Բժշկի հիմնական պարտավորությունները.
Բժիշկը պարտավոր է՝
— Մշտապես ներկայացնել իր մասնագիտական անկախ տեսակետը և պահպանել մասնագիտական վարվելակերպի բարձրագույն նորմերը,
— Հարգել բուժումն ընդունելու կամ մերժելու պացիենտի իրազեկված լինելու իրավունքը,
— Թույլ չտալ, որ իր մասնագիտական դիրքորոշումը կրի անձնական շահի կամ անարդար խտրականության ազդեցությունը,
— Հակված լինել տրամադրելու մասնագիտական և բարոյական առումով ամբողջապես անկախ ու համարժեք բուժական ծառայություններ` պահպանելով մարդու հանդեպ հարգանքը և հոգատարությունը,
— Լինել ազնիվ պացիենտների և գործընկերների հետ և տեղեկացնել համապատասխան մարմիններին այն բժիշկների մասին, որոնք գործում են էթիկայի և իրավասության սահմաններից դուրս կամ զբաղված են խաբեությամբ և խարդախությամբ,
— Չունենալ որևէ ֆինանսական շահ կամ այլ դրդապատճառ պացիենտին ուղեգրելիս կամ հատուկ բուժում նշանակելիս,
— Հարգել պացիենտների, գործընկերների և առողջապահության այլ ոլորտների մասնագետների իրավունքներն ու նախասիրությունները,
— Ընդունել իր կարևոր դերը հանրությանը կրթելու գործում, սակայն զգուշանալ հայտնագործությունները, նոր տեխնոլոգիաները և բուժման նոր մեթոդները ոչ մասնագիտական ուղիներով լսարանին հասցնելուց,
— Պաշտոնապես հաստատել միայն այն, ինչն անձամբ է ստուգել,
— Ձգտել լավագույնս օգտագործել առողջապահական միջոցները` ի շահ պացիենտների և նրանց ընտանիքների,
— Համարժեք ուշադրություն և խնամք ցուցաբերել այն դեպքերում, երբ պացիենտը տառապում է որևէ հոգեկան կամ ֆիզիկական հիվանդությամբ,
— Հարգել տեղական և ազգային էթիկայի նորմերը։
Պացիենտների հանդեպ պարտավորությունները.
Բժիշկը պարտավոր է՝
— Մշտապես հիշել մարդու կյանքի նկատմամբ պարտադիր հարգանքի մասին,
— Բժշկական օգնություն տրամադրելիս առաջնորդվել հիվանդի առավելագույն շահերով,
— Պահպանել իր պացիենտի հանդեպ լիարժեք օրինապահությունը և գիտական ռեսուրսների մատչելիությունը։ Եթե հետազոտությունը կամ բուժումը վեր է իր հնարավորություններից, նա պետք է խորհրդակցի կամ ուղեգրի պացիենտին համապատասխան հնարավորություններ ունեցող այլ բժշկի մոտ,
— Հարգել պացիենտի գաղտնապահության իրավունքը։ Էթիկայի սահմաններում բացահայտել պացիենտի վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը իր իսկ համաձայնությամբ կամ երբ առկա է պացիենտի և ուրիշների բուժմանը սպառնացող իրական վտանգ, և այդ բուժումը կարող է իրականացվել միայն գաղտնապահության սկզբունքների խախտմամբ,
— Տրամադրել անհետաձգելի օգնություն որպես մարդասիրական պարտավորություն, մինչև հավաստիանալը, որ մեկ ուրիշը ցանկանում է և կարող է տվյալ օգնությունը ցուցաբերել,
— Որպես երրորդ կողմ հանդես գալու դեպքում համոզվել, որ պացիենտը լիարժեքորեն տեղեկացված է տվյալ իրավիճակի վերաբերյալ,
— Չմտնել սեռական, բռնի կամ չարաշահող հարաբերությունների մեջ իր պացիենտների հետ։
Գործընկերների հանդեպ պարտավորությունները.
Բժիշկը պարտավոր է՝
— Գործընկերներին վերաբերվել այնպես, ինչպես կցանկանար, որ նրանք վերաբերվեին իրեն,
— Չխաթարել իր գործընկերների հարաբերությունները պացիենտի հետ վերջինիս գրավելու նպատակով,
— Ըստ բժշկական անհրաժեշտության` հաղորդակցվել հիվանդի բուժման մեջ ներգրավված այլ գործընկերների հետ` այդ ընթացքում հարգելով պացիենտի տվյալների գաղտնապահությունը և սահմանափակվելով միայն անհրաժեշտ տեղեկատվությամբ։
Ամսագիր «Ֆարմացևտ պրակտիկ» 6-7-2008 (13)
Թիմի աշխատունակությունը, իր առջև դրված հանձնարարությունը հաջող կատարելու կարողությունը պայմանավորված է սոցիալ-հոգեբանական մթնոլորտով, որն իր հերթին այլ հավասար պայմանների դեպքում պայմանավորված է ղեկավարների ու ենթակաների հարաբերությունների առանձնահատկություններով:
Մյս 01 2019Մանկավարժի մասնագիտական գործունեության հաջողությունն ուղղակիորեն կապված է նրա հուզական կայունության հետ: Հուզական կայունության բարձրացմանը նպաստում է հուզական մշակույթի բարձր մակարդակը:
Դկտ 25 2017Հոգեբան-խորհրդատուն համապատասխան բարձրագույն կրթություն և պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող անձ է, որը տրամադրում է հոգեբանական խորհրդատվություն: Անկախ այն բանից, թե այցելուն ինչ խնդրով է դիմել խորհրդատուին, խորհրդատվության նախնական փուլերում նրան առավելագույն հուզում է խորհրդատուի վերաբերմունքն իր հանդեպ` ինչպիսի՞ մարդ է, ինչպե՞ս ինձ կվերաբերվի և այլն:
Դկտ 25 2017