Մասնագետների բնորոշմամբ հուզական սպառման համախտանիշը` (ՀՍՀ) երկարաժամկետ սթրեսային հակազդում է, որն առաջանում է միջին ինտենսիվության, մասնագիտական տևական սթրեսների ազդեցության հետևանքով:
Հուզական սպառման մեջ գտնվող մարդն ունենում է ամեն ինչից հոգնածության, ընկճվածության, անպաշտպան լինելու զգացում, ցանկությունների բացակայություն, վախ անորոշ ու անկառավարելի իրավիճակներից, ոչ բավարար ուժեղ, ոչ բավարար կատարյալ երևալու մտավախություն:
Նրանց մտքերում գերակշռում են սեփական անձի հանդեպ անարդարացի գործողությունների, հասարակության մեջ ունեցած դիրքին անարժան լինելու, շրջապատի կողմից գնահատված չլինելու, անլիարժեքության մասին մտքերը:
Ավելի հաճախ այս մարդիկ քննադատում են սեփական անձն ու շրջապատին, նկատված կամ հակառակը՝ աննկատ մնալու ձգտում են ունենում, ամեն ինչ շատ լավ անելու կամ էլ բացարձակապես ջանք չթափելու ցանկությամբ են աշխատում:
Կարևոր է իմանալ, որ հուզական սպառումը շատ նենգ գործընթաց է, քանի որ դրան ենթակա մարդը շատ հազվադեպ է նկատում սպառվածության նշանները: Նրանք աջակցության և հոգատար վերաբերմունքի կարիք ունեն, պետք է չէ նրանց մեղադրել և բացատրություններ պահանջել:
Հուզական սպառումից խուսափելու համար անհրաժեշտ է ինքնաճանաչման և ինքնազարգացման դասընթացների մասնակցել, բարձրացնել սեփական ինքնագնահատականը, ավելի ու ավելի շատ առիթներ գտնել սեփական անձին խրախուսելու, սեր և հարգանք դրսևորելու համար:
Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի շարք կանոնների վիշտը և կորուստը ապրելու, դրանից առողջ դուրս գալու և հրաժեշտ տալու համար:
Հկտ 31 2023Այս օրերին մեր հասարակությունը փորձում է դիմակայել ծանրագույն սթրեսային իրավիճակների՝ պատերազմական լարվածություն, կորուստներ, ծանր ֆիզիկական վնասվածքներ ստացած հայրենակիցներ, բռնի տեղահանում:
Հկտ 21 2023