Սեմինար լոգոպեդիա
Սեպտեմբերի 25-ին «Երկուսով» մասնագիտացված հոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Նորարարական այլընտրանքային տեխնոլոգիաների կիրառումը խոսքի զարգացման հապաղման ժամանակ» թեմայով սեմինար, որը նախատեսված էր այս խնդրով հետաքրքրված մասնագետների և ծնողների համար։
Սեմինարը վարեց Կենտրոնի լոգոպեդ, վարքային թերապիստ Աննա Հոսեփյանը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը՝
- Բացասական գործոնների դերը խոսքի զարգացման գործընթացում,
- Երեխայի բացասական վարքի ձևավորումը որպես ԽԶՀ հետևանք,
- Ընտանիքի դերը երեխայի խոսքի զարգացման գործնթացում,
- ԽԶՀ ախտորոշումը և ընթացիկ դինամիկ գնահատման կազմակերպումը,
- Լոգոպեդական աշխատանքում ծնող – մասնագետ փոխհամագործակցության կազմակերպումը
- Լոգոպեդական աշխատանքում այլընտրանքային տեխնոլոգիաների կիրառումը: