Խորհուրդները և դրանց վնասները. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Մեր հասարակության մեջ շատ տարածված մի գործընթաց կա, որը կոչվում է խորհուրդ տալ կամ խորհրդատվություն: Առաջին հայացքից սա կարող է թվալ շատ անվնաս մի բան, սակայն երբ մի քանի շերտ խորանում ենք այս խնդրի մեջ, տեսնում ենք, որ այստեղ բավական լուրջ վտանգներ կան: Առաջին հարցը հետևյալն է. ինչո՞ւ ենք խորհուրդներ տալիս և ինչի՞ վրա հենվելով, իսկ երկրորդ հարցը այդ խորհուրդների ազդեցության և հետևանքների հարցն է: Մեր մշակույթի մեջ խորհուրդ տալը համարվում է աջակցության մի ձև: Շատ հաճախ խորհուրդները տրվում են անձնական կյանքին վերաբերող հարցերի շրջանակներում: Ինչի՞ց են բխում մեր խորհուրդները: Հաճախ մենք վստահ ենք լինում այն հարցերի շուրջ, որոնք մեր փորձով ստուգված կամ ապացուցված ենք համարում, սակայն այս պարագայում մենք հաշվի չենք առնում դիմացինի փորձառության առանձնահատկություններն ու տարբերությունները: Խորհուրդ տալն ամենապատասխանատու և ամենաբարդ քայլերից մեկն է, ինչում մենք շատ համարձակ ենք մեր մշակույթում: Մենք՝ հոգեբաններս, հանդիպում ենք մարդկանց մոտ ի հայտ եկած խնդիրների, որոնք առաջացել են այլոց խորհուրդների հետևելու արդյունքում: Յուրաքանչյուրս պետք է կարողնանք սեփական փորձի վրա հիմնված ինքնորույն որոշումներ կայացնել՝ ինքներս մեզ թույլ տալով սխալվելով սովորելու հնարավորություն: Միայն այս պարագայում ենք մենք փորձ ձեռք բերում և մեր ստացած գիտելիքների և փորձի տերը դառնում: Երբեք մեկ ուրիշի փորձառությունը, կյանքի պատմությունը չի կարող արտատպվել և օգտագործվել մեկ ուրիշի կյանքում: Մեր խնդիրն է գտնել հաջողության մեր անհատական և ուրույն բանաձևը՝ հաղթահարելով մեր սեփական վախերն ու մեր ճանապարհին հանդիպող բարդություններն ու խոչընդոտները: 

Կարդացեք նաև

Տեսադարան

Առաջին հոգեբանական օգնություն պատերազմի ժամանակ | Անուշ Ալեքսանյան

Առաջին հոգեբանական օգնություն պատերազմի ժամանակ: Պարզաբանում է «Երկուսով» կենտրոնի հիմնադիր հոգեբան Անուշ Ալեքսանյանը

Նյմ 06 2020
Տեսադարան

Պատերազմական վիճակում վախերի և դրանք կառավարելու մասին | Անուշ Ալեքսանյան

Պատերազմական վիճակում վախերի և դրանք կառավարելու մասին «Երկուսով» կենտրոնի հիմնադիր հոգեբան Անուշ Ալեքսանյանի հարցազրույցը Factor TV-ին։

Նյմ 05 2020
Տեսադարան

Հաճույք. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Մանկությունը զերծ չէ սթրեսներից: Թյուր կարծիք կա, որ մանկությունն անհոգ շրջան է մարդու կյանքում, և երեխաները սթրես չեն կարող ունենալ:

Մրտ 02 2018