1. Ինքներդ ձեզ համար հստակեցրեք ձեր անձի ուժեղ և թույլ կողմերն ու համապաատասխանաբար ձևակերպեք ձեր նպատակները:
2. Որոշեք` ինչն է ձեզ համար արժեքավոր, ինչին եք դուք հավատում, ինչպիսին դուք կուզեիք տեսնել ձեր կյանքը:
3. Վերլուծեք ձեր անցյալը և փորձեք հասկանալ ներկա իրավիճակի առաջացման պատճառները: Փորձեք հասկանալ և ներել այն մարդկանց, որոնք ստիպել են ձեզ տառապել կամ պարզապես օգնության ձեռք չեն մեկնել: Ինքներդ ձեզ ներեք ձեր նախկին սխալների համար:
4. Ամոթի և մեղքի զգացումը չի օգնի հաջողության հասնել:
5. Սեփական վարքի պատճառները փնտրեք նաև ներկա սոցիալական, տնտեսական, քաղաքական ոլորտներում` ամեն ինչ չվերագրելով սեփական անձի թերություններին:
6. Հիշեք, որ ցանկացած երևույթի կարելի է տարբեր գնահատականներ տալ: Իրականությունն այն չէ, ինչ տեսնում է մեզնից յուրաքանչյուրը, այլ մարդկանց ընդհանուր համաձայնությունն է առարկաները որոշակի անունով կոչելու վերաբերյալ: Նման դիրքորոշումը կօգնի համբերատար լինել մարդկանց նկատմամբ և մեծահոգություն դրսևորել:
7. Երբեևէ վատ մի արտահայտվեք ինքներդ ձեր մասին և վատ հատկանիշներ մի վերագրեք ձեզ:
8. Ձեր գործողությունները ցանկացած գնահատական կարող են ստանալ։ Եթե դրանք հանդիպում են առողջ քննադատության, հարկավոր է դրանից օգուտ քաղել, սակայն չի կարելի թույլ տալ ուրիշներին քննադատել ձեր անձը:
9. Հիշեք, որ պարտությունը հաղթանակ է, դրանից կարելի է հետևություն անել, որ դուք սին նպատակների եք ձգտել, որոնց համար չարժեր ջանքեր գործադրել: Դա նաև հնարավորություն կտա հետագայում խուսափել ավելի մեծ ձախողումներից:
10. Մի հարմարվեք մարդկանց, երևույթներին և հանգամանքներին, որոնց պատճառով թերարժեքության զգացում եք ունենում:
11. Թուլացեք և լսեք ձեր մտքերը, զբաղվեք հաճելի գործով, մենակ մնացեք: Դա կօգնի ավելի լավ հասկանալ սեփական ցանկությունները:
12. Շփվեք և հաճույք ստացեք էներգիայի փոխանակումից, որը տեղի է ունենում այդ ընթացքում: Փորձեք պատկերացնել, որ այլ մարդիկ ևս ունեն վախեր և փորձեք օգնել նրանց: Որոշեք, թե նրանցից ինչ եք ուզում և ինչ կարող եք տալ նրանց:
13. Հարկավոր չէ անընդհատ պատսպարել սեփական Ես-ը: Այն ավելի ամուր ու ճկուն է, քան կարող է թվալ: Այն ճկվում է, բայց չի կոտրվում: Անգամ հուզական հարվածները նախընտրելի են մեկուսացումից:
14. Առանձնացրեք մի քանի կարևոր նպատակ, որոնց հասնելու համար հարկավոր է հասնել միջանկյալ, ավելի փոքր նպատակների: Հարկավոր է հստակ որոշել, թե ինչպիսի միջոցներով կարելի է հասնել այդ փոքրիկ նպատակներին: Հաջողության դեպքում մի մոռացեք ինքներդ ձեզ գովել:
15. Ի վերջո հիշեք, որ դուք պասիվ օբյեկտ չեք, որի վրա թափվում են անհաջողությունները, դուք ձեր ծնողների հույսերի մարմնավորումն եք, Աստծո նմանությամբ ստեղծված անկրկնելի անհատականություն, ով ինքն է կառավարում իրադարձությունները:
Սննդային վարքագիծը մարդու արժեքային վերաբերմունքն է սննդի և վերջինիս ընդունման ձևերի հանդեպ։
Հնս 05 2023Սոցիալականացումը մի պրոցես է, որի միջոցով անհատը դառնում է հասարակության անդամ՝ յուրացնելով ընդունված նորմերն ու արժեքները, կրելով այս կամ այն սոցիալական դերը:
Մյս 18 2023Դեռ ոչ շատ վաղ անցյալում քաղցկեղը մի հիվանդություն էր, որ գրեթե միշտ ավարտվում էր մարդու մահով: Հիմա, թեև պատկերն այլ է, և մարդիկ շատ դեպքերում բարեհաջող հաղթահարում են այն, այնուամենայնիվ այս հիվանդության մասին լուրն առաջացնում է բուռն ապրումներ թե՛ տվյալ մարդու, թե՛ նրա մերձավորների մոտ:
Փտր 04 2021