Ինչպես կառավարել ժամանակը

Ժամանակի կառավարման շնորհիվ մենք կարողանում ենք նվազեցնել մեր կյանքում առկա սթրեսը՝ նույնիսկ հասցնելով այն նվազագույնի: Ժամանակն առավել արդյունավետ օգտագործելու համար մասնագետները մի շարք խորհուրդներ են տալիս.

1. Կրճատեք «մեռած» ժամանակը՝ հասցնելով այն նվազագույնի: Դուք հավանաբար կզարմանաք, եթե հաշվեք, թե օրվա ընթացքում որքան ժամանակ է անցնում աննպատակ ու մեռած: Գիրք կարդացեք, թուլացնող վարժություններ արեք, մտորումներին տրվեք:

2. Կանխատեսեք և նախատեսեք, որ օրվա ընթացքում ինչ-որ բան այնպես չի ընթանա, ինչպես դուք եք պլանավորել: Պատրաստ եղեք, որ որոշակի ժամանակ անկախ ձեր կամքից կծախսվի հենց այնպես:

3. «Անձնական» ժամանակ հատկացրեք ձեզ: Դուք չեք կարող պլանավորել օրվա 24 ժամը և շաբաթվա 7 օրը: Պետք է ձեզ թույլ տաք թուլանալ և բավականություն ստանալ կյանքից:

4. Սովորեք ասել «ոչ»: Կլինեն մարդիկ, որոնք կբռնանան ձեր անձնական ժամանակի և ընդհանրապես կյանքի վրա: Նման բան թույլ տալ չի կարելի, այլապես ձեր կյանքը կանցնի ուրիշների սպասելիքներն արդարացնելով:

5. Խրախուսեք ինքներդ ձեզ: Բնականաբար երկարաժամկետ նպատակների իրականացումն ինքնին խրախուսանք ու պարգև կլինի: Բայց այդ նպատակներն անհասանելի կլինեն, եթե դուք չխրախուսեք և չպարգևատրեք ձեզ ձեր փոքրիկ ձեռքբերումների ու փոքրիկ նպատակներին հասնելու համար:

6. Մշտապես ժամանակ գտեք թվելու և վերագնահատելու ձեզ համար կյանքում ամենակարևոր բաները: Դրանց բավարար ժամանակ հատկացրեք: Դա հնարավորություն կտա ձեր կյանքը լցնել այնպիսի գործերով, որոնք ավելի շատ են մոտեցնում ձեզ ձեր հիմնական նպատակներին:

7. Պարզեք՝ ինչպես եք ծախսում ձեր ժամանակը: Օրագիր պահեք ծախսած ժամանակի ու գործերի մասին գրառումների համար:

8. Որո՞նք են ձեր արժեքները և հեռավոր նպատակները: Պատասխանեք «ո՞վ եմ ուզում լինել հեռանկարում, ինչպե՞ս եմ ուզում հիշվել մարդկանց կողմից, ի՞նչն եմ ես գնահատում, ի՞նչն է ինձ դուր գալիս» հարցերին:

9. Հստակեցրեք և առանձնացրեք հեռավոր նպատակներին հասնելու համար ներկա, մոտակա նպատակները: Ի՞նչ կարող եք անել մոտ ապագայում, առաջիկա ամսվա, շաբաթվա ու օրվա ընթացքում: Ձեր առջև կարճաժամկետ նպատակներ դրեք:

10. Նախապես պլանավորեք ձեր գործերը, որպեսզի ժամանակ հատկացնեք ձեզ համար կարևոր, արժեքավոր ու նշանակալի գործերի համար:

Կարդացեք նաև

Ներդաշնակություն

Սննդային վարքագծի խանգարումը և դրա տեսակները

Սննդային վարքագիծը մարդու արժեքային վերաբերմունքն է սննդի և վերջինիս ընդունման ձևերի հանդեպ։

Հնս 05 2023
Ներդաշնակություն

Ինչ է սոցիալականացումը

Սոցիալականացումը մի պրոցես է, որի միջոցով անհատը դառնում է հասարակության անդամ՝ յուրացնելով ընդունված նորմերն ու արժեքները, կրելով այս կամ այն սոցիալական դերը:

Մյս 18 2023
Ներդաշնակություն

Ինչպես խոսել քաղցկեղ ունեցող մարդկանց հետ. ինչ ասել և ինչ չասել

Դեռ ոչ շատ վաղ անցյալում քաղցկեղը մի հիվանդություն էր, որ գրեթե միշտ ավարտվում էր մարդու մահով: Հիմա, թեև պատկերն այլ է, և մարդիկ շատ դեպքերում բարեհաջող հաղթահարում են այն, այնուամենայնիվ այս հիվանդության մասին լուրն առաջացնում է բուռն ապրումներ թե՛ տվյալ մարդու, թե՛ նրա մերձավորների մոտ:

Փտր 04 2021