Ինչպիսին է հասուն մարդը ըստ Աբրահամ Մասլոուի

Ըստ ամերիկացի հոգեբան, հումանիստական հոգեբանության հիմնադիր Աբրահամ Մասլոուի՝ բնակչության միայն 1%-ն է հասուն։ Այդ մեկ տոկոսը կազմող անհատները հոգեբանորեն առողջ և մարդկային էությունն առավելագույն չափով արտահայտող մարդիկ են: Նրանց բնորոշ գծերն են՝

1. Իրականությունն ավելի համապատասխանորեն են ընկալում, քան մյուսները, ազատ են հիմնային պահանջմունքների ազդեցությունից, կարծրատիպերից, նախապաշարմունքներից: Հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում իրենց անհայտ երևույթների նկատմամբ:

2. Իրենց և այլ մարդկանց ընդունում են այնպիսին, ինչպիսին որ կան, արհեստական և վայրի վարվելակերպ չունեն:

3. Վարքում ինքնաբուխ են, պարզ և բնական: Հետևում են ընդունված ծեսերին, ավանդույթներին և արարողություններին, սակայն դրանց վերաբերվում են պատշաճ հումորով: Դա ոչ թե ավտոմատ, այլ գիտակցված կոնֆորմիզմ է վարքի մակարդակում:

4. Ունեն գործնական ուղղվածություն: Այդպիսի մարդիկ սովորաբար զբաղված են ոչ թե իրենցով, այլ իրենց կենսական հարցերով: Սովորաբար նրանք իրենց գործունեությունը կապում են համամարդկային արժեքների հետ և հակված են այն դիտարկել հավերժության և ոչ թե տվյալ պահի հայեցակետից: Այդ պատճառով էլ նրանք բոլորն ինչ-որ առումով փիլիսոփաներ են:

5. Բազմաթիվ իրադարձություններից հեռու մնալու դիրքորոշում ունեն: Դա նրանց օգնում է համեմատաբար հանգիստ տանել անհաջողությունները և քիչ ենթարկվել արտաքին ազդեցություններին: Նրանք հաճախ տրվում են միայնակությանը, ինչը չի անդրադառնում նրանց կայուն լավ տրամադրության վրա:

6. Ինքնուրույն են և կախված չեն շրջապատից, կայուն են ֆրուստրացնող գործոնների նկատմամբ:

7. Ընկալունակ և խորաթափանց են: Ամեն անգամ նոր բան են բացահայտում արդեն հայտնի երևույթի մեջ:

8. Սահմանային ապրումներ են ունենում, որոնք բնութագրվում են սեփական Ես-ի տարրալուծմամբ:

9. Մարդկության հետ մեկ ամբողջություն լինելու զգացում ունեն:

10. Ընկերություն են անում կայացած այլ մարդկանց հետ: Ունեն մարդկանց փոքր շրջանակ, որոնց հետ հարաբերությունները բավականին խորն են: Թշնամական տրամադրվածություն չունեն միջանձնային հարաբերություններում:

11. Փոխհարաբերություններում դեմոկրատ են, պատրաստ են սովորել այլ մարդկանցից:

12. Ունեն ներքին կայուն բարոյական նորմեր: Շատ լավ են զգում չարն ու բարին: Նպատակասլաց են, իսկ նպատակին հասնելու միջոցները միշտ ենթարկվում են նրանց:

13. Ունեն հումորի «փիլիսոփայական» զգացում: Հումորով են վերաբերվում կյանքին և իրենց, սակայն որևէ մեկի անհաջողություններն ու թերությունները ծիծաղելի չեն համարում:

14. Ստեղծագործական են իրենց բոլոր գործողություններում՝ անկախ այն բանից, թե ինչ են անում:

15. Քննադատաբար են մոտենում այն մշակույթին, որին պատկանում են. ընտրում են լավը և մերժում վատը: Իրենց առավելապես համարում են համայն մարդկության մի մասնիկ և ոչ թե միայն մեկ մշակույթի ներկայացուցիչ:

Կարդացեք նաև

Ներդաշնակություն

Սննդային վարքագծի խանգարումը և դրա տեսակները

Սննդային վարքագիծը մարդու արժեքային վերաբերմունքն է սննդի և վերջինիս ընդունման ձևերի հանդեպ։

Հնս 05 2023
Ներդաշնակություն

Ինչ է սոցիալականացումը

Սոցիալականացումը մի պրոցես է, որի միջոցով անհատը դառնում է հասարակության անդամ՝ յուրացնելով ընդունված նորմերն ու արժեքները, կրելով այս կամ այն սոցիալական դերը:

Մյս 18 2023
Ներդաշնակություն

Ինչպես խոսել քաղցկեղ ունեցող մարդկանց հետ. ինչ ասել և ինչ չասել

Դեռ ոչ շատ վաղ անցյալում քաղցկեղը մի հիվանդություն էր, որ գրեթե միշտ ավարտվում էր մարդու մահով: Հիմա, թեև պատկերն այլ է, և մարդիկ շատ դեպքերում բարեհաջող հաղթահարում են այն, այնուամենայնիվ այս հիվանդության մասին լուրն առաջացնում է բուռն ապրումներ թե՛ տվյալ մարդու, թե՛ նրա մերձավորների մոտ:

Փտր 04 2021