Կյանքում մեծանալ քրոջ կամ եղբոր հետ, նշանակում է ունենալ հարազատ մարդ, ում հետ կարելի է խաղալ, զբոսնել, պատմություններ հորինել, կիսվել դժվարություններով և հաջողություններով, խորհուրդ հարցնել, այսինքն՝ զգալ, որ դու մենակ չես:
Հնս 05 2023Հունիսի 1-ը ևս մեկ լավ առիթ է հիշելու, թե ինչ է իսկապես պետք երեխային երջանիկ լինելու համար։
Հնս 01 2023Ամուսնալուծությունից հետո հայրը երեխային տեսնելու իրավունք ունի: Այն հարցին, թե արդյոք երեխային պետք է շփվել ծնողների հետ, գրեթե բոլոր դեպքերում պետք է դրական լուծում տրվի:
Մյս 13 2023Հեքիաթը նախատեսված է նախադպրոցական երեխաների համար, ովքեր ունեն մայրիկից բաժանվելու և մենակ մնալու վախ: Կար-չկար մի մեծ մայրիկ-Կենգուրու կար: Մի օր նա դարձավ աշխարհի ամենաերջանիկ Կենգուրուն, քանի որ փոքրիկ Կենգուրու ունեցավ:
Հկտ 19 2021Մանկական տագնապը զգացում է, որը երեխան կարող է ունենալ անհասկանալի, անորոշ, ինչպես նաև անհանգստություն առաջացնող իրավիճակներում: Երբ իրավիճակը երեխայի համար դառնում է հասկանալի և որոշակի, տագնապը մարում է: Սակայն, երբ երեխայի կյանքում տագնապաբեր իրավիճակները գերակշռում են, ապա հնարավոր է բարձր տագնապայնության և հետագայում տագնապային անձի ձևավորում։
Հնս 04 2021Մայրությունը, որքան էլ որ հաճելի է և առաջացնում է բերկրանքի զգացում, նաև ծնում է բազմաթիվ տագնապներ, հատկապես մեր` կատարելապաշտական ժամանակներում: Ինչպե՞ս ճիշտ գրկել երեխային, որպեսզի նա իրեն զգա ապահով և միաժամանակ ազատ, ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային, որպեսզի
Ապր 07 2021«Ինչու՞ երեխային հեռու պահել բոլոր տեսակի էկրաններից». շատ հաճախ հանդիպող հարց է։ Թվային տեխնիկայից թույլատրվում է օգտվել 2տ ոչ շուտ, այն էլ 5֊10ր (խորհուրդ է տալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ WHO)։
Մրտ 29 2021Փետրվարի 15-ը համարվում է քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը։ Այս օրն առիթ է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել քաղցկեղով հիվանդ երեխաների կարիքների վրա և ևս մեկ անգամ շեշտադրելու, որ քաղցկեղը դատավճիռ չէ։ Այն հնարավոր է կանխել և բուժել համապատասխան իրազեկվածության և միջամտությունների դեպքում։
Փտր 15 2021Պատերազմական իրավիճակում, շատերը ցանկանում են և շտապում օգնել, հատկապես երեխաներին: Սակայն շատ կարևոր է այդ քաոսի և վազքի մեջ հաշվի առնել մի շարք կանոններ և չափորոշիչներ, որոնք թույլ չեն տա շտապելու պատճառով սխալներ թույլ տալ:
Հկտ 03 2020Որոշ երեխաների ընտանիքներից ևս զինվորներ կան սահմանին, ոմանք այսօր գնում են սահման, և երեխաներին պետք է վստահեցնել, որ նրանք գիտեն, թե ինչ են անում, և նրանք ուժեղ են միասին։ Պետության և արտաքին աջակցության մասին ևս նշեք, որպեսզի երեխաներն իմանան, որ իրենք և իրենց հարազատները մենակ չեն։
Սպտ 29 2020Արտասահմանյան գրականության մեջ առանձնացնում են դեռահասների ինքնասպանության հետևյալ պատճառները՝
Սպտ 12 2020Եթե երեխայի մոտ բացակայում է գղգղանքն ու թոթովանքը, ապա պետք է խթանել։ Գրկեք երեխային դեմքով դեպի Ձեզ, ձեռքերի մեջ պահեք իրանը և գլուխը, իսկ մարմինը գրեթե զուգահեռ Ձեր ոտքերին։ Այնպես արեք, որ երեխան հստակ տեսնի Ձեր դեմքը, հատկապես շրթունքները, աչքերի
Սպտ 05 2020Որպեսզի ծնողներին օգնենք հասկանալ, թե ինչպես պետք է երեխային նախապատրաստել դպրոցին, մենք պատրաստել ենք այս հոդվածը։ Հիմնականում անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները բաժանվում են 4 կարևոր ոլորտի․
Օգս 16 20202 տարեկանում երեխան ավելի լավ է ընկալում խոսքը, պարզ իմաստով փոքրիկ պատմությունները, մի քանի անգամ լսելուց հետո կարող է փորձել մի քանի բառով պատմել, անունին արձագանքում է հստակ, կատարում է պարզ հրահանգներ, (օրինակ՝ կոշիկդ բեր, գնդակը տուր քույրիկին, հացիկը կեր և այլն),
Օգս 06 2020Այս հարցը շատ է հետաքրքրում ծնողներին։ Վերջերս շատ ենք լսում տարբեր մասնագետներից, որ մինչ դպրոց գնալը երեխային տառ ու թիվ սովորեցնել պետք չէ, կձանձրանա։ Այո, ճիշտ են․ իսկ ինչպես օգնել երեխային նախապատրաստվել դպրոցին, որպեսզի դպրոցում ուսուցանվող նյութը հեշտ յուրացնի և ի սկզբանե դժվարություններ չառաջացնի։
Օգս 01 2020Երեխաների հետ պատերազմի մասին խոսելիս պետք չէ վախեցնել նրանց, բայց նաև պետք է հնարավորինս ազնիվ լինել, որպեսզի խուսափենք անորոշության պատճառով առաջացող տագնապից:
Հլս 17 2020Եթե երեխայի ներդաշնակ և առողջ զարգացումը կախված է ընտանիքից, ծնողից, այն միջավայրից, որում մեծանում է երեխան, ապա լոգոպեդական աշխատանքում երեխայի խոսքի զարգացումը կախված է ինչպես ճիշտ և գրագետ կազմակերպված շտկողական աշխատանքից, այնպես էլ լոգոպեդ-ծնող փոխհամագործակցությունից։
Հլս 15 20201 տարեկանում երեխան բավականին հասկանում է առօրյա, կենցաղային խոսքը, անունին հստակ արձագանքում է։ Կարևոր է հաշվի առնել մի հանգամանք․ եթե երեխային միշտ չեք դիմում անունով, այլ ամեն անգամ մի փաղաքշական տարբերակով, ապա շատ հնարավոր է, որ անունը հաճախ չլսելու պատճառով չի էլ ճանաչում։
Հլս 11 2020Երեխայի խոսքի զարգացումը սկսվում է ծնված պահից, երբ երեխան առաջին ճիչն է արձակում։ Կյանքի առաջին 2 ամիսը երեխան մոր հետ հաղորդակցվում է լացի միջոցով, այդ կերպ մայրիկին հասկացնում իր կարիքներն ու ցանկությունները։
Հլս 09 2020Մեր երեխաներն ապրում են այնպիսի ժամանակներում, երբ մանկամտությունը, կախվածություններն ու ալարկոտությունն ավելի լուրջ խնդիրներ են, քան սովն ու գրագիտության պակասը:
Հնս 30 2020Յուրաքանչյուր տարիքում երեխան պետք է տիրապետի որոշակի խոսքային կարողությունների։ Եթե հետևենք երեխայի խոսքային զարգացման տարիքային օրինաչափություններին, ապա յուրաքանչյուր տարիքում կարելի է առանձնացնել մի քանի անհանգստանող նշաներ, որոնց առկայության դեպքում պետք է խորհրդակցել լոգոպեդի հետ։
Հնս 27 2020Խոսքը համարվում է բարձրագույն հոգեկան գործընթաց, որի շարժիչ ուժը հաղորդակցումն է։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ խորհուրդներ, որոնց հետևելը և կիրառումը ծնողների կողմից կնպաստի երեխայի խոսքի զարգացման բարդ գործընթացին՝
Հնս 23 2020- Նորից սիրահարվեք նրա մորը/հորը։ - Եթե սիրել այլևս չի ստացվում, քանի ուշ չէ, հեռացեք, որ շարունակեք սիրել կյանքը։ - Եթե հեռանալ չի ստացվում, աշխատեք ընկեր լինել, հերիք է մեղարդեք, վերջ, ավարտվել է, ընդունեք։
Հնս 01 2020Ոչ ոք չի ուզում խոսել իր երեխայի հետ սեռականության և սեռական հարաբերությունների մասին: Ոչ ոք իրեն հարմարավետ չի զգում այս թեմայի շուրջ խոսելիս կամ դրա անհրաժեշտությունից: Նույնիսկ նրանք, որոնք համարում
Մյս 24 2020Այս թեմայի շուրջ քննարկումներ, մասնագիտական և ծնողական մտահոգություններ հայտնելիս՝ հարկ է հաշվի առնել.
Մյս 13 2020Թեման բավական բարդ է և զգայուն։ Իսկ պե՞տք է, արդյոք, խոսել այդ մասին։ Եթե խոսել, ապա ի՞նչ պատմել երեխային։ Բաներ, որոնք անգամ մեծահասակի գիտակցությունը դժվարանում է հասկանալ, ինչպե՞ս կարելի է երեխաներին ներկայացնել։ Անկախ այս հարցերից, յուրաքանչյուրն իր ներսում ունի պատմության՝ իր ուրույն ընկալումը և իր սեփական վերաբերմունքը։
Ապր 24 2020Հոգևոր դաստիարակությունը մանկական տարիքում շատ կարևոր է արժեքային համակարգի ձևավորման համար, մշակութային ժառանգությունը փոխանցելու համար: Սակայն այս կարևորությունը գիտակցելով հոգևոր ժառանգություոնը փոխանցելու համար, երեխային քրիստոնյա մեծացնելու համար պետք է իմանալ երեխայի զարգացման առանձնահատկությունների մասին, հաշվի առնել առաջին հերթին նրա.
Ապր 12 2020Դեռահասության շրջանում սկսում են ձևավորվել և ամրապնդվել բնավորության գծերը: Բնականաբար բնավորության ձևավորումը չի սկսվում և ավարտվում այդ տարիքում, այն ձևավորվում է մարդու ամբողջ կյանքի ընթացքում:
Հլս 01 2019Այս խաղը նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների համար։ Այն կնպաստի զարգացնել կապակցված խոսքը, բառապաշարը, ուշադրությունը, հիշողությունը, տրամաբանությունը: Երեխան պետք է նկարագրի որևէ առարկա առանց այդ առարկայի անունը նշելու: Որպեսզի հեշտ լինի, սկզբից նկարագրում է մեծահասակը,
Ապր 25 2019Մեր կենտրոնի լոգոպեդ Մարիամ Պետրոսյանն առաջարկում է խաղեր, որոնք կնպաստեն զարգացնել մանր մոտորիկան, խոսքը, ուշադրությունը, մտածողությունը, կոորդինացիան, հետևողականությունը, հույզերի արտահայտումը կյանքի առաջին տարում։
Մրտ 25 2019Եթե վաղ տարիքում ընկերների ընտրությունը կատարվում է պատահական կամ հանգամանքների բերումով (հարևան, համադասարանցի, ազգական և այլն), ապա դեռահասության տարիքում ընկերությունը ստանում է ավելի խորը և լուրջ բնույթ։
Մրտ 18 2019Երեխային դպրոցին նախապատրաստել ասելով՝ շատ ծնողներ ու նույնիսկ մանկավարժներ հասկանում են նրան գիտելիքներով (գրելու, կարդալու, թվաբանական հմտություններով) զինելը: Սակայն, դպրոցին նախապատրաստել ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք.
Մրտ 04 2019Գիտելիքը պիտի երեխայի տարիքին համապատասխան լինի: Ո՞ր գիտելիքը կարող է համապատասխանել երեխայի տարիքին։ Երեխայի տարիքին համապատասխանում են իրեն շրջապատող իրականության և իրեն հասանելի նյութերի ու հարաբերությունների մասին գիտելիքները։ Այն ամենը, ինչի հետ երեխան չի առնչվում իր կյանքում, կենցաղում և առօրյայում, չի կարող զարգացնող լինել:
Մրտ 04 2019Երեք տարեկանում երեխայի կյանքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում։ Առհասարակ բոլոր տարիքային ճգնաժամերը, որոնք կոչվում են նաև «անցումային» փուլեր, կապված են որակական փոփոխությունների հետ։ Այսինքն, այս տարիքում ծնվում են նոր որակներ ու կարողություններ, որոնք չկային մինչ այդ։
Մրտ 04 2019Վատ բառերն առաջին հերթին ամրապնդված վարքի դրսևորումներ են։ Եթե երեխայի վարքում նկատում ենք ինչ-որ երևույթներ, ապա պիտի իմանանք, որ մենք ենք ինչ-որ կերպ ամրապնդել դրանք։ Ամրապնդումը կարող է լինել բացասական կամ դրական վերաբերմուքնի ձևով։ Էական չէ։
Փտր 25 2019Երեխաների մեծամասնությանը ծնողներն անհարկի պատժում են միայն այն պատճառով, որ այդ պահին զայրացած են կամ հոգնած, կամ՝ չգիտեն ինչ անել: Դրա հետևանքով երեխաները տառապում են ու անլիարժեք զգում իրենց, իսկ հետո երկար տարիներ տանջվում են երջանիկ լինելու ձգտմամբ:
Փտր 25 2019Խառնվածքը նյարդային համակարգի՝ արտաքին գրգռիչներին պատասխանելու բնածին ոճն է: Այն մարդուն տրվում է ժառանգաբար: Երբ երեխան դեռ փոքր է, նրա մեջ ավելի վառ դրսևորվում է հենց խառնվածքը: Որպեսզի ծնողները չվնասեն երեխայի նյարդային համակարգը, պետք է ճանաչեն նրա խառնվածքը: Ըստ խառնվածքի՝ մարդկանց բաժանում են չորս խմբի` սանգվինիկներ, խոլերիկներ, մելանխոլիկներ և ֆլեգմատիկներ:
Հնվ 28 2019Դեռահասության ամենավառ առանձնահատկություններից մեկն անձնային անկայունությունն է: Դա առաջին հերթին դրսևորվում է տրամադրության հաճախակի տատանումներով, աֆեկտիվ «բռնկունությամբ», այսինքն` հուզական լաբիլությամբ, որը պայմանավորված է սեռական հասունացմամբ և օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական վերակառուցման գործընթացներով:
Հնվ 28 2019Վիրավորանքը մարդու էմոցիոնալ ռեակցիան է, որն առաջանում է անարդարության զգացումից, երբ կարծում ես, որ քեզ անտեղի մերժում կամ անտեսում են։ Երեխաները վիրավորվելիս տարբեր վարք են դրսևորում․ մեկը, կարող է փքելով շուրթերը, ցուցադրական շրջվի ու գնա:
Հնվ 21 2019Մարիա Մոնտեսսորին իտալացի բժիշկ, մանկավարժ, փիլիսոփա է։ Նա հայտնաբերել և կատարելագործել է մանուկներին կրթելու մեթոդը, որն ընդգծում է երեխայի մեջ անկախության զարգացումը և կրճատում մեծահասակների միջամտությունը:
Նյմ 19 2018Ծնողներին հաճախ հուզում է երեխայի` հասակակիցների հետ ընկերական հարաբերությունների խնդիրը: Նրանք հաճախ մտահոգվում են, որ իրենց երեխան կամ ոչ ոքի հետ ընկերություն չի անում, կամ ընկերություն է անում ոչ նրա հետ, ում հետ պետք է:
Հկտ 29 2018Եթե երկու տարեկան երեխան վերցրել է ուրիշի խաղալիքը և տարել տուն, ապա այդ դեպքը գողություն համարել պետք չէ: Նա տեսել է մի բան, ուզել է ունենալ, վերցրել է։ Դա չի նշանակում, որ երեխան գող է, կամ էլ նրան վիճակված է ապագայում բանտում հայտնվել։ Թեպետ հենց այս տարիքից երեխային պետք է բացատրել, որ այն խաղալիքը, որն իրեն չի պատկանում, նա չի կարող մշտապես պահել իր մոտ, որ այն պետք է վերադարձնել:
Սպտ 24 2018Երեխաներ կան, որոնք ազատվում են տակդիրներից արդեն ինն ամսական հասակում, սակայն դա չափանիշ չէ բոլոր երեխաների համար: Հատկապես դա չի կարող դառնալ պատճառ երեխային պատժելու, ամոթանքի ենթարկելու կամ ավելորդ անհանգստանալու:
Սպտ 24 2018Դեռահաս տարիքի երեխա ունեցող ծնողներին մասնագետները խորհուրդ են տալիս անկախ դեռահասի վարքից, բնավորությունից, իրավիճակից, դեռահասի համար ապահովել.
Օգս 27 2018Գրեթե ցանկացած ծնողի համար խնդիր է, երբ և ինչպես ասել երեխային, թե ինչպես են հայտնվում երեխաները։ 2.5-5 տարեկանն ընկած ժամանակահատվածում երեխան ամենայն հավանականությամբ տալիս է ձեզ այդ հարցը և դրան պատրաստ լինելը շատ կարևոր է: Այդ տարիքի երեխաները ցուցաբերում են հետաքրքրություն հղիության և տեսակի շարունակության մասին: Հոգեբանների կարծիքով մոտավորապես 4 տարեկանում երեխաները սկսում են գիտակցել, որ նորածինները պարզապես չեն հայտնվում ոչ մի տեղից, այլ կատարվում է ինչ-որ բան, որը նպաստել է այդ գործընթացին:
Օգս 20 2018Մենք բոլորս ուզում ենք, որ մեզ նկատեն և խրախուսեն: Իսկ ինչ եք կարծում, ի՞նչ է ուզում երեխան, երբ ցույց է տալիս հենց նոր իր նկարած նկարը և հարցնում՝ «գեղեցի՞կ է»։ Հնարավոր է՝ նա իրեն անպաշտպան է զգում, կամ ցածր ինքնագնահատական ունի, կամ ցանկանում է շփվել, կամ փնտրում է իր արարքների հաստատում։ Միգուցե պետք է ուղղակի ասել` «ապրես, շատ գեղեցիկ է»։ Շատ հաճախ հենց այսպես էլ ասում են: Բայց երբեմն պետք է այլ կերպ վարվել։
Օգս 20 2018Երբեմն մեծահասակներն ու ծնողներն իրենք էլ չեն նկատում, թե ինչպես են իրենց վարքով ազդում երեխայի հոգեկան ու ֆիզիական զարգացման և երեխայի անձի ձևավորման վրա։ Lինելով շտապես պատասխանատու երեխայի համար, երեխայից ուժեղ և երեխայի համար որոշում կայացնող՝ ծնողները հաճախ կորցնում են օբյեկտիվ լինելու կարողությունը և սկսում են իրավիճակին ավելի հաճախ նայել միայն իրենց տեսանկյունից։
Հլս 23 2018Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաների հետ փոխհարաբերություններում օգտագործել ակտիվ լսողության միջոցները։ Ակտիվ լսողությունը մեծահասակի և երեխայի միջև ջերմ փոխհարաբերություններ է ստեղծում․
Հլս 23 2018Ցավոք բոլոր ծնողները վաղ թե ուշ բախվում են երեխաների ստի հետ: Բռնելով ամենաանկեղծ և ազնիվ երեխային սուտ խոսելիս՝ մեծահասկների մեծամասնությունն անզգայանում և ապշում է: Նրանք սկսում են մտածել, որ դա կարող է դառնալ սովորություն և անգամ վտանգավոր: Սակայն պետք չէ միանգամից ընկնել նման մտորումների գիրկը:
Հնս 25 2018Ռ․ Դրեյկուրսը ձևակերպել է երեխայի վատ վարքի հիմնական չորս պատճառները, որոնք հիմնվում են Ա․ Ադլերի տեսակետների վրա։ Նրա կարծիքով մարդիկ սոցիալական էակներ են և նրանց գործուներության և վարքի հիմնական նպատակն ու գլխավոր ցանկությունն այդ ամբողջի մասը լինելն է։
Հնս 25 2018Հեքիաթներ բոլորս ենք լսել և սիրում: Դրանք երեխաների հետ շփման, նրանց ներաշխարհին հաղորդակից դառնալու ամենանախընտրելի միջոցներից են և անասելի հաճույք են պատճառում նրանց:
Հնս 08 2018Եվրոպայում աուտիզմով հիվանդ երեխաների համար դպրոցներ բացվել են 1920 թվականից, երբ ոչ հոգեբանության և ոչ էլ մանկավարժության մեջ մանկական աուտիզմը դեռևս բացահայտված չէր: Գոյություն ունեն շտկման բազմաթիվ մեթոդներ, որոնցից առավել արդյունավետ է համարվում օպերանտ ուսուցումը և TEACCH-ը (Treatment and Education of Autistic and Related Communication Handicapped Children):
Հնս 08 2018Մանկավարժական բարձիթողություն կարող է առաջանալ այն դեպքում, եթե սոցիալ-մանկավարժական անբարենպաստ պայմաններն առաջացել են տարիքային զարգացման այն փուլում, երբ երեխայի ուղեղի իմացական և ինտելեկտուալ հիմնական որակներն արդեն քիչ թե շատ ձևավորված են:
Դկտ 27 2017Տագնապ բառը ավելի վաղ է ծագել ցույց տալու համար անորոշ լարվածության և անհանգստության զգացում: Դրանից հետո ծագեց նաև տագնապայնություն բառը, որը բնորոշում է անձնային որակ, մարդ, որը առավել հակված է տագնապի:
Դկտ 27 2017Ագրեսիա - (լատիներենից «agressio»-հարձակում, նոպա) սա ապակառուցողական, դեստրուկտիվ, հասարակության մեջ գործող նորմերին, կանոններին հակասող, մարդկանց համատեղ կյանքին խանգարող, հարձակման օբյեկտներին վնաս հասցնող, ֆիզիկական վնաս հասցնող վարքն է:
Դկտ 27 20173 տարեկանի ճգնաժամը կապված է առարկաների աշխարհում երեխայի` ինքն իրեն որպես ակտիվ սուբյեկտի ընկալման հետ: Արտասանելով «ես ինքս»` երեխան ձգտում է ազդել շրջապատող աշխարհի վրա, փոխել այն: 3 տարեկանը վաղ մանկության և նախադպրոցական տարիքի սահմանն է, երեխայի կյանքի դժվարագույն պահերից մեկը: Սա նախկին սոցիալական հարաբերությունների փլուզման, դրանց վերանայման շրջան է, սեփական «ես»-ի տարբերակման ճգնաժամն է:
Դկտ 24 2017Նորածնության շրջանի ավարտին մոտ գտնվող երեխան մի փոքր ինքնուրույնություն և անկախություն է ձեռք բերում: Մոր և երեխայի անբաժանելի միասնությունն սկսում է քանդվել: Սա կապված է այն բանի հետ, որ երեխան ոչ միայն ձեռք է բերում նոր ֆիզիկական հնարավորություններ, այլև ակտիվորեն զարգանում են նրա հոգեկան գործընթացները, իսկ վաղ մանկության ավարտին արդեն ինքնագիտակցության ձևավորման նախադրյալներ են նկատվում:
Դկտ 24 2017Պատկերացրեք, անկողնում պառկած եք, ծածկվել եք տաք վերմակով, գլխի տակ փափուկ բարձ է: Մեկ էլ անսպասելի ձեզ անկողնուց գցում են ներքև, խլում են վերմակը և ստիպում են անել բաներ, որոնք դուք մինչ այդ չէիք անում: Այ, մոտավորապես այդպես է իրեն զգում մանկիկը ծնվելիս:
Դկտ 24 2017Եթե դեռահասը, ձեր կարծիքով, ընտրել է անհամապատասխան ընկերներ, ապա փորձեք հարգել նրա ընտրությունը. ավելի հաճախ երեխաները հասուն տարիքում նմանվում են իրենց ծնողներին:
Սպտ 21 2017Դեռահասության տարիքը ծնողների համար, կարելի է ասել, ամենադժվար շրջանն է երեխայի դաստիարակության, ծնողական ներքին անհանգստության ու վախերի իմաստով:
Սպտ 21 2017Այս տարիքում հոգեբանական փոփոխությունները մեծապես կախված են ֆիզիկական փոփոխություններից: Դեռահասները շատ անկայուն հուզական վիճակում են գտնվում, արագ փոփոխվող
Սպտ 21 2017