Թիմ

Անուշ Ալեքսանյան

Մեծահասակների հոգեբան (խորհրդատու-հոգեթերապևտ), զույգերի և ընտանեկան հոգեթերապևտ, կրթության հոգեբան: Հիմնադիր տնօրեն: Փորձը՝ 18 տարի։

2006թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Հոգեբանության բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Գործնական հոգեբանությամբ զբաղվում է 2005թ-ից: Մի շարք կրթական ոլորտների փորձագետ, վերապատրաստողների վերապատրաստող է՝ հոգեբանություն, առողջ ապրելակերպ, սեռական դաստիարակություն, ներառական կրթություն, նախադպրոցական կրթություն, գենդերային հիմնախնդիրներ և այլն:

Մասնագիտական հետաքրքրություններն են մեծահասակների և երեխաների տագնապային խանգարումները, ծնողների խորհրդատվությունը, կրթությունն ու դասավանդման նորագույն մեթոդները, թրեյնինգները, ներառական կրթությունը: Հեղինակ և համահեղինակ է մի շարք ձեռնարկների, ծրագրերի և հոդվածների, բուհական դասագրքի մասնագիտական խմբագիր է:
EMDR Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի անդամ է:
2022թ դեկտեմբերին ստացել է սերտիֆիկացված EMDR հոգեթերապևտի կոչում EMDR Europe-ի կողմից:
«Հոգեկան Առողջության Հայկական Ասոցիացիա»-ի փոխնախագահն է:

Մարիա Բաբայան

Մեծահասակների հետ աշխատող հոգեբան, հոգեթերապևտ, փորձը՝ 10 տարի:

2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Կլինիկական հոգեբանության բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում: Անցել է կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի, գեշտալտ թերապիայի դասընթացները և մի շարք այլ նեղ մասնագիտական վերապատրաստումներ: Ներկայումս անցնում է միջազգային վերապատրաստում է որպես յունգյան վերլուծաբան: Հանդիսանում է Վերլուծական հոգեբանության հայաստանյան ասոսիացիայի (ՎՀՀԱ) անդամ: Մասնագիտական գործունեությունը սկսել է 2010 թվականից՝ աշխատելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ, ապա՝ դպրոցում, իսկ այնուհետև՝ որպես հոգեբան/թերապևտ սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակում հայտված մարդկանց հետ:

Աշխատում է հոգեբանական բազմաբնույթ խնդիրների հետ, մասնավորապես հոգեբանական տրավմա, տագնապային խանգարումներ` խուճապային գրոհներ, կպչուն վախեր, կպչուն կրկնվող գործողություններ, ինչպես նաև` խնդիրներ միջանձնային հարաբերություններում, դեպրեսիա, հուզական այրում, կյանքի իմաստի կորուստ, հոգեսոմատիկ հիվանդություններ և այլն:

«Երկուսով»-ին միացել է 2020թ․-ից:

Անեթ Շամիրյան

Մեծահասակների հետ աշխատող հոգեբան, հոգեթերապևտ, փորձը՝ 7 տարի:

2007 թ. ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը։ Ունի մագիստրոսի աստիճան: Աշխատում է մասնագիտական ոլորտում 2016 թվականից:

Մասնակցել է վերապատրաստման մի շարք դասընթացների։ Մասնավորապես,
2022-2023 թվականին “Գեշտալտ թերապիայի անձնային խանգարումների հետ աշխատանքի գործնական դասընթացների” 3 փուլով,
2021 թ. ստացել է «ԱՇԴՎ I և II մակարդակների դասընթաց»- ի հավաստագիր (EMDR)՝ ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի և Եվրոպայի ԱՇԴՎ ասոցիացիայի կողմից:

2021 թ. մասնակցել է «Էկզիստենցիալ հոգեթերապիայի վերապատրաստման ծրագրին»՝ ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի կողմից իրականացված։
Ունի էկզիստենցիալ հոգեթերապևտի որակավորում:

Աշխատել է հետտրավմատիկ սթրեսային խանգարումների (PTSD), բռնություն վերապրած (ընտանեկան/սեռական) անձանց, տագնապային խանգարումների և վախերի, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հարցերով այցելուների, վշտի և կորստի, ինքնասպանության և ինքնավնասման հայցերով այցելուների հետ, միջանձնային և ներանձնային հարաբերություններով խնդիրների հետ: Աշխատում է հայերենով, անգլերենով և պարսկերենով, ինչպես նաև տարբեր մշակույթներ կրող անձանց հետ:

«Երկուսով»-ին միացել է 2021 թ.-ից:

Լուսինե Ղարիբյան

Մեծահասակների հետ աշխատող հոգեբան, հոգեթերապևտ, փորձը՝ 11 տարի

2012թ․ ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Հոգեբանության բաժինը: Ունի մագիստրոսի աստիճան։ Մասնագիտական գործունեությունը սկսել է

2012թ-ից՝ աշխատելով քրոնիկ ֆիզիկական հիվանդություն, հաշմանդամություն ունեցող անձանց հետ, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հարցերով անձանց հետ, սուր սթրեսային վիճակների, սահմանային անձնային խանգարումների հոգետրավմայի հաղթահարման, ինչպես նաև բուժանձնակազմի, սոցաշխատողների մասնագիտական հուզական այրումների կանխարգելման հարցերի հետ։
Անցել է «Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա», «Գեշտալտ հոգեթերապիա», «Սահմանային անձնային ադապտացիաներ, գեշտալտ մոտեցում», «Տրավմաների հաղթահարում», «Սուիցիդալ ռիսկերի գնահատում» և այլ մասնագիտական վերապատրաստումներ։

2015թ-ից -2021թ-ը մասնակցելէ «Բալինտյան շարժում» սուպերվիզիոն խմբերին (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն)։

Ներկայումս անդամակցում է՝ «Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիային» և «Հոգեկան Առողջության Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ին։
Մասնագիտական հետաքրքրություններն են՝ անձի բարեկեցության, ինքնագնահատականի և ինքնավստահության, սեռակրթության հարցերը, հոգետրավման, կոնֆլիկտային հարաբերությունները և աշխատանքային հուզական այրումների կանխարգելումը։ Ունի գիտական հոդվածներ բժշկական հոգեբանության, վերականգնողական բժշկության ոլորտներում։ Աշխատանքային լեզուն՝ հայերեն:

«Երկուսով»-ին միացել է 2022թ-ից։

Էստեռ Բաբաջանյան

Մեծահասակների ու դեռահասների հոգեբան։ Աշխատանքային փորձը՝ 5 տարի։

2006թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

2002-2008թթ․ աշխատել է «Մանանա» մանկապատանեկան կենտրոնում՝ որպես երեխաների և դեռահասների հոգեբան և թրենինգավար։ Անցել է երաժշտական թերապիայի, խմբային և անհատական հոգեթերապիայի, յունգյան անալիզի և մասնագիտական մի շարք այլ դասընթացներ։

2008-2014թթ․ շարունակել է ուսումը արտասահմանում՝ Գերմանիայի և Ավստրիայի համալսարաններում։ Ներկայումս զարգացնում է մասնագիտական հմտությունները Ռուսաստանում կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի ասոցիացիայում՝ լինելով վերջինիս անդամ։ 2022 թ․-ին ստացել է բազային դասընթացների որակավորում՝ որպես կոգնիտիվ-վարքաբանական թերապևտ։

2022 թ․-ից ստանում է մասնագիտական որակավորում Ավստրիայի Հալլ քաղաքի համալսարանում՝ որպես աուտիկ սպեկտրում գտնվող մարդկանց հետ աշխատանքում ակադեմիական ուղեկցող փորձագետ։

2023թ-ից Հոգեկան Առողջության Հայկական Ասոցիացիայի անդամ է:

Նեղ մասնագիտացումն է՝ դեռահասների և մեծահասակների մոտ սննդային վարքագծի խանգարումների հետ աշխատանք։

«Երկուսով»-ին միացել է 2021թ-ին։

Արևիկ Ավագյանց

Մեծահասակների և դեռահասների հետ աշխատող հոգեբան, դասընթացավար, սեմինարավար, փորձը՝ 5 տարի

2012թ. ավարտել է Երևանի Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը՝ ստանալով հոգեբանության մագիստրոսի աստիճան: 2011թ-ից սկսած որպես հոգեբան մասնակցել է մի շարք ծրագրերի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում, իսկ 2018թ-ից ակտիվորեն զբաղվում է հոգեթերապիայով:

«Մասնագիտական այրման և երկրորդային տրավմայի կանխարգելման» և «Հոգեբանական Առաջին Օգնության» սերտիֆիկացված դասընթացավար է։ Մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստման դասընթացների և սեմինարների: 2019թ. անցել է EMDR մեթոդի 1-ին, իսկ 2021թ.՝ 2-րդ մակարդակի մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

2019թ-ից ակտիվորեն կիրառում է հոգետրավմաների հետ աշխատանքի EMDR մեթոդը՝ միաժամանակ ստանալով մասնագիտական սուպերվիզիաներ և մասնակցելով այդ մեթոդի շուրջ վերապատրաստումների, սեմինարների և վեբինարների:

2021թ-ից EMDR Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի անդամ է: 2022թ դեկտեմբերին ստացել է սերտիֆիկացված EMDR հոգեթերապևտի կոչում EMDR Europe-ի կողմից: Աշխատում է EMDR և կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի մեթոդներով:

Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են տրավմաների հետ աշխատանքը` ՀՏՍԽ, սուր սթրեսային ռեակցիաներ, ներառյալ ռազմական իրավիճակներին առնչվող հոգետրավմաներ; կպչուն-սևեռուն խանգարումները; տագնապային խանգարումների հետ աշխատանքը՝ վախեր և ֆոբիաներ, խուճապային գրոհներ; բռնություն վերապրած անձանց հետ աշխատանքը; միջանձնային փոխհարաբերություններին առնչվող հարցեր, ծնողավարում և այլն:
Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Կարողանում է հաղորդակցվել նաև իտալերեն լեզվով:

«Երկուսով»-ին միացել է 2022թ-ի դեկտեմբերից:

Վարդուհի Տիգրանյան

Երեխաների և դեռահասների հետ աշխատող հոգեբան, խմբավար, սեմինարավար, կրթության հոգեբան, փորձը՝ 15 տարի

2009 թ. ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի

հոգեբանության բաժինը։ Ունի մագիստրոսի աստիճան։ Անցել է մի շարք նեղ մասնագիտական վերապատրաստումներ՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիա, մանկական հոգեթերապիա, խաղային թերապիա, վախերի և ագրեսիայի հետ աշխատանքի առանձնահատկություններ,
ավազաթերապիա և այլն։ Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի անդամ է։ Աշխատանքային գործունեության ընթացքում իրականացնում է մի շարք վերապատրաստումներ ուսուցիչների հետ, ծնողավարման դասընթացներ, անհատական, խմբային աշխատանքներ երեխաների և դեռահասների հետ։

«Երկուսով»-ին միացել է 2022 թ.-ի ապրիլից։

Աքսաննա Ներսեսյան

Երեխաների և դեռահասների հետ աշխատող մանկական հոգեբան, կրթության հոգեբան, փորձը՝ 7 տարի

2021 թ. ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի «Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագիրը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2016 թ-ից զարգացման առանձնահատկություններ՝ աուտիզմ, Դաունի համախտանիշ և այլ մտավոր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ։

Անցել է մի շարք նեղ վերապատրաստումներ՝ կիրառական-վարքային վերլուծություն, մանկական հոգեթերապիա, խաղային թերապիա, պարաշարժողական թերապիա, առաջնային հոգեբանական աջակցություն, ընտանեկան ճգնաժամային միջամտություն և այլն։ Աշխատանքային գործունեության ընթացքում իրականացնում է ծնողավարում, անհատական և խմբային աշխատանքներ երեխաների և դեռահասների հետ։

«Երկուսով»-ին միացել է 2023 թ.-ի հունվարին։

Վարսի Սենեքերիմյան

Մանկական հոգեբան, փորձը՝ 6 տարի

2018թ ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության բաժինը։ Ունի մագիստրոսի աստիճան։

2017-2018թթ. աշխատել է Այբ դպրոցում՝ որպես հոգեբան։ 2020֊2021թթ.՝ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամում՝ որպես մանկան զարգացման խմբակավար։ Անցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ, մասնավորապես մանկական հոգեթերապիայի և արտթերապիայի ոլորտներում:

Մասնագիտական հետաքրքրություններն են աուտիզմ, տագնապներ, վախեր, հաղորդակցման դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանքը, ծնողների խորհրդատվությունը: Վարում է խմբեր և սեմինարներ:

«Երկուսով»-ին միացել է 2022թ.-ից:

Գոհար Բարխուդարյան

Մանկական հոգեբան, խմբավար, սեմինարավար, փորձը՝ 13 տարի

2008 թ-ին ավարտել է ԵՊՄՀ-ի Հոգեբանության և սոցիալական մանկավարժության բաժինը` ստանալով բակալավրի աստիճան: Մասնագիտական գործունեությունը սկսել է 2009 թ-ից: 2015 թ-ին ԳԱԱ-ում ստացել է կլինիկական հոգեբանի մագիստրոսի աստիճան։ Անցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ` մասնավորապես մանկական հոգեթերապիայի և արտթերապիայի ոլորտներում: Վարում է խմբեր, սեմինարներ և ծնողներին տրամադրում հոգեբանական խորհրդատվություն։ Մասնագիտական հետաքրքրություններն են տագնապային խանգարումներ, վախեր, ֆոբիաներ, աուտիզմ, հաղորդակցման դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանքը։

«Երկուսով»-ին միացել է 2020թ-ին:

Լալա Պետրոսյան

Մանկական հոգեբան, խմբավար, սեմինարավար, փորձը` 10 տարի:

2011 թ. Ավարտել է Երևանի Մ. Մաշտոցի անվան համալսարանը մանկավարժություն և հոգեբանություն ֆակուլտետի հոգեբանություն և մանկավարժություն բաժինը:

2011-2013 թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության բաժինը: Ունի մագիստրոսի աստիճան:
Անցել է մի շարք վերապատրաստման դասընթացներ մասնավորապես մանկական հոգեթերապիայի ոլորտում:
Մասնագիտական հետաքրքրություններն են` վախեր, տագնապներ, աուտիզմ, շփման դժվարություններ, գերակտիվություն ունեցող երեխաների հետ աշխատանքը: Տրամադրում է ծնողների խորհրդատվություն, վարում է զարգացման և թերապևտիկ խմբակներ:

«Երկուսով»-ին միացել է 2013թ.-ից:

Նելլի Հարությունովա

Լոգոպեդ, փորձը՝ 8 տարի

2015թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հատուկ կրթության մանկավարժություն և հոգեբանություն» ֆակուլտետի Լոգոպեդիա բաժինը` ստանալով մագիստրոսի գիտական աստիճան։

Անցել է մի շարք վերապատրաստման դասընթացներ։ Իրականացնում է խոսքի զարգացնող և շտկող աշխատանք հատուկ կարիք ունեցող անձանց հետ (աուտիզմ, հոգեկան զարգացման հապաղում, մտավոր հետամնացություն, մանկական ուղեղային կաթված)։

Իրականացնում է հնչարտասանության (դիսլալիա), անխոսության(ալալիա), գրավոր խոսքի(դիսգրաֆիա), կարդալու դժվարության(դիսլեքսիա), խոսքի զարգացման հապաղման, խոսքի ընդհանուր թերզարգացման շտկողական և զարգացնող աշխատանքներ:

«Երկուսով»-ին միացել է 2021թ.-ից։

Աննա Հոսեփյան

Լոգոպեդ, վարքային թերապիստ, փորձը՝ 11 տարի

2013թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ․ Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի Լոգոպեդիայի բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

2012թ. ստացել է ABA ծրագրով աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատելու վարքային թերապիստի որակավորում: 2013թ. ստացել է PECS (Picture Exchange Communication System) մեթոդով աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատելու որակավորում:

Մասնագիտական հետաքրքրություններն են՝ աուտիզմ, հոգեկան զարգացման հապաղում, մտավոր հետամնացություն, Ասպերգերի համախտանիշ ունեցող երեխաների խոսքի զարգացմանն ուղղված լոգոպեդական տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը, նոր մեթոդների մշակումը և ինտեգրումը, ինչպես նաև տարբեր մասնագիտական սեմինարիների և թրեյնինգների կազմակերպումը:

«Երկուսով»-ում աշխատում է 2015թ.-ից: