Երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնը հրավիրում է հոգեբանների, մանկավարժների, բժիշկների, ինչպես նաև սոցիալական աշխատողների մասնակցելու Գեշտալտ թերապիա թրեյնինգին:
Թրեյնինգի կառուցվածքը՝
1. Awareness և ապահովություն
2. Գեշտալտ թերապիայի մասին
• ակունքները
• հիմնական գաղափարները
• նպատակը
• քայլերը
3. Կոնտակտ
• կոնտակտի սահմանները
• կոնտակտի ցիկլը
4. կոնտակտի ոճերը
5. Գեշտալտ թերապիայի հիմնաքարերը
• ֆենոմենոլոգիա
• դաշտի տեսություն
• դիալոգ
6. Անձի կոնցեպցիան գեշտալտ թերապիայում
7. Գեշտալտ թերապևտի անձը
8. Գեշտալտ թերապևտ- այցելու փոխհարաբերությունները
9. Ֆիգուրայի գիտակցումը թերապևտիկ պրոցեսում
10. Ագրեսիայի և հույզերի ընկալումն ու կարևորումը գեշտալտ թերապիայում
11. Աշխատանք բևեռների հետ
12. Փոփոխության պարադոքսալ տեսություն և դրա կիրառելիությունը թերապիայում
13. Գեշտալտ խմբերի յուրահատկությունը, անհատական աշխատանք խմբի ներսում:
Թրեյնինգի ընթացքում տեսությանը զուգահեռ իրականացվելու են տարբեր էքսպերիմենտներ, արտ-գեշտալտ տեխնիկաներ, մարմնին ուղղված աշխատանք, այդ թվում մեդիտացիաներ և այլն:
Այն հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել գեշտալտ թերապիայի մասին, ձեռք բերված գիտելիքներն ու փորձը կիրառել ինչպես այցելուների հետ աշխատանքում, այնպես էլ կյանքում:
Նախնական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին ժամը 18:30, երբ էլ կորոշվի հետագա հանդիպումների օրերն ու ժամերը: Տևողությունը՝ 48 ժամ, 2 ամիս:
Տևողությունը՝ 48 ժամ, 2 ամիս:
Մասնակցության արժեքը՝ 25.000 դրամ յուրաքանչյուր ամսվա համար:
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես զանգահարել և գրանցվել 010 584838, 094 584840 հեռախոսահամարներով:
Թրեյնինգը նախատեսված է հոգեբանների, մանկավարժների, բժիշկների, ինչպես նաև սոցիալական աշխատողների համար:
Թրեյնինգը մշակել է և կվարի սերտիֆիկացված գեշտալտ-թերապևտ Մարինա Սերոբյանը:
Մարինա Սերոբյանը 2002-ին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Հոգեբանության բաժինը: Ունի մագիստրոսի կոչում: Կրթությանը զուգահեռ մասնակցել է մասնագիտական տարբեր վերապատրաստումների:
2002-ին սկսել է մասնագիտական պրակտիկան՝ աշխատելով միջազգային և տեղական կազմակերպություններում երեխաների, այնուհետև նաև մեծահասակների հետ՝ կատարելով անհատական և խմբային աշխատանքներ:
2012-2017 ուսումնասիրել է գեշտալտ թերապիա Գեշտալտ թերապիայի և ընտանեկան հոգեթերապիայի կովկասյան ինստիտուտում (Caucasus Institute of Gestalt Therapy and Family Psychotherapy (CIGTFP), քաղաք Թբիլիսի, http://gestaltinstitute.ge/)
Համարվում է EAGT (The European Association for Gestalt Therapyhttp://www.eagt.org/) ստանդարտներով ուսուցանված և սերտիֆիկացված գեշտալտ թերապևտ:
Համագործակցել է “Իդիլիա” հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հետ (ք. Թբիլիսի) ՝ անցկացնելով մասնագիտական վերապատրաստումներ:
2014-ից համագործակցում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտակցված կենտրոնի հետ:
Բոլորին արդեն հայտնի խմբակը վերաբացվում է և խոստանում գրգռել երեխաների բոլոր զգայարանները՝ լայն բացված աչուկներ, բաց բերաններ ու համակ ուշադրություն։
Սպտ 06 2017