Խոսքի զարգացման խնդիրները. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Երեք ամսականում երեխան արդեն պետք է իր հայացքով հետևի իր շուրջը տեղի ունեցող ինչ-որ շարժի, պետք է ժպտա, երբ իր հետ խոսում են, պետք է արձագանքի իրեն ուղղված խոսքին:

7-ից 9 ամսական շրջանում երեխան պետք է տեսնի, երբ իրեն ինչ-որ բան են ցույց տալիս, երեխան պետք է շրջվի, նայի այն առարկային կամ երևույթին, որն իրեն ցույց են տալիս:

8/9 ամսական շրջանում երեխան արդեն պետք է կարողանա երկու հնչյունից կազմված վանկեր կրինել, որոնք ծնողները սովորաբար նմանեցնում են բառերի:

Արդեն 1 տարեկանում երեխան պետք է սկսի իմաստավորված բառեր ասել, բայց եթե երեխան մինչև 18 ամսականը որևէ բառ չի ասում, մենք պետք է անհանգստանանք: Տարածված թյուր կարծիք կա, որ եթե երեխան մինչև 3 տարեկանը չի խոսում, ապա անհանգստանալու և մասնագիտական օգնության դիմելու կարիք չկա: Սա տարածված թյուր կարծիք է, քանի որ մասնագետները պնդում են, որ եթե երեխան մինչև 18 ամսականը չի սկսում իմաստավորված բառեր օգտագործել, պետք է փորձել պարզել խնդրի պատճառը:

Որքան երեխային տրամադրվող խոսքը բարդ է և անհասկանալի, ծավալի և քանակի առումով շատ է, այնքան երեխայի համար դժվար է այն վերամշակել և վերածել խոսքի: Մենք այսօր շատ հաճախ տեսնում ենք երեխաների, որոնք գույներն ասում են տարբեր լեզուներով, թվերն են ասում տարբեր լեզուներով, բայց դեեռևս չունեն լիարժեք ձևավորված խոսք: Կարծում եմ, որ պետք է երեխային թույլ տալ նախ լիարժեք ձևավորել իր խոսքը կյանքի համար անհրաժեշտ իրավիճակներում կիրառելիության մակարդակով: Այսինքն՝ նախ երեխան պետք է ձևավորի իր խոսքը, որպեսզի կարողանա հայտնել իր կարինքները, շփվել մեծահասակների հետ,  բակում շփվել և խաղալ իր հասկակիցների հետ: Միայն այս մակարդակով մայրենի լեզուն յուրացնելուց հետո կարելի է մտածել երկրորդ լեզվի ուսուցման մասին:

Խոսքի զարգացման համար կարևոր է նաև երեխայի հետ շփումը և համատեղ զբաղմունքներ ունենալը: Այս պարզ կենցաղային իրավիճակներում շփումը կարող է նպաստել երեխայի խոսքի զարգացմանը: Պարզապես պետք է սահմանափակել տարբեր լեզուների ազդեցությունը երեխայի վրա՝ նախքան նրա խոսքի լիարժեք ձևավորումը, պետք է խուսափել տարբեր էլեկտրոնային սարքավորումների հետ երեխայի տևական շփումը, քանի որ սա ոչ թե կենդանի շփում է, այլ՝ երեխայի կողմից պասիվ խոսքի ընկալում:

Կարդացեք նաև

Առաջին հոգեբանական օգնություն պատերազմի ժամանակ | Անուշ Ալեքսանյան

Առաջին հոգեբանական օգնություն պատերազմի ժամանակ: Պարզաբանում է «Երկուսով» կենտրոնի հիմնադիր հոգեբան Անուշ Ալեքսանյանը

Նյմ 06 2020

Պատերազմական վիճակում վախերի և դրանք կառավարելու մասին | Անուշ Ալեքսանյան

Պատերազմական վիճակում վախերի և դրանք կառավարելու մասին «Երկուսով» կենտրոնի հիմնադիր հոգեբան Անուշ Ալեքսանյանի հարցազրույցը Factor TV-ին։

Նյմ 05 2020

Հաճույք. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Մանկությունը զերծ չէ սթրեսներից: Թյուր կարծիք կա, որ մանկությունն անհոգ շրջան է մարդու կյանքում, և երեխաները սթրես չեն կարող ունենալ:

Մրտ 02 2018