Շատերը երազում են ապրել իրենց կյանքի միակ տղամարդու հետ, բայց ոչ բոլորն են կարողանում պահպանել հարաբերությունները: Ինչպե՞ս ընտրել այն միակին, ով իսկապես կարող է ձեր երկրորդ կեսը լինել: Ինչպե՞ս հասկանալ պատրաստ ենք երկարատև հարաբերությունների, թե՞ ոչ:
1. Ընտրեք այնպես, կարծես կույր եք: Փակեք աչքերը և փորձեք տեսնել: Ինչո՞ւ եք սիրում այդ տղամարդուն` նրա բարության, հավատարմության համար, այն բանի համար, որ առանց խոսքերի կարողանում է հասկանալ ձեզ, խոր կապվածություն եք զգում, ձեր և իր մասին հոգ տանելու պատրաստակամություն եք զգում:
2. Ընտրեք նրան, ով հետաքրքրասեր է, ունակ է սովորելու, իրերը նորովի տեսնելու, հետազոտելու, փորձելու և իր անձնային աճի ուղղությամբ մտածելու:
3. Ընտրեք այն մարդուն, ով կցանկանա նմանվել ձեզ, ամուր, ուժեղ և կայուն, բայց միևնույն ժամանակ ճկուն քամիների ազդեցության տակ, ինչպես ծառը: Ընկալունակ, ով ունակ է նկատել և տեսնել իր շուրջը, ընտրեք նրան, ով ապրում է գիտակցորեն:
4. Ընտրեք այն մարդուն, ով չի թաքցնում իր զգացմունքները, երբ նրան ցավ եք պատճառում և ով իր հերթին զգում և զղջում է ձեզ ցավեցնելիս: Ընտրեք նրան, ով կարողանում է կարեկցել ձեզ:
5. Ընտրեք նրան, ով ապրում է հարուստ ներաշխարհով, ով ունի հետաքրքրություններ, հոբբիներ, ով շարժվում է հենց իր ճանապարհով և ով որպես իր կյանքի ընկեր տեսնում է հենց այդպիսի ինքնուրույն մարդու:
6. Ընտրեք նրան, ում հետ ընդհանուր հակումներ և հետաքրքրություններ ունեք: Լինել միասին նշանակում է ստեղծել ընդհանուր հիշողություններ, անել ինչ-որ բան միասին, հիշել միասին անցկացրած օրերի մասին և պահպանել միասնոթյունը նույնիսկ ամենադժվար պահերին:
7. Ընտրեք նրան, ում հետ դուք երեխաների, փողի, ամուսնության և ընտանիքի վերաբերյալ նույն հայացքներն ունեք: Այդպես դուք կնվազեցնեք հարաբերություններում երբեմն առաջացող լարվածության մակարդակը: Եթե այս հարցերի պատասխանները ձեզ բավարարում են, ապա ավելի հեշտ է լինում տրվել զգացմունքներին ու խենթություններին:
8. Ընտրեք նրան, ով գիտի, թե ինչ է կարեկցանքն ու աջակցությունը, կարող է լսել, պատրաստ է ձեզ այնքան ժամանակ տրամադրել, որքան դուք իրեն:
9. Ընտրեք նրան, ով կարողանում է ծիծաղել իր վրա կամ նրան, ով կարողանում է դադարեցնել վեճը նախադասության կեսից:
10. Պատրաստ եղեք աչք փակել մի շարք թերությունների և թերացումների վրա: Հասկացեք՝ ինչի հետ եք պատրաստ հաշտվել, իսկ ինչը չեք կարող ընդունել: Եթե մարդը հաշտ չէ իր խղճի հետ, նա հաճախ ստում է, ճշմարտությունն ասելու փոխարեն թաքցնում իր սխալը դրամատիկ պատմություններով:
11. Որպեսզի սերը հարատև լինի, եղեք ընկերներ, այլ ոչ միայն սիրեկաններ: Դուք պատրա՞ստ եք օգնել ձեր զուգընկերոջն այնպես, ինչպես կօգնեիք ձեր լավագույն ընկերոջը:
12. Շատ կարևոր մի բան ևս. ընտրեք նրան, ով հարստացնում է ձեր կյանքը, նոր երանգներ, մտքեր, զգացմուքներ է ավելացնում ձեր կյանքում, այլ ոչ նրան, ով խլում է դրանք, տանում դեպի մռայլ, աննշանակալի և թախծալուր օրերի:
Աղբյ. ` К. Пинкола Эстес «Бегущая с волками. Женский архетип в мифах и сказаниях» (София, 2005)