Ագրեսիա — (լատիներենից «agressio»-հարձակում, նոպա) սա ապակառուցողական, դեստրուկտիվ, հասարակության մեջ գործող նորմերին, կանոններին հակասող, մարդկանց համատեղ կյանքին խանգարող, հարձակման օբյեկտներին վնաս հասցնող, ֆիզիկական վնաս հասցնող վարքն է: (Психологический словарь, 1997)
«Ագրեսիան» մտադրված գործողություններ են, ուղղված մեկ ուրիշ անձին, կենդանիներին, կամ մարդկանց խմբին վնաս հասցնելուն: «Ագրեսիվությունը» անձի հատկություն է, որը դրսևորվում է ագրեսիվության պատրաստակամության մեջ:
Մասնագետները տարբերում են ագրեսիայի պատճառների մի քանի խումբ.
Ագրեսիան որպես կանոն անսպասելի չի առաջանում: Կարող է առաջանալ տարբեր միջանձնային փոխհարաբերությունների, հրահրման հետևանքով: Ընդ որում խոսքային և ոչ խոսքային դրդիչների հետևանքով կարող է առաջանալ ֆիզիկական ագրեսիա: Միջավայրը, որում մարդիկ գտնվում են, ևս կարող է ազդել ագրեսիայի առաջացման վրա, օրինակ՝ սենյակում, որտեղ տհաճ հոտ կա, ծխախոտի ծուխ, աղմուկ, վատ լուսավորվածություն, ագրեսիայի առաջացման հավանականությունն ավելի մեծ է, քան լավ օդափոխվող, մաքուր, հարմարավետ և լուսավոր սենյակում:
Ագրեսիայի տեսակները
Ա. Բասսը և Ա. Դարկին առանձնացնում են ագրեսիայի 5 հիմնական տեսակ.
Է. Ֆրոմը կարծում է, որ գոյություն ունի ագրեսիայի երկու տեսակ` բարորակ և չաչորակ: Բարորակ ագրեսիան առաջանում է վտանգի ժամանակ և պաշտպանական բնույթ ունի: Հենց վտանգը հեռանում է անհետանում է նաև ագրեսիան: Երկրորդը իրենից ներկայացում է դաժանություն, կործանրար վարք և իքնաբուխ է առաջանում` կապված անձի կառուցվածքի հետ:
Ագրեսիայի այս բոլոր տեսակները կարելի է դիտարկել մարդկանց մոտ, ցանկացած տարիքում և ոչ հազվադեպ նրանք ի հայտ են գալիս վաղ մանուկ հասակում: Երեխայի մոտ ագրեսիվության առաջացման վրա կարո ղեն ազդել մի շարք գործոններ` որոշ սոմատիկ հիվանդություններ, գլխուղեղի հիվանդություններ, ինչպես նաև մի շարք սոցիալական գործոններ:
Ագրեսիվ երեխայի բացահայտման չափանիշները
1. Վիճում և անպատվում է մեծահասակներին
2. Կորցնում է սեփական վերահսկողությունը
3. Ուրիշներին մեղադրում է իր սխալների համար
4. Նախանձում է և քինախնդիր է
5. Ջղայնանում է և հրաժարվում որևէ բան անել
6. Հատուկ զայրացնում է մարդկանց
7. Հրաժարվում է կանոններին ենթարկվել
8. Զգայուն է և շատ արագ է արձագանքում իրեն շրջապատող մարդկանց (երեխաներ, մեծահասակներ, որոնք հաճախ իրեն նյարդայնացնում են) արարքներին
Եթե այս չափանիշներից նվազագույնը 4-ը հաճախ նկատվում են երեխայի մոտ, 6 ամսից ոչ պակաս ժամանակահատվածում, ապա կարելի է ասել որ երեխան ագրեսիվ է:
Անուշ Ալեքսանյան
«Ինչ պետք է իմանան անցանկալի վարքի մասին մանկավարժները»
Կյանքում մեծանալ քրոջ կամ եղբոր հետ, նշանակում է ունենալ հարազատ մարդ, ում հետ կարելի է խաղալ, զբոսնել, պատմություններ հորինել, կիսվել դժվարություններով և հաջողություններով, խորհուրդ հարցնել, այսինքն՝ զգալ, որ դու մենակ չես:
Հնս 05 2023Ամուսնալուծությունից հետո հայրը երեխային տեսնելու իրավունք ունի: Այն հարցին, թե արդյոք երեխային պետք է շփվել ծնողների հետ, գրեթե բոլոր դեպքերում պետք է դրական լուծում տրվի:
Մյս 13 2023Մանկական տագնապը զգացում է, որը երեխան կարող է ունենալ անհասկանալի, անորոշ, ինչպես նաև անհանգստություն առաջացնող իրավիճակներում: Երբ իրավիճակը երեխայի համար դառնում է հասկանալի և որոշակի, տագնապը մարում է: Սակայն, երբ երեխայի կյանքում տագնապաբեր իրավիճակները գերակշռում են, ապա հնարավոր է բարձր տագնապայնության և հետագայում տագնապային անձի ձևավորում։
Հնս 04 2021