Հոգեբան-խորհրդատուն համապատասխան բարձրագույն կրթություն և պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող անձ է, որը տրամադրում է հոգեբանական խորհրդատվություն: Անկախ այն բանից, թե այցելուն ինչ խնդրով է դիմել խորհրդատուին, խորհրդատվության նախնական փուլերում նրան առավելագույն հուզում է խորհրդատուի վերաբերմունքն իր հանդեպ` ինչպիսի՞ մարդ է, ինչպե՞ս ինձ կվերաբերվի և այլն:
Խորհրդատվության ժամանակ կարևոր է ոչ թե խորհրդատուի իրական անձը, այլ նրա կերպարի ընկալումն այցելուի կողմից: Խորհրդատուի՝ այցելուի հանդեպ վերաբերմունքի մեջ օգնելու ցանկությունն ու պատրաստակամությունը չափազանց կարևոր նշանակություն ունեն:
Գոյություն ունեն տարբեր կարծիքներ այն մասին, թե ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի հոգեբան-խորհրդատուն, սակայն բոլոր այդ կարծիքներն ընդհանրացնելով՝ կարող ենք առանձնացնել հետևյալ անձնային և մասնագիտական հատկանիշները.
Անձնային հատկանիշներ`
Մասնագիտական հատկանիշներ`
Այսպիսով, եթե փորձենք ընդհանրացնել, ապա կարող ենք ասել, որ հոգեբան-խորհրդատուն պետք է օժտված լինի համառությամբ, կայունությամբ, ճկունությամբ, նպատակասլացությամբ, լինի ներդաշնակ անձնավորություն:
Թիմի աշխատունակությունը, իր առջև դրված հանձնարարությունը հաջող կատարելու կարողությունը պայմանավորված է սոցիալ-հոգեբանական մթնոլորտով, որն իր հերթին այլ հավասար պայմանների դեպքում պայմանավորված է ղեկավարների ու ենթակաների հարաբերությունների առանձնահատկություններով:
Մյս 01 2019Մանկավարժի մասնագիտական գործունեության հաջողությունն ուղղակիորեն կապված է նրա հուզական կայունության հետ: Հուզական կայունության բարձրացմանը նպաստում է հուզական մշակույթի բարձր մակարդակը:
Դկտ 25 2017