգեբանական խորհրդատվությունն անհրաժեշտ է: Խնդիրները բազմաթիվ են: Հավանական է, որ դրանց լուծման համար Դուք արդեն դիմել եք տարբեր մասնագետների, բժիշկների, լոգոպեդի կամ նյարդաբանի օգնությանը քանի որ տվյալ դեպքում կան նաև մարմնական դրսևորումներ: Անհրաժեշտ է համալիր մոտեցում, խորքային խնդիրների լուծման և կանխարգելման նպատակով: Տվյալ խնդիրների անտեսումը կարող է հանգեցնել լուրջ բացասական հետևանքների, խորքային անձնային փոփոխությունների, գուցե զարգացման շեղումների: Եթե մինչ օրս չեք դիմել հոգեբանին, ապա հավանական է որ վստահություն չունեք այդ մասնագիտության նկատմամբ: Սակայն մեր խորհուրդն է Ձեզ՝ լավ է մեկ անգամ փորձել, քան տասն անգամ լսել:
Կրկին անցնել50 - 150
Եթե ուշադիր կարդացել եք հարցերը և ազնվորեն նշել պատասխաններն ապա, կարելի է ասել, որ դեռահասի հոգեբանական խորհրդատվությունը հրատապ է: Այս դեպքում պարտադիր է դիմել հոգեբանին և նախատեսել բավական ժամանակ դեռահասի վարքի և հուզական վիճակի վերականգնման և ապաքինման համար: Կարող է կարիք լինի նաև այլ մասնագետների միջամտության՝ համալիր բուժման և վերականգնողական աշխատանքների համար: Վարանել պետք չէ, առողջությունը խաթարել կարելի է շատ կարճ ժամանակում, սակայն դրա վերականգնման համար առավել երկար ժամանակ է պահանջվում, իսկ երբեմն անգամ անհնար է լինում լիարժեք ապաքինումը: Մի՛ հապաղեք, զանգահարեք:
Կրկին անցնելԴուք չեք պատասխանել հարցի:
Պատասխանեք դրանց, որպեսզի իմանաք թեստի արդյունքները: