Դեռահասություն. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Մարդու կյանքի ոչ մի շրջանում այնքան լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենում, որքան դեռահասության տարիքում, որովհետև այս տարիքն անցումային շրջան է հասունության և մանկության միջև: Մանկությունից մինչև հասունություն երեխան բավական մեծ ճանապարհ է անցնում և այդ ճանապարհն անցնում է մի քանի տարվա ընթացքում: Դեռահասություն ասելով, սովորաբար, մենք հասկանում ենք 10-ից 14/15 տարեկան հասակը, սակայն կան երեխաներ, որոնց մոտ դեռահասության շրջանը սկսվում է ավելի վաղ տարիքից՝ 8/9 տարեկան կամ ավելի ուշ՝ 13/14: Դեռահասներն իրենց դեռահասության ամբողջ շրջանում կարող են օրինակ՝ մեկ տարվա ընթացքում 8-10 սմ հասակ առնել, ակնհայտորեն փոխվել, դառնալ անճանաչելի և այս փոփոխությունները տեղի են ունենում ոչ միայն նրանց արտաքինում, այլև ամբողջ մարմնում և հոգեկան ախարհում: Այս բոլոր փոփոխությունները շատ դժվար են ապրվում հենց իրենց՝ դեռահասների կողմից: Այս տարիքում շատ կարևոր ու կենտրոնական տեղ է զբաղեցնում սեռական հասունացումը, որը տարբեր դեռահասների կողմից տարբեր կերպ է ապրվում: Այս փոփոխությունը դեռահասների մոտ լարվածություն ու տագնապ առաջացնող փոփոխություն է: Մենք գիտենք, որ այս թեման արգելված և տաբու թեմա է մեր հասարակության մեջ: Սովորաբար, ծնողներն այս փոփոխություններին համապատասխան վերաբերմունք ցույց չեն տալիս: Ավելի հաճախ նրանք ինչ-որ արգելող, սահմանափակող, վախեցնող արտահայտություններով սկսում են դեռահասներին կաշկանդել: Արգելում են հետաքրքրվել իրենց մարմնով կամ հակառակ սեռով: Սա խոսում է այն մասին, որ ծնողներն այս հարցերի շուրջ վախեր ունեն և վախենում են, որ դեռահասն իրեն վտանգող վարքագիծ կդրսևորի: Սակայն կարևոր է գիատակցել, որ այս փուլում դեռահասներն ավելի շատ աջակցության և խորհրդատվության կարիք ունեն: Նրանց օգնելու համար նախ և առաջ մենք ինքներս պետք է հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունենում և ինչպե՞ս պետք է այս փոփոխություններն ուղղորդել:

Կարդացեք նաև

Տեսադարան

Առաջին հոգեբանական օգնություն պատերազմի ժամանակ | Անուշ Ալեքսանյան

Առաջին հոգեբանական օգնություն պատերազմի ժամանակ: Պարզաբանում է «Երկուսով» կենտրոնի հիմնադիր հոգեբան Անուշ Ալեքսանյանը

Նյմ 06 2020
Տեսադարան

Պատերազմական վիճակում վախերի և դրանք կառավարելու մասին | Անուշ Ալեքսանյան

Պատերազմական վիճակում վախերի և դրանք կառավարելու մասին «Երկուսով» կենտրոնի հիմնադիր հոգեբան Անուշ Ալեքսանյանի հարցազրույցը Factor TV-ին։

Նյմ 05 2020
Տեսադարան

Հաճույք. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Մանկությունը զերծ չէ սթրեսներից: Թյուր կարծիք կա, որ մանկությունն անհոգ շրջան է մարդու կյանքում, և երեխաները սթրես չեն կարող ունենալ:

Մրտ 02 2018