1. Ասում են` «թեթև» հարաբերություններում վեճեր ավելի քիչ են պատահում, քան «լուրջ» հարաբերություններում:
Վեճերի և կոնֆլիկտների քանակությամբ «թեթև» սիրային հարաբերությունները ոչնչով չեն տարբերվում «ամենալուրջ» հարաբերություններից, քանի որ որքան էլ զույգերն իրենց և շրջապատին փորձում են համոզել, որ իրենք ուղղակի «շփվում են», միևնույն է նրանցից մեկը հոգու խորքում հույս է փայփայում, որ իրենք անբաժան կլինեն:
2. Առավել շատ վիճում են այն սիրահարները, որոնք խիստ տարբերվում են իրարից:
Այսպիսի մոտեցումը գործնականում ճիշտ չէ: Եթե այդպես լիներ, ապա ոչ մի հաջողված սիրային և ընտանեկան հարաբերություն չէր լինի, քանի որ բոլոր մարդիկ էլ տարբերվում են իրարից: Իսկ եթե տարբերություններն այնուամենայնիվ ազդում են հարաբերությունների վրա, ապա դրանք ոչ թե բնավորության, խառնվածքի, սոցիալական դիրքի, ապրելակերպի տարբերության պատճառով է լինում, այլ այն սիրային-ամուսնական համոզմունքների, որոնք ձևավորվել են զույգերի մոտ դաստիարակության ընթացքում:
3. «Զարգացած, կրթված» զույգերը բարդ մարդիկ են, այդ պատճառով էլ ավելի հաճախ են վիճում: Իսկ քիչ կրթված և պարզ մարդիկ ավելի հեշտ են լեզու գտնում, ընտանիք կազմում և ապրում երջանիկ կյանքով:
Եթե զույգերը կիրթ են և դաստիարակված, եթե նրանց հարաբերությունները հիմնված են հարգանքի վրա, ապա վեճերն ընթանում են ավելի մեղմ և չեն հասնում ծեծկռտուքի:
4. Երբ սիրահարներից մեկը հարբած է, ուրեմն դա թեթև վեճ է: Առավոտյան ամեն ինչի մասին ուղղակի պետք է մոռանալ:
Միշտ պետք է լուրջ վերաբերվել անգամ այն խոսքերին, որոնք ասվել են հարբած վիճակում:
5. Զույգերը, որոնք ունեն կյանքի մեծ փորձ, սիրային և ընտանեկան հարաբերություններում ավելի քիչ են վիճում, քան կյանքի քիչ փորձ ունեցողները:
Փորձառու մարդկանց վիճաբանություններից խուսափել խանգարում են ինքնավստահությունը, սեփական բնավորության և հայացքների մեջ ինչ-որ բան փոխելու անկարողությունը, զուգընկերոջ հայացքները հաշվի չառնելը, խաբված և օգտագործված լինելու վախը, հետադարձ հայացքը նախկին հարաբերություններին և այլն:
6. Եթե վեճերը շատ են, նշանակում է հարաբերությունները գնում են դեպի կործանում:
Վեճերն իրենք իրենց չեն կարող վնասել հարաբերություններին, քանի որ գոյություն ունի դրանց հակաթույնը` սերը:
7. Եթե զուգընկերներն իսկապես սիրում են միմյանց, ապա վեճերի ժամանակ հրմշտուքը, անգամ ծեծն ընդունելի է:
Ցանկացած մարդ էլ, որին անընդհատ ծեծեն, վրան գոռան, իր վրա ձեռք բարձրացնողին կընկալի որպես թշնամի: Ծեծողն ու վիճաբանողը միգուցե իսկապես սիրում է զուգընկերոջը, բայց վերջինիս կողմից նա ենթագիտակցորեն ընկալվում է որպես թշնամի, իսկ թշնամու կողքին մի ամբողջ կյանք ապրել ոչ ոք էլ չի ցանկանա:
8. Որքան էլ վեճի ժամանակ ցանկանաք լաց լինել, պետք չէ դա անել: Պետք չէ ուրախացնել նրան, ով ձեզ հասցրել է այդ վիճակին:
Արցունքներ առանց սիրո կարող են լինել: Սեր առանց արցունքների` չի եղել, չկա և չի էլ լինի: Լաց լինել սիրային վեճերի ժամանակ ոչ միայն կարելի է, այլև պետք է:
9. Երբ զգում եք, որ բանը հասնում է վիճաբանության, պետք է կանգ առնել: Փակվեք առանձին սենյակներում, սա ամենալավ տարբերակն է: Հետո պետք է ձևացնել, թե ոչինչ էլ չի եղել, հաշտվելու կարիք էլ չի լինի:
Այս պարագայում պետք է հիշել «լռությունը ծնում է լռություն» ասացվածքը: Ավելացնենք հետևյալը` լռությունը սկզբում ծնում է լռություն, հետո՝ վիրավորանք, հետո էլ՝ պայթյուն:
10. Սիրային վեճերի հետևանքով առաջացած ապրումները հաղթահարելու ամենալավ միջոցը հարազատների ու ընկերների հետ կիսվելն է: Այդ ժամանակ ավելի արագ ես մոռանում վեճը և միջոց գտնում արդարանալու:
Սեփական խնդիրներով հարազատ ու մտերիմ մարդկանց հետ կիսվելը, նրանց զուգընկերոջ հետ վեճերին մասնակից դարձնելը ոչ թե սխալ է, այլև վնասակար: Ինչո՞ւ են այդ հարաբերությունները կոչվում անձնական, որպեսզի դրանք ապրենք ինքնուրույն` ոչ ոքի չներգրավելով դրանց մեջ, որքան էլ այդ մարդիկ թանկ լինեն մեզ համար:
11. Երբ զույգերը քիչ են հանդիպում, ավելի քիչ են վիճում, իսկ եթե վիճում են, ապա այդօրինակ վեճը օգտակար է նրանց հարաբերությունների համար:
Համաձայն վիճակագրական տվյալների` 10-ից 7 զույգերի հանդիպումը երկար բաժանումից հետո ավարտվում է լուրջ վեճերով:
12. Եթե մարդուն անընդհատ ասես, որ ինքը սխալ է վարվում այս կամ այն հարցում, ապա նա ի վերջո կկոտրվի և կուղղի սխալները:
Հստակ գործում է չգրված մի օրենք. երբևէ չի կարելի և անհնար է որևէ մեկին փոխել կամ էլ վերադաստիարակել: Ինչ ջանքեր էլ որ գործի դնենք, միևնույն է երբեք չենք կարող փոխել մեր զուգընկերոջը:
13. Տարիքով մեծ զուգընկերը վեճերի ընթացքում միշտ հաղթում է և իրավիճակի տերն է դառնում:
Սովորաբար տարիքով մեծերն իրենց ավելի խելացի են համարում, հատկապես սիրային հարցերում, սակայն փորձը ցույց է տալիս, որ փորձառության անհավասարությունը երկար չի տևում: Հենց նմանատիպ զույգերի վեճերի հիմնական պատճառներից մեկն այն է, որ տարիքով մեծ զուգընկերն անհիմն կերպով պակասեցնում է ու թերագնահատում իրենից երիտասարդ զուգընկերոջ մտավոր ունակություններն ու հնարավորությունները:
14. Հաղթահարելով բազմաթիվ վեճերն այն բանի շուրջ, թե պատրաստվում ենք հանդիպել գործընկերներին կամ էլ մասնակցել համակուրսեցիների հետ երեկույթին՝ ի վերջո կարող ենք ավելի ամրապնդել մեր ազատությունը:
Ե՛վ կանանց, և՛ տղամարդկանց ավելի շատ նյարդայնացնում է ոչ թե այն, որ մենք մասնակցում ենք հանդիպման կամ երեկույթի, այլ այն, թե ինչպես ենք նախապատրաստվում դրան, գնում ենք բարձր տրամադրությամբ, չարչարվում ենք, որ գեղեցիկ տեսք ունենանք և այլն: Այսպիսի վարքի պատճառ կարող է լինել խանդն ու խոցված ինքնասիրությունը:
15. Պետք է զուգընկերոջը պատմել մեր նախկին հարաբերությունների մասին:
Պատմելով մեր նախկին սիրային և անձնական հարաբերությունների մասին` մենք ոչ միայն վանում ենք նրան մեզնից, այլև կարող ենք կորցնել: Սովորաբար կանայք և աղջիկները այսպիսի քայլի ավելի հաճախ են դիմում, քան տղամարդիկ: Հիշե՛ք, կանա՛յք, ծանոթանալով ձեր նախկին կյանքին` տղամարդիկ մի օր անպայման դա կօգտագործեն ձեր դեմ:
Այսպիսով, սիրային հարաբերություններում տղամարդկանց և կանանց խնդիրներն ու վեճերը ծնվում են 2 հիմնական պատճառներից. առաջին՝ նրանք երազում են երջանկության մասին, միևնույն ժամանակ մեղադրում են իրենց սիրելիներին այն ամենում, ինչը բնորոշ է հակառակ սեռին, երկրորդ՝ նրանք չափից շատ են հավատում հասարակության մեջ տարածված այն առասպելներին, որ «իսկական» հարաբերություններն իրականում պետք է լինեն այս կամ այն կերպ, որ ամուսինները չպետք է վիճեն:
Մի՛ հավատացեք այդպիսի բաների, ապրե՛ք երջանիկ։
Այն մարդիկ, ովքեր կյանքի մեծ փորձ չունեն, սկսելով իրենց ընտանեկան և սիրային հարաբերությունները, խորապես համոզված են, որ այդ հարաբերությունները սկզբունքորեն կտարբերվեն մյուսներից, որ վեճերն ու բաժանությունները բացառված են:
Օգս 10 2023Սիրային հարաբերություններն ավելի հեշտ են կայանում և ավելի կայուն են լինում, երբ երկու մարդ համապատասխանում են միմյանց իրենց հոգեբանական առաձնահատկույթուններով, այլ ոչ թե այն դեպքում, երբ կտրուկ տարբերվում են:
Հնս 05 2023