Սեռական դաստիարակություն․ Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Որոշակի տարիքում երեխաները սկսում են հետաքրքրվել իրենց ծագման հարցերով: Հիմնականում այս հարցերը երեխաների մոտ առաջանում են 2.5-ից 4/5 տարեկանն ընկած ժամանակահատվածում: Այս տարիքում երեխաները սկսում են նաև հետաքրքրվել իրենց սեռին վերաբերող հարցերով, որովհետև այս տարիքում երեխաները սկսում են տարբերել սեփական սեռը: Այս հարցերը անսպասելի են լինում ծնողների և մանկավարժների համար: Կան մի շարք հարցեր, որոնք այս ընթացքում անպայման է երեխայի հետ քննարկել: 

Առաջին հարցը հետևյալն է. 
Որտե՞ղ ես այս մասին լսել:


Հաջորդ հարցը հետևյալն է.
Ի՞նչ գիտես այս մասին:


Երրորդ կարևոր հարցն է.
…իսկ դու՞ ինչ ես մտածում:


Շատ ծնողներ հատկապես այս հարցը չեն տալիս երեխաներին, սակայն այս հարցը մեզ կարող է կողմնորոշել՝ ի՞նչ է պետք երեխային պատմել: Պետք է իմանալ, որ երեխաներն այս հարցերը տալով ամենևին չեն փորձում սեռական հարաբերությունների մասին տեղեկատվություն ստանալ: Մեր առաջին վրիպումը լինում է միայն ֆիզիկական կողմի վրա կենտրոնանալը և այդ մասին երեխային պատմելու անհարմարավետությունը: Իրականում խորհուրդ է տրվում երեխային պատմել ոչ միայն երևույթի բոլոր մանրամասները, այլ պետք է երեխային տրամադրել նրա տիրապետած ինֆորմացիայից մեկ շերտ ավել խորության տեղեկատվություն:

Կարդացեք նաև

Առաջին հոգեբանական օգնություն պատերազմի ժամանակ | Անուշ Ալեքսանյան

Առաջին հոգեբանական օգնություն պատերազմի ժամանակ: Պարզաբանում է «Երկուսով» կենտրոնի հիմնադիր հոգեբան Անուշ Ալեքսանյանը

Նյմ 06 2020

Պատերազմական վիճակում վախերի և դրանք կառավարելու մասին | Անուշ Ալեքսանյան

Պատերազմական վիճակում վախերի և դրանք կառավարելու մասին «Երկուսով» կենտրոնի հիմնադիր հոգեբան Անուշ Ալեքսանյանի հարցազրույցը Factor TV-ին։

Նյմ 05 2020

Հաճույք. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Մանկությունը զերծ չէ սթրեսներից: Թյուր կարծիք կա, որ մանկությունն անհոգ շրջան է մարդու կյանքում, և երեխաները սթրես չեն կարող ունենալ:

Մրտ 02 2018