Սուր տագնապային խանգարումն առաջ է գալիս, երբ մարդը բախվում է չափազանց տրավմատիկ սթրեսորի: Այն բնորոշվում է հետևյալ ախտանշաններից ամենաքիչը երեքի առկայությամբ.
1) շշմածության, մեկուսացվածության զգացում, հուզական հակազդումների բացակայություն,
2) դեռեալիզացիա կամ շրջապատում տեղի ունեցող իրադարձությունների թույլ գիտակցում,
3) դեպերսոնալիզացիա կամ դիսոցիատիվ ամնեզիա (օրինակ՝ չի կարողանում մտաբերել տրավմայի կարևոր պահը):
Սուր տագնապային խանգարումն առաջանում է, երբ անձը ներկա է լինում տրավմատիկ իրադարձության, որը ենթադրում է մահվան կամ լուրջ վնասվածքի առկայություն կամ սպառնալիք, ինչպես նաև սեփական կամ ուրիշների ֆիզիկական ամբողջականությանը սպառնացող վտանգ: Անձի հակազդումն իր մեջ ներառում է ուժեղ վախ, անօգնականության զգացում կամ սարսափ:
Տրավմատիկ իրադարձությունն անընդհատ վերապրվում է կրկնվող պատկերների, մտքերի կամ երազների միջոցով, մարդը վերապրում է տրավման` բախվելով տրավմատիկ իրադարձությունը հիշեցնող որևէ երևույթի, ինչպես նաև ակնհայտորեն խուսափում տրավմատիկ իրողությունը հիշեցնող ազդակներից` մտքեր, զգացումներ, վայրեր, խոսակցություններ, մարդիկ: Դիտվում են տագնապի և անհանգստության բացահայտ ախտանշաններ` քնելու դժվարություն, թույլ կենտրոնացում, գրգռվածություն, մոտորային ակտիվություն, անհանգստություն: Խախտվում է անձի նորմալ գործունեությունը սոցիալական կամ մասնագիտական ոլորտներում, ինչպես նաև դիտվում են դժվարություններ անձի կողմից մի շարք այնպիսի անհրաժեշտ միջոցառումների իրականացման հարցում, ինչպիսիք են աջակցությունն ընդունելը, ընտանիքի անդամներին տրավմատիկ փորձառության մասին պատմելը և այլն:
Այս ախտանշանները դիտվում են նվազագույնը երկու օր, իսկ առավելագույնը` չորս շաբաթ և վերանում են տրավմատիկ իրադարձությունից չորս շաբաթ հետո:
Ա. Բարսեղյան
Եթե լճացել եք աշխատավայրում կամ տանջող հարաբերությունների մեջ եք, բայց կարծում եք, որ ձեր ուժերից վեր է որևէ բան փոխելը, դուք հավանաբար կշարունակեք մնալ նույն վիճակում.
Օգս 09 2022Օգնիր ինքդ քեզ՝ օգնելով ուրիշներին: Կարիքի ժամանակ ուրիշներին օգնություն ցուցաբերելը, օրինակ՝ կամավորական աշխատանք կատարելը, համայնքների կազմակերպումը, պահեստային կամ պատերազմի առաջնագծում պայքարող զինվորների ընտանիքիներին այս կամ այն կերպ սատարելը կարող է ուժ տալ նաև ձեզ:
Հկտ 27 2020