Հոգեբանի դիմելու կարիքն առաջանում է այն իրավիճակներում, երբ հասկանում ենք, որ տվյալ դրությունից ինքնուրույն դժվարանում ենք դուրս գալ: Կարևոր է խնդրի դրսևորման չափը. եթե խնդիրը սկսում է խանգարել մեր կյանքի ամենակարևոր ոլորտներում մեր գործունեությանը, դրսևորմանը (օրինակ՝ ընտանիք, աշխատանքային միջավայր, ուսման ոլորտ, ընկերների հետ հարաբերություններ, անձնական հարաբերություններ, մասնագիտական զարգացում): Սրանք յուրաքանչյուր մարդու կյանքում կարևոր տեղ զբաղեցնող ոլորտներ են: Եթե այս ոլորտներում անհաղթահարելի և կայուն խնդիրներ են առաջանում, սրանք նշաններ են, որոնք վկայում են հոգեբանական խնդիրների մասին: Այս պարագայում մարդը կարիք ունի այս բոլոր հարցերը մասնագետի հետ քննարկելու: Երբ այս խնդիրները դրսևորվում են մի քանի ոլորտներում զուգահեռաբար՝ ընկերական հարաբերություններում, անձնական հարաբերություններում և այլն, խոսում է այն մասին, որ մարդն ունի լիարժեք կենսագործունեության և ինքնադրսևորման խնդիր իր կյանքի կարևորագույն ոլորտներում: Հաճախ մենք կարծում ենք, որ իրականում խնդիր չկա, սակայն այս երևույթն էլ իր հիմնապատճառներն ունի: Հաճախ այդ պատճառները սոցիալ-տնտեսական և մշակութային են: Սրանք սխալ պատկերացումներ են, քանի որ մարդը կարող է իրականում իր կյանքի բոլոր ոլորտներում հաջողել և լիարժեք բավարաված լինել իր կյանքի տվյալ ժամանակահատվածի ձեռքբերումներով, ապրումներով և հաջողություններով: Կան նաև խնդիրներ, որոնք մարդիկ երբեք իրենց հետ չեն կապում: Օրինակ՝ երբ մարդն իր կյանքում ունենում է նմանատիպ կրկնվող պատմություններ, նա դա կապում է ուրիշների հետ: Սակայն կյանքում կրկնվող նմանատիպ պատմությունները նշան են, որ տվյալ մարդը ունի որոշակի ազդեցություն այդ իրավիճակներում, քանի որ նա այդ իրավիճակների անմիջական մասնակիցն է: Նման դեպքում անհրաժեշտ է խոսել մասնագետի հետ և հասկանալ՝ որո՞նք են այն գործոնները, որոնք պայմանավորում են մեր կյանքում նմանատիպ իրավիճակներ: Մյուս կարևոր նշանը մարդու մոտ անհիմն առաջացած վախերն են:
Առաջին հոգեբանական օգնություն պատերազմի ժամանակ: Պարզաբանում է «Երկուսով» կենտրոնի հիմնադիր հոգեբան Անուշ Ալեքսանյանը
Նյմ 06 2020Պատերազմական վիճակում վախերի և դրանք կառավարելու մասին «Երկուսով» կենտրոնի հիմնադիր հոգեբան Անուշ Ալեքսանյանի հարցազրույցը Factor TV-ին։
Նյմ 05 2020